Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#06 (973) 14.02.2013 – 20.02.2013

ՍՈՆԱՍԱՐՈՒՄ

Սոնասար գյուղը գտնվում է Հակարի գետի միջին վտակ Հոչանց գետի աջափնյա սարալանջերին՝ Հոչանց և Մշենի գյուղերի մեջտեղում: Ազատագրվել է 1993 թվականի գարնանը: Վերաբնակեցմանը զուգահեռ՝ 1995-ից սկսեց գործել նաև հանրակրթական դպրոցը, որն այժմ կոչվում է Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկ Սամսոն Կյուրեղյանի անունով: Գյուղն ունի 123 բնակիչ՝ անցյալ տարի 102-ն էին: Դպրոցում դասավանդում են 9 ուսուցիչներ, որոնցից 2-ը գալիս են հարևան Մշենի համայնքից, սովորում են 16 աշակերտներ:

Արյունահոսությունը արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Այն կարող է լինել՝ արտաքին եւ ներքին։
Ըստ ծագման՝ արյունահոսությունը լինում է վնասվածքային (տրավմատիկ), երբ առաջանում է անոթի վնասվածքի պատճառով, և ոչ տրավմատիկ, երբ որևէ հիվանդության դեպքում տեղի է ունենում անոթի պատի քայքայում կամ թափանցելիության բարձրացում։

ԱՊՐՈՒՄ ԵՄ, ԲԺԻ՛ՇԿ

1988-ից հետո Հայաստանում իրավիճակը կտրուկ սրվեց։ Սահմանային գոտիներում ազգային բախումներ էին՝ վտանգված էր մեր մի բուռ դարձած հայրենիքի խաղաղությունը։ Ազգովի զինվորագրվեցինք պայքարին՝ անկախ մասնագիտությունից, զբաղեցրած դիրքից ու պաշտոնից։ Պատերազմի տարիներին շատ բժիշկներ, թողնելով իրենց բարեկեցիկ, ապահով կյանքը, շտապեցին սահմանամերձ տարածքներ՝ փրկելու, օգնելու վիրավոր ազատամարտիկներին։ Նրանցից մեկն էլ Նշան Մանուշակյանն էր։

«ՄԱԴՈՆՆԱՆ»՝ ԿԱԼԱՇՆԻԿՈՎՈՎ

Հայտնի ֆոտոլրագրող Օլեգ Կլիմովը ծնվել է 1964թ. Տոմսկում։ Սովորել է Կազանի համալսարանի աստղաֆիզիկայի բաժնում։ Ֆոտոլրագրությամբ զբաղվում է 1989-ից։ Եղել է մոլորակի «թեժ» կետերում` Աբխազիա, Չեչնիա, Կոսովո, Իրաք, լուսանկարել «պատերազմի դեմքը»: 1990թ. ղարաբաղյան իրադարձությունների լուսաբանման համար արժանացել է ԽՍՀՄ «Ռեպորտաժի արքա» մրցանակին։

ԴԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Արա Գյուլեր – «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի մեծ լուսանկարիչ»։ Այս տիտղոսներով են մեծարում աշխարհահռչակ թուրքաբնակ լուսանկարիչ, լրագրող, ծագումով հայ Արա Գյուլերին։
Արա Գյուլերը ծնվել է 1928թ., Ստամբուլի հայկական Բերայի թաղամասում։ Բազմաթիվ հայտնի մարդկանց լուսանկար-դիմանկարներ է ստեղծել՝ Ու. Չերչիլ, Ի. Գանդի, Ա. Հիչքոկ, Մ. Շագալ, Պ. Պիկասո, Ա. Խաչատրյան, Ս. Դալի, Մ. Սարյան, Ս. Փարաջանով…

ՄԱՐՏԱԿԱՆ ԴԵԼՖԻՆՆԵՐԸ ԴԵՌ ՇԱՐՔՈՒՄ ԵՆ

Աշխարհում ընդամենը երկու տեղ են վարժեցնում մարտական դելֆինների` ԱՄՆ-ի Սան Դիեգո ռազմակայանում եւ Ուկրաինայի ԶՈՒ «Պետական օվկիանոսարիում» գիտահետազոտական կենտրոնում, որը գտնվում է Սեւաստոպոլում:
Խորհրդային ռազմածովային ուժերի կարիքների համար Սեւաստոպոլում դելֆիններ են վարժեցնում 1973 թվականից: Հատուկ պատրաստված կենդանիները ծովի հատակին գտնում էին զենք և ռազմական տեխնիկա, գլուխներին ամրացված զենքով և պայթուցիկով կարող էին գրոհել մարտական լողորդների և հակառակորդի նավերի վրա:

ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ ԽՍՀՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԴԵՄ

Մի միջադեպ տեղի ունեցավ 1954թ. մայիսի 8-ին: Ըստ ԱՄՆ նախագահ Դ.Էյզենհաուերի թույլտվության՝ ամերիկյան 91-րդ ռազմավարական հետախուզական թևը, որը տեղակայված էր Օհայո նահանգի Լոկբուրն բազայում, ստացավ շտաբների պետերի կոմիտեի հրամանը, մի քանի «ԿՍ-97» օդային լիցքավորողներ ու «ՌԲ-47Ե» հետախուզական ինքնաթիռներ ուղարկել Ֆայերֆորդ բրիտանական թագավորական ավիաբազա: Այդ օրվա թռիչքը առաջին հանձնարարությունն էր: