#50 (966) 20.12.2012 – 26.12.2012
Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի իշխանությունները որոշել են փոխել քաղաքի խորհրդանիշը` «Մամաև Կուրգանի» բարձունքին գտնվող «Մայր Հայրենիքն է կանչում» հուշարձանախումբը, որը նվիրված է Ստալինգրադի ճակատամարտի հերոսներին: (Քանդակագործը Ե.Վ.Վուչետիչն է, ճարտարագետը` Ն.Վ.Նիկիտինը, արձանախումբը կառուցվել է 1959-67թթ. և աշխարհի ամենաբարձր հուշարձաններից մեկն է` 87մ):
Area Defense Anti- Munitions (ADAM) անունով նոր լազերային հրանոթը տեղավորված է «անիվների վրա տնակ» հիշեցնող ոչ մեծ կցասայլում և համալրված է բարձրէներգետիկ լազերով և ջերմացույցով օպտիկական համակարգով։
Փորձարկումների ընթացքում 1,5 կմ հեռավորության վրա ոչնչացվել են անօդաչու թռչող սարք, ինչպես նաև 2 կմ հեռավորության վրա փոքր տրամաչափի 4 հրթիռներ։
Թեստային հրաձգության ընթացքում ADAM-ը հաջողությամբ խոցել է Osprey ոչ մեծ անօդաչու սարքը` շարքից հանելով նրա շարժիչը։ Տեսանյութից դատելով կարելի է ասել, որ նոր մարտական լազերը այնքան էլ հզոր չէ, առավելագույնը՝ 10 կՎտ (Lockheed-ում նշվում է հենց այդ հզորությունը), սակայն այդ էներգիան բավարար է, օրինակ, հրթիռի բարակ ծածկաշերտը այրելու համար։
«Եթե մի ամբողջ երկիր թույլ է տվել, որ իրեն կառավարի բռնապետը, ապա դրա համար չի կարելի մեղադրել միայն բռնապետին»,- 1944թ. հուլիսի 28-ին ասել է Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը։
Հռոմեացի պետական գործիչ, զորավար, գրող Գայոս Հուլիոս Կեսարին (մ.թ.ա. 100-44) առաջարկում են թիկնապահներով շրջապատվել։ Նա պատասխանում է.
-Ավելի լավ է մի անգամ մեռնել, քան մշտապես սպասել մահվան։
Խոսելով Վիետնամական պատերազմի մասին՝ ամերիկացի գեներալ Ուիլյամ Ուեստմորլանդը, որը 1964-1968թթ. եղել է Վիետնամում ամերիկյան զինված ուժերի հրամանատարը, ասել է.
-Պատերազմ զինվորականները չեն սկսում։ Պատերազմ սկսում են քաղաքական գործիչները։
Ֆրանսիական Դիրեկտորիայի անդամ Լուի Լավերիերը (1754-1824) ուզում էր քրիստոնեությունը փոխարինել «թեոֆիլանտրոպիայով» (բառացի՝ «աստվածամարդասիրությամբ»)։ Ֆրանսիացի դիվանագետ և քաղաքական գործիչ, Նապոլեոնի արտաքին գործերի նախարար Շարլ Մորիս դե Թալեյրանը (1754-1838) պատասխանում է նրան.
-Դե ինչ, եթե ուզում եք նոր կրոն հիմնել, ապա փորձեք թույլ տալ, որ ձեզ խաչեն, և երրորդ օրը հարություն առեք։