Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#02 (969) 17.01.2013 – 23.01.2013

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲԱՐԴՈՒՅԹԸ ԿԱՄ «ԱԶԵՐԻ» ՆԱԽԱԳԻԾԸ

Միշտ էլ Ադրբեջանի քաղաքական վերնախավը ձգտել է ստեղծել սեփական պատմություն, հզոր անցյալ՝ թեկուզ այլոց հաշվին: Զարմանալի չէին անգամ խորհրդային շրջանի պատմական և գիտական զեղծարարությունները, որոնք այս կամ այն կերպ ուղղորդվում էին Մոսկվայից: Սակայն այլ բան է ընդհանրապես պատմական անցյալի կեղծումը, մեկ այլ բան այն գիտական մակարդակով աշխարհին հավաստի ներկայացնելը: ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանի ղեկավարները, ունենալով տարբեր քաղաքական հայացքներ, այս հարցում հակասական դիրքորոշում ունեին: Ալիևների իշխանության վերազավթումից հետո տարվում է տոտալ խաբեության վրա հիմնված պատմության կեղծման քաղաքականություն: Սակայն այդ կերպ «ազերի» ինքնության ձևավորման հարցը վերջնական լուծվել չի կարող:

ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆ ՍՏՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱՏՃԱՌՈՎ

Նոր տարվա առաջին աշխատանքային շաբաթը սկսեցինք ահազանգով: Խմբագրություն էր դիմել բռնագաղթածների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցող «Ղարաբաղ» հասարակական կազմակերպության նախագահ Սիրվարդ Գալստյանը:
Նա դեկտեմբերի 29-ին ԱՄՆ-ում բնակվող բարերար Մանավազ Մարտիրոսյանից 9 ծանրոց նյութական օգնություն է ստացել, որը Ամանորի կապակցությամբ որոշել էր հատկացնել սահմանամերձ գյուղերի կարիքավոր բնակիչներին։ «Մանավազ Մարտիրոսյանը սփյուռքահայ ձեռնարկատեր է: Մեր կազմակերպության մասին իմացել է ԱՄՆ-ում գտնվող ընկերուհուս միջոցով: Նախկինում էլ նրանից օգնություն էինք ստացել, սակայն ծանրոցները մեզ էին հասել անհատի միջոցով, եւ դրանց պարունակությունը համապատասխանել էր մակնշմանը, որի մասին մենք տեղեկացել ենք նախօրոք:

ՄԻԱՅՆ ԱՍՏԾՈՒՆ ԷԼ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՄ

Վարշավայի Մեծ հերցոգության ռազմական նախարար, Ֆրանսիայի մարշալ, իշխան Յուզեֆ Պոնյատովսկին (1763-1813) Լեյպցիգի ճակատամարտում (1813թ. հոկտեմբերի 19) մահվանից առաջ ասում է.
-Աստված ինձ վստահել է լեհերի պատիվը, միայն Աստծուն էլ այն կվերադարձնեմ։

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Կոնդոլիզա Ռայսը (ծնվ. 1954թ.), խոսելով 2003թ. Իրաքում պատերազմի դեմ հանդես եկող երկրների մասին, ասել է.
-Ռուսաստանին՝ ներել, Գերմանիային՝ անտեսել, Ֆրանսիային՝ պատժել։

ԶԻՆՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

«Զենք վերցրած մի ամբողջ ժողովուրդ իր մեծությամբ հավասարազոր է կայսրին»,- ասել է Ավստրիայի պետական կանցլեր, իշխան Վենցել Անտոն ֆոն Կաունիդը (1711-1794) կայսր Հովսեփ Երկրորդին՝ նկատի ունենալով հեղափոխական Ֆրանսիան։
«Զինված ժողովուրդ» արտահայտությունը առաջինը գործածել է Հովսեփ Փլաբիոսը (37-95) իր ինքնակենսագրության մեջ։