Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#03 (970) 24.01.2013 – 30.01.2013

ՆԿԱՐԻՉ ԳՆԴԱՊԵՏԸ

Հունվարի 21-ին «Տերյան» մշակութային կենտրոնում բացվեց հայոց ազգային բանակի գնդապետ, զորամիավորման հրետանու պետ, Արցախյան գոյամարտի մասնակից Արմեն Սողոմոնյանի նկարների անհատական ցուցահանդեսը։
Արմեն Սողոմոնյանը ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է։ Սովորում էր ճարտարապետաշինարարական ինստիտուտում, երբ վտանգվեց հող հայրենին։ Կիսատ թողնելով ուսումը` կամավորագրվում է, մասնակցում մի շարք մարտերի։ Իր կյանքի ամենաուրախ օրերից մեկը Արմեն Սողոմոնյանը համարում է 1994թ. զինադադարը. պատերազմի ցավն ու դառնությունը ճաշակած մարդու համար խաղաղությունն այլ արժեք ունի, և հենց խաղաղության արժեքն էլ գնահատելով՝ որոշեց զինվորական դառնալ։ 1996թ. ծառայությանը զուգահեռ, ավարտեց Արցախի պետական համալսարանը, 1999թ.-ին էլ՝ ՌԴ ռազմահրետանային ակադեմիան։

Հունվարի 28-ին լրանում է Հայոց բանակի ստեղծման 21 տարին: Այդ առիթով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում կազմակերպվել է «Հայոց բանակ-21» ցուցադրությունը: Ընդհանուր առմամբ, ցուցադրության են ներկայացվել բանակաշինության, Արցախյան ազատամարտին նվիրված վերջին 21 տարում հրատարակված 160 գիրք ու գրքույկ:

ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Վարժարաններ են ընդունվում հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ` միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, ամուսնալուծված, սոցիալապես անապահով ընտանիքների՝ հաշմանդամություն ունեցող ծնողների, խնամակալի հետ ապրող պատանիներ: Նրանցից ոմանք, ուղղակի լսելով ռազմամարզական վարժարանների մասին, գայթակղվում են` պատկերացում անգան չունենալով վարժարանի կարգ ու կանոնի և օրակարգի մասին: Ֆիլմերում միայն տեսած լինելով կայացած զինվորականների, որոնք փայլում են իրեն ուժով և ռազմական գիտելիքներով, տիրապետում են զենքին ու ռազմական տեխնիկային, կատարում են բարդ առաջադրանքներ` սակրավորի, հետախույզի, հրետանավորի, տանկիստի, խորապես չեն գիտակցում, որ այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է տքնաջան աշխատանք և կամային բարձր հատկանիշներ:

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՏՐՃԱՆԱԿՆԵՐ

Welrod անձայն ատրճանակը մշակվել է Մեծ Բրիտանիայի գաղտնի ծառայությունների աշխատակիցների համար Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Պատերազմից հետո ատրճանակը երկար ժամանակ եղել է Բրիտանական հետախուզական եւ հատուկ ծառայությունների սպառազինության մեջ:Անձայն ատրճանակը բրիտանական հատուկ ծառայությունները օգտագործել են նաեւ Իրաքում 1991թ.:

ՊԵՆՏԱԳՈՆԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է «ԼՐՏԵՍՆԵՐԻ ԲՆԻ»

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հարյուրավոր նոր օպերատիվ աշխատակիցներ կգործուղի արտերկիր։ Նրանց գլխավոր խնդիրն է լինելու հետևել Աֆրիկայի իսլամիստներին, ինչպես նաև Իրանից և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունից զենքի մատակարարումներին, Չինաստանի բանակի արդիականացմանը։ Որպես «ծածկ» մասամբ հանդես կգան դեսպանատները։ Եվ քանի որ հաստիքացուցակները սահմանափակ են, հարկ կլինի քողարկվել գործարարների և գիտնականների անվան տակ։

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲԱՐԴՈՒՅԹԸ ԿԱՄ «ԱԶԵՐԻ» ՆԱԽԱԳԻԾԸ

Գաղտնիք չէ, որ նման բարդ էթնոգենետիկ զարգացումների ժամանակաշրջանում ապրող հանրույթում ծավալվում են սոցիալ-հոգեբանական բարդ գործընթացներ: Այս առումով հատկանշական է ադրբեջանցի դոկտոր Այդին Ալիզադեի վերջերս լույս տեսած հոդվածը: Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի դոկտորը նշում է, որ ադրբեջանցիները ներկայումս տառապում են «հայամանիա» հիվանդությամբ: Հետաքրքիր են նաև մեկ այլ ադրբեջանական մտավորականի` Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի խոսքերը. «Ադրբեջանցիները, որպես ազգ, դեռևս ամբողջությամբ չեն ձևավորվել: Որպես ազգ ամբողջությամբ ձևավորվելու համար անհրաժեշտ է անցնել մի քանի փուլ:

ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ

Ամերիկյան ՀՀՊ-ի THAAD համալիրն այսօր ամենաարդյունավետներից է` միջին հեռավորության վրա բալիստիկ հրթիռների խոցման համար: Դրա վառ ապացույցն են արդեն շուրջ 30 հաջող փորձարկումները, որոնց ժամանակ համալիրը խոցել է մինչև 8 կմ/վ արագություն ունեցող նշանակետեր: Այս համալիրում ևս կիրառված է այսպես կոչված կինետիկ որսման համակարգը: Այսինքն` թիրախի խոցման համար օգտագործվել է բլոկի կինետիկ հարվածը: 2008թ. ԱՄՆ ՀՕՊ ղեկավարությունը հայտարարեց, որ THAAD ՀՀՊ-ն, ԶՀՀ-ների հետ կապված, նոր փորձարկում է կատարում: