Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#05 (972) 7.02.2013 – 13.02.2013

ԶԻՆՎՈ՛Ր ԴԱՍՏԻԱՐԱԿԵՆՔ

Բանակի տոնն այս անգամ յուրօրինակ ձևով նշեցին Արաբկիր վարչական շրջանի N25 մանկապարտեզում։ Մանկապարտեզը հյուրընկալել էր ազգային բանակից վերջերս զորացրված իր նախկին սաներին՝ Ավետիս Վարոսյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Հայկ Մկրտչյանին և Մկրտիչ Յադիգարյանին։

ՄԱՅՐԱԿԱՆ ԱՐՑՈՒՆՔ ԵՎ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Արաքսյա մայրիկի և Վազգեն Սարգսյանի այդ լուսանկարը շատերն են տեսել։ Լուսանկարիչ Հովհաննես Արմենակյանի` հավերժությանը պահ տված ակնթարթներից մեկն է։ Եռաբլուրի Հաղթակամարի բացման արարողության օրն էր։ Առատ, խոշոր փաթիլներով ձյուն էր իջնում երկնքից։ Ձյունը նստել էր Վ. Սարգսյանի ուսերին, Արաքսյա մայրիկի ճերմակ վարսերին։ «Հայ զինվորի» խմբագրություն այցելած Արաքսյա մայրիկին հարցնում եմ.
-Ի՞նչ էիք զրուցում, Արաքսյա մայրիկ։

«ԽԱԹԱՎԻՆԻ ԵՎ ԱՎԵՐԱԿ ՋՐԱՂԱՑԻ» ԿՌԻՎՆԵՐԸ

1898 թ. տեղի ունեցած ՀՅԴ 2-րդ Ընդհանուր ժողովն ընդունում է ուժերի կենտրոնացումը Երկրի մեջ որոշումը: Համաձայն այդ որոշման, ՀՅԴ-ն հրաժարվում է ֆիդայական-պարտիզանական կռիվներ մղելու մարտավարությունից և պատրաստվում Երկրի առավել կարևորագույն վայրերում (Բարձրավանդակ (Սասուն), Վասպուրական) ուժերի կենտրոնացմանը` ընդհանուր ապստամբության կազմակերպման համար: Սասունը փաստորեն ընտրվում է որպես հայ ազատագրական պայքարի միջնաբերդ, որտեղ պիտի կենտրոնանային կուսակցության մարտական ուժերը:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՄՏՔԵՐԻՑ

Սոցիալապես որքան արդար՝ այնքան զորավոր է հայրենիքը։ Գերերջանիկ է այն մարդը, որ կարող է ասել՝ իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի և ամեն մեկի համար, այնտեղ երկիրը մշակելու և հոգեպես մշակվելու ազատություն ունեմ ես։

ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԵՐԵՆԸ

Այս հոդվածի տպագրությամբ նպատակ ունենք հիմնավորելու, որ օղուզական խմբի հարավարևմտյան լեզվաճյուղին պատկանող ադրբեջաներենը և թուրքերենը թեպետ ցեղակից, սակայն առանձին, ինքնուրույն լեզուներ են, որոնք չի կարելի նույնացնել` ի հեճուկս համաթուրքական ծավալապաշտական նկրտումների:
Ադրբեջաներենի և թուրքերենի դասակարգման հարցը թյուրքագիտական լեզվաբանության մեջ երկար տարիներ լուծում չգտած հարցերից է։ Ներկայիս դասակարգմանը չի համապատասխանում այն իրողությունը, թե ադրբեջաներենը Կովկասի թուրքերենն է, արևելյան թուրքերեն, թաթարերեն, իսկ թուրքերենը` Անատոլիական կամ արևմտյան թուրքերեն։

ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ՄԵԿՆԵՑԻՆ

Մեր թերթի այս տարվա 2-րդ համարում անդրադարձել էինք բռնագաղթածների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցող «Ղարաբաղ» հասարակական կազմակերպության նախագահ Սիրվարդ Գալստյանի ահազանգին: Նա պատմել էր, որ դեկտեմբերի 29-ին ԱՄՆ-ում բնակվող բարերար Մանավազ Մարտիրոսյանից 9 ծանրոց նյութական օգնություն էր ստացել, որը Ամանորի կապակցությամբ պիտի հատկացներ սահմանամերձ գյուղերի կարիքավոր բնակիչներին։ Մինչդեռ ստոր մարդկանց պատճառով ծանրոցների պարունակությունը չէր համապատասխանել մակնշմանը, ինչը հիասթափության պատճառ էր դարձել տասնյակ ընտանիքների, երեխաների, օգնության սպասող տարեցների համար:

ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ՈՒՄ

2013թ. հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվ. Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում (ԱՌՀԻ) գործող ՀՀ բոհի «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» 056 մասնագիտական խորհրդի նիստում, որի օրակարգում Տոմսկի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի Յուրգինի տեխնոլոգիական ինստիտուտի (մասնաճյուղի) հումանիտար կրթության և օտար լեզուների ամբիոնի դոցենտ, նախկինում Ստեփանակերտում տեղակայված խորհրդային բանակի 366-րդ մոտոհրաձգային գնդի սպա Վլադիմիր Ալեքսեյի Պոնոմարյովի` «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար ներկայացված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության դինամիկան (1988-1994թթ.)» ատենախոսության պաշտպանությունն է եղել: