Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#50 (966) 20.12.2012 – 26.12.2012

ՀԱՎԵՐԺԻ ՄԵՋ

Հուլիսի 29-ը Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Ամեն տարի այդ օրը ՀՀ պաշտպանության նախարարությունում հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ են կազմակերպվում։ Առավոտյան ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ՀԿ-ի ներկայացուցիչները, Արցախյան ազատամարտի վետերանները, անհայտ կորածների մայրերը, քույրերը, կանայք, հարազատները այցելում են «Եռաբլուր» պանթեոն, ծաղիկներ դնում Անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին։

ՀՆԱՄԵՆԻ ԲԵՐԴԵՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Քաշաթաղի այսօրվա շրջանը, որն իր մեջ է առել պատմական Մեծ Հայքի Սյունիք եւ Արցախ նահանգների մի քանի գավառներ, հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Ընդհանրապես հուշարձանների մեծ մասը գտնվում է հյուսիսային թեւում` նախկին Աղահեջք (հետագայում` Քաշաթաղ, Խոժոռաբերդ), Վայկունիք գավառներում: Իսկ հարավում պատմական հուշարձանները հիմնականում սփռված են Որոտան գետի ավազանում` Քաշունիք գավառում: Ըստ 7-րդ դարի «Աշխարհացույցի» տվյալների՝ Մեծ Հայքի Սյունիք նահանգի 12 գավառներից մեկը Բաղքն էր: Միջնադարում գավառը բաժանվել է արեւելյան ու արեւմտյան մասերի՝ արեւելյանը կոչվում է Քաշունիք, իսկ արեւմտյանը՝ Աճեն կամ Աճան:

Ա. Ինչպես որ մարդու մարմինն է անդամներից՝ իբրև մասերից, բաղկացած մի ամբողջություն, այդպես և ազգի հասարակությունն է մի ամբողջություն, որի մասերը կամ անդամներն ազգի բոլոր անհատներն են։ Եվ ինչպես որ մարմնի անդամներից մեկի՝ հիվանդության պատճառով վշտանալու դեպքում մյուս բոլոր անդամները ջանում են դարմանել ու բժշկել նրան, որպեսզի մահաբեր հիվանդությունն ամբողջ մարմինը չապականի, որով իրենք ևս կապականվեն, այդպես և ազգի հասարակության բոլոր անհատները պարտավոր են օգնական ու դարմանիչ լինել ձախողակի պատահարներով վշտացած ընկերոջ տկարությանն ու ցավերին, որպեսզի ախտը հետզհետե չտարածվի հասարակության մյուս բոլոր անդամների վրա. որովհետև ողջ ազգի տկարանալու և կործանվելու դեպքում անշուշտ կկործանվեն և իրենք։

Համալսարանը ղեկավարում է ակադեմիական սենատի կողմից ընտրված և դաշնային պաշտպանության նախարարի կողմից 6 տարի ժամկետով հաստատված քաղաքացիական նախագահը:
Նախքան սպայի թեկնածու դառնալը, դիմորդը պետք է անցնի մասնագիտական պիտանելիության ստուգում, ներառյալ բուժզննումը, անհատական զրույցը, թեստավորումը: Հետագա պայման է հանդիսանում առնվազն 12 տարով Բունդեսվերում ծառայելու պայմանագրի կնքումը:

ԱՄԵՐԻԿՈՒՀԻՆԵՐԸ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ

Անցած տասնամյակում կտրուկ ավելացել է մարտի դաշտում զոհված ԱՄՆ-ի կին զինծառայողների քանակը: 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո մարտերում զոհվել են 139 կին զինծառայողներ` 2 տոկոսը այն 6740-ից, որոնք մինչև օրս զոհվել են բոլոր մարտական գործողություններում: Ռազմական գործողությունների շրջան ուղարկված յուրաքանչյուր 100 հազար կին զինծառայողին բաժին է ընկնում 49 մահվան դեպք` ի տարբերություն 100 հազար տղամարդ զինծառայողներին բաժին ընկնող 330-ի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԶԻՆՈՐՍ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ» 20 ՏԱՐԵԿԱՆ Է

Միավորումը կազմավորվեց 1991թ. դեկտեմբերին՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության որսորդական ընկերության Երևանի կայազորի խորհրդի հիման վրա՝ որպես «ՀՀ զինվորական որսորդական ընկերություն», իսկ հետագայում վերանվանվեց՝ դառնալով «Միավորում»։ Նրա գործունեության նպատակը եղել և մնում է որսի ու որսորդական հրաձգության միջոցառումների անցկացման շնորհիվ զինվորականների ֆիզիկական, հրաձգային, մարտավարական, հոգեբանական պատրաստությանն ու ընտանիքների ակտիվ հանգստի կազմակերպմանն աջակցելը, ինչպես նաև զենքի օգտագործման անվտանգության ու բնապահպանական միջոցառումներին մասնակցելն ու որսորդական-ստենդային հրաձգության ժողովրդականացմանը նպաստելը։

Ա. ԽՐԱՄՉԻԽԻՆ. «ԴԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԽԱԼՆ ԷՐ»

Ռուսաստանը դեկտեմբերի 10-ին կասեցրել է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործումը՝ նախորդ օրը կայանի վարձակալության ժամկետը լրանալու կապակցությամբ: Մինչ այդ Ռուսաստանը Ադրբեջանի հետ երկարատև բանակցություն էր վարում վարձակալության ժամկետը երկարաձգելու համար, բայց Ադրբեջանը վարձակալման գինը կտրուկ բարձրացրեց՝ հասնելով տարեկան 7 մլն դոլարից 300 մլն դոլարի, և բանակցությունները տապալվեցին: