Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#04 (971) 31.01.2013 – 6.02.2013

«ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍ» ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 26-ին Երևանի պետական համալսարանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողությանը: Պաշտպանության նախարարն «Արիության դաս» անցկացրեց եւ նշեց, որ իր համար մեծագույն պատիվ է մայր բուհում հյուրընկալվելը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ ամեն անգամ հանդիպելով ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ` փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվում հետագա համագործակցության համար. «Տարեցտարի համագործակցությունն ավելի է ընդլայնվում եւ կատարելագործվում:

ԸՆԴԼԱՅՆՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Երևանի պետական համալսարանի նիստերի դահլիճում հունվարի 26-ին տեղի ունեցավ ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2012 թվականին ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների և ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքների արդյունքների ամփոփիչ խորհրդակցությունը, որին մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխնախարարներ, ՀՀ մարզերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՊԵՏՔ Է ԳՆԱ ԱՌՋԵՎԻՑ

Հրամանատարը պիտի առաջնորդ լինի իր գործունեությամբ ու վարքով։ Ոչ մի հրաման ու կնիք չի կարող մարդուն հրամանատար դարձնել, եթե նա չունի հրամանատարի հատկանիշներ ու բարոյականություն… բարձր արհեստավարժություն, մշտապես արդարացի լինելու կամք և անձնակազմի ներուժը ճիշտ գնահատելու և արդյունավետ օգտագործելու պատրաստակամություն, որոնք հրամանատարի ամենակարեւոր հատկանիշներն են:

ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ

Արդեն մեկ տարի և ութ ամիս է, ինչ որդիս՝ Արմեն Սարգսյանը, ծառայում է հայոց բանակում։ Անշուշտ, դժվար է մոր համար այդքան ժամանակ հեռու մնալ որդուց։ Դժվարությամբ էի համակերպվում այդ մտքին, սակայն զգացողություններս թաքցնում էի ու չէի արտահայտվում, քանզի հպարտությունս ավելի էր՝ զինվոր էր որդիս, հայրենիքի պաշտպան։ Ութ ամիս անց որդիս վերադարձավ տուն՝ անցկացնելու զինվորական արձակուրդը։ Անսպասելի այցելությունից հուզվել էի ու մի տեսակ քարացել, փարվել էինք մայր ու որդի, կարծես ուզում էինք փարատել մեր անչափ մեծ կարոտը։

ԱՐՑԱԽ. ԳԱՐՈՒՆԸ ՁՄՌԱՆ ՄԵՋ

Հունվարի վերջին Արցախում գարնանային եղանակ է։ Մարդիկ վար ու ցանք են անում, ջրում, էտում են այգիները։ Անմշակ վարելահողեր գրեթե չկան, և հիմնականում նախապատվությունը տրվում է հացահատիկային կուլտուրաներին։ Ակնհայտորեն գյուղատնտեսությունն Արցախում վերելք է ապրում, ընդլայնվում է ոռոգման ցանցը, հիմնվում են խաղողի, նռան նորանոր այգիներ, գործում են վերամշակող ձեռնարկությունները։ Տնտեսության զարգացումը, տարեցտարի բարելավվող կյանքն ամրապնդում է արցախցու հավատը ապագայի նկատմամբ, բազմապատկում արյամբ սրբագործված հողը պաշտպանելու ուժն ու վճռականությունը։

Շարքայիններ ԻՇԽԱՆ ԴՈՒՔՈՅԱՆԸ եւ ՍԵՐՈԲ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Անցած ուսումնական փուլում փոխգնդապետ Է.Օհանյանի հրամանատարությամբ գործող գումարտակում մարտական հերթապահություն իրականացնելիս ոչ մի թերություն չի արձանագրվել` միջանձնային փոխհարաբերություններում խնդիրներ, մարմնական վնասվածք ստանալու դեպքեր չեն եղել:

ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարականի համաձայն` 2012 թվականին ՀՀ ԶՈՒ-ում առաջին անգամ անցկացվեց «Զինվորական ծառայության անվտանգության ապահովման լավագույն զորամաս» մրցույթը: Մրցույթի նպատակն է` ա) զինված ուժերում զինվորական ծառայության անվտանգ պայմանների ստեղծման, ինչպես նաև զինվորական ծառայության անվտանգության ապահովման առումով լավագույն զորամասի ճանաչումը, բ) առօրյա գործունեության մեջ ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության անվտանգության հայեցակարգի դրույթների իրագործման պայմանների ձևավորումը, զինվորական ծառայության անվտանգության ապահովման նորմատիվ իրավական ակտերի ու ղեկավար փաստաթղթերի պահանջների կատարումը: