#05 (972) 7.02.2013 – 13.02.2013
Իշխանը պատահաբար որսաց Թարիփի` Սլովենային ուղղված հայացքը և հարսի փորի նկատվող կլորությունից ամեն ինչ հասկացավ: Նայելով Արտավազդի սիրահարված դեմքին` իշխանը չկարողացավ զսպել երջանիկ ժպիտը: Նրան համակեց իր Փառանձեմին տեսնելու անհաղթահարելի ցանկությունը` իրադարձությունների ու նորությունների ահագնացող հորձանքից առաջացած ապրումներն ու տպավորությունները կիսելու համար: Իշխանը սևեռուն, որոնող հայացքով սկսեց զննել պալատը:
Ժամանակին ծագած դժվարությունների պատճառով շատ հայեր հեռացան Հայաստանից։ Աղջիկս էլ ամուսնու և երկու փոքր որդիների՝ Գոռի և Արտյոմի հետ հայտնվեց Մոսկվայում։ Թոռներս մեծացան օտար հողում, բայց երբ հասան զորակոչվելու տարիքին, առանց մի վայրկյան իսկ երկմտելու եկան Հայաստան՝ հայոց ազգային բանակում ծառայելու։
Պատերազմի ցավն ու դառնությունը, տառապանքն ու վիշտը տեսած մարդկանց համար աշխարհում խաղաղությունից թանկ ոչինչ չկա։ Մեր գյուղը՝ Կոթին, շրջապատված է ադրբեջանական տարածքներով և այն դաժան տարիներին բազմիցս ենթարկվել է հրետակոծությունների ու ավերածությունների և թշնամուն սահմանամերձ մյուս բնակավայրերի նման բազմաթիվ կորուստներ կրել։ Ամուսինս՝ Թելմանը, 26 տարեկանում զոհվեց՝ անհայր թողնելով իր երեք որդիներին։ Դժվար, շատ դժվար ժամանակներ էին, գնան ու երբեք հետ չգան այդ մղձավանջային տարիները։
1945թ. նոյեմբերի 14-ին «Դեր Կուրիեր» թերթում տպագրվեց «Շքանշան Օլգա Չեխովային» հոդվածը, որում ասվում էր. «Տարիներ շարունակ նա իր վտանգավոր խաղն էր վարում՝ չբացահայտվելով գեստապոյի կողմից։ Միայն վերջին օրերին, երբ Կարմիր բանակը կռվում էր Բեռլինի մատույցներում, ձերբակալվում է նրա վարորդը, իսկ ինքը կարողանում է ձերբակալությունից խուսափել»։ Տեղեկությունները, որ Չեխովան հետախույզ էր, բացի այդ թերթից, կան նաև այլ իրազեկ աղբյուրներում, այդ թվում Վ. Ֆրիշաուերի՝ անգլիական «people» ամսագրում տպագրված հոդվածը։ Արևմտյան մամուլում նրան անվանում էին «ռուս լրտեսուհի, որն իրեն ենթարկեց Հիտլերին», «նացիստական ռայխի թագուհի»։
1951թ. սկզբներից ամերիկացիները շարունակում էին հետախուզական թռիչքները Խորհրդային Միության օդային տարածքներում՝ ներխուժելով բոլոր կողմերից: Ապրիլի 9-ին ամերիկյան «ՌԲ-45Ց» հետախուզական ինքնաթիռը, թռչելով Ճապոնիայից, ներխուժեց Կորեայի օդային սահման և քիչ էր մնում խոցվեր խորհրդային կործանիչների կողմից:
1951թ. նոյեմբերի 6-ին խորհրդային Խաղաղօվկիանոսյան նավատորմի 88-րդ գվարդիական կործանիչային ավիագնդի օդաչուներ` ավագ լեյտենանտներ Ի.Լուկաշևը և Մ.Շուկինը «Լա-11» կործանիչներով, այլ տվյալներով` «ՄիԳ-15»-ով, Ճապոնական ծովի վրա խոցեցին ամերիկյան «Փ2Վ Նեպտուն» ծովային հետախույզին: Ամերիկյան ինքնաթիռի անձնակազմը զոհվեց:
2013թ. հունվարի 17-ին ՀՀ ՊՆ ենթակայության զորամասի բուժկետի բժիշկ-ստոմատոլոգ Դավիթ Ավագի Հովհաննիսյանի և զորամասի հրամանատարական կազմի աջակցությամբ տեղի ունեցավ հանդիպում զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողների և սպայական կազմի հետ: Միջոցառման գործընկերներն էին «Սպիտակ ամրոց» ստոմատոլոգիական բժշկական կլինիկան և Հայաստանում գերմանական Lacalut ապրանքատեսակի պաշտոնական ներկայացուցիչ Անտվերպեն ընկերությունը:
Հին ժամանակներում զինվոր, կին ընտրելիս առաջին հերթին նայում էին ատամներին։ Առողջ ատամները մարդու օրգանիզմի հայելին են։
Ժպիտը գեղեցկացնում է մարդուն, իսկ առողջ ատամներով ժպտացող մարդն ավելի մեծ հավատ է ներշնչում դիմացինին։ Առողջ ատամների առաջին նախապայմանը դրանց ամենօրյա խնամքն է։ Այսօր վաճառքում կան բերանի խոռոչի հիգիենայի համար նախատեսված բազմաթիվ պարագաներ։ Թվում է՝ այս պայմաններում պետք է վաղուց մոռացած լինեինք կարիեսի, ատամի մնացած հիվանդությունների մասին։ Սակայն պատկերը բոլորովին այլ է։ Առողջ ատամները ամբողջ օրգանիզմի, այդ թվում նաև հոգեկան առողջության գրավականն են։ Իսկ ի՞նչ կարող եք անել դուք ինքնուրույն։