#07 (974) 21.02.2013 – 27.02.2013
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությամբ ամրագրված է, որ ՀՀ ռազմական անվտանգությունն ապահովում են մարտունակ, արտաքին ագրեսիայի հետմղման խնդիրների լուծմանը մշտապես պատրաստ զինված ուժերը: Միաժամանակ, ՀՀ ռազմական դոկտրինը սահմանում է, որ ռազմական անվտանգության ապահովման ազգային երաշխիքը մարտունակ, արդիական սպառազինությամբ զինված, մարտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածությամբ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ունակ, ռազմական անվտանգության սպառնալիքների կանխմանն ու չեզոքացմանը պատրաստ զինված ուժերն են (ԶՈՒ): Իսկ ԶՈՒ լիարժեք կայացման և հաստատուն քայլերով հզորացման գործում կարևոր են զինվորի կայուն բարոյահոգեբանական վիճակն ու մարտական ոգին:
Բանաստեղծ, գրող-հրապարակախոս Սերժ Առաքելյանի կյանքի անցած ճանապարհն արտացոլված է իր իսկ ստեղծագործություններում՝ մերթ երազային երփներանգ ծաղիկներով դաշտ ու սարեր, մերթ քարափ ու անդնդախոր ձորեր՝ վիհ ու քերծ, որոնց շուրթերին բուսած ծաղիկների թերթիկները թրթռում են հայրենի բնաշխարհի բազմերանգ գույներով ու լույսերով։ Երազային լուսե պատկերները գալիս են մանկությունից, ծննդավայր Արցախի Խերխան գյուղից, որտեղից ճանապարհը նրան տարավ Բաքու։ Գրական աշխարհում արդեն հայտնի բանաստեղծի կյանքում եղել են ճակատագրական պահեր։ Բաքվի արյունալի դեպքերից հետո, երբ ընտանիքով տեղափոխվել էին Երևան ու այդ գիշեր Երևանից պետք է մեկնեին Գյումրի՝ ինչ-ինչ հանգամանքների պատճառով մնացին Երևանում։ Հաջորդ առավոտ տեղի ունեցավ երկրաշարժը…
Դարեհը մի պահ լռեց, խորաթափանց հայացքով երկար նայեց իշխանին ու շարունակեց.
– Բհադանապալը գուշակեց, որ ձիավորը գալու է ինձանից հետո, իմ իսկ հետքերով և այստեղ իր մահն է գտնելու:
– Պատմի՛ր Ալեքսանդրին, գուցե դա նրան կանգնեցնի՞, – ծաղրանքով ասաց իշխանը և շփոթվեց` բախվելով Դարեհի լուրջ հայացքին:
– Դու այդպես էլ ոչինչ չհասկացար: Ալեքսանդրն արդեն այստեղ է գալիս ինձ հետ բանակցելու:
Հանկարծ պալատի դռները բացվեցին, և ներս մտավ անհանգստացած Արտավազդը:
– Հույները, – խուլ ասաց նա և Դարեհին տեսնելով` սայթաքեց:
Մարտական և զինատար խմբերի պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի «Շանթ» մարտական խումբը, որի մղած ընդամենը միակ՝ «և հակառակորդի վրա թողած տպավորությամբ, մեծ արձագանք գտավ հայ ազգային-ազատագրական պայքարին զինվորագրված մարտիկների շրջանում: Խաստուրի կռվում լավագույնս դրսևորվել են ոչ միայն հաj ֆիդայու մարտնչելու վարպետությունն ու մարտական ոգին, այլ նաև մարտախմբի հրամանատարության ռազմագիտական տաղանդը և մարտի ամենաբախտորոշ պահին հակառակորդի համար անսպասելի ճկուն մարտավարություն կիրառելու կարողությունը:
Երբ այս օրերին նշվում է հայոց բանակի հիմնադրման օրը՝ հունվարի 28-ը, ակամա հիշում եմ Տավուշ-Շամշադինի կամավոր զինվորագրյալներ՝ գնդապետ Վազգեն Ղավալյանին, Արցախի ազատագրական շարժման առաջնորդներից՝ մանկագիր, բանաստեղծ, երգահան ու երգիչ, «Հորովելի» հեղինակ Գուրգեն Գաբրիելյանին ու նաև 20 տարեկանում ադրբեջանցի բորենիներից հոշոտված գթության քույր Նաիրա Վազգենի Սահակյանին և մի շարք հերոսների…
Գարիկ Նազարեթյանը, Հակոբ Սաֆարյանը, Գարիկ Գրիգորյանը ծառայում են տարբեր զորամասերում։ Գարիկ Նազարեթյանը Գյումրիից է, մյուս Գարիկը՝ Սիսիանից, իսկ Հակոբը՝ Երևանից։ Այստեղ իրար հանդիպել են, ծանոթացել, ու երբ ծիծաղի, աշխույժ զրույցի ձայն է լսվում, հանգստացողները նույնպես ժպտում են։ «Ուրախ տղաներն են,- ասում են նրանք,- տեսնես էս անգամ ի՞նչ անեկդոտ են պատմում»,- ու շրջապատում են նրանց։
«Խոստովանում եմ, որ ինձ համար տհաճ է գրել այս գրախոսությունը Նորման Սթոունի աշխատության մասին: Առաջին հերթին, որ այն իսկապես թույլ, իսկ որոշ դեպքերում բացահայտ կեղծ գիրք է, և երկրորդ, որ հեղինակը ժամանակին ինձ համար եղել է վառ, ոչ հասարակ և համակրելի պատմաբան: Նա կարողանում էր գնահատել փաստերը, փայլուն կերպով վերլուծել աղբյուրներն ու գրականությունը, Առաջին համաշխարհային պատերազմի ռուսական ռազմաճակատի վերաբերյալ նրա աշխատանքը երևույթ էր անգլալեզու գրականությունում: