#08 (975) 28.02.2013 – 6.03.2013
-Շատ ես փոխվել:
-Այո՛, զորացրվելուց հետո բոլորն են ինձ այդ ասում: Մինչեւ բանակ գնալը բարդույթներ ունեի, շփվող չէի, բայց այդ ամենը հաղթահարվեց, որովհետեւ զորամասում մեկուսանալ ուղղակի հնարավոր չէ, շփվելու ունակությունը, բարեկամական ու բարեհամբույր լինելը ընկերական կապեր ստեղծելու կարեւոր գործոններ են: Բանակում հասկանում ես, որ մարդիկ շատ տարբեր են՝ տարբեր բնավորության տեր: Զորամասը յուրահատուկ հարթակ է միմյանց հետ շփվելու, միմյանց ճանաչելու համար, ինչը դառնում է որակ, բնավորության մինչ այդ չբացահայտված գիծ, ինչն էլ դրսեւորվում, օգնում է քեզ նաեւ քաղաքացիական կյանքում:
Անցյալ տարվանից սկսած ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը մի քանի անգամ այցելել է քաղաք Բերձոր, եղել Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, օժանդակել ոչ միայն ռազմագիտության դասարանը, 3 դասասենյակներն ու միջանցքը համապատասխան դիդակտիկ նյութերով կահավորելուն, այլեւ դպրոցին նվիրել համակարգչային հրաձգարան:
Այս հատորում տեղ են գտել Սայաթ-Նովայի ինքնագիր դավթարում առկա բոլոր 47 հայերեն (բայց վրացատառ) խաղերի բնագրերը և դրանց զուգահեռ իմ կատարած արևելահայերեն վերածումները։ «Թուրքական խաղեր» բաժնում զետեղել եմ 23 թուրքերեն լավագույն խաղերի հայերեն բնագրերը և դրանց զուգահեռ՝ իմ կատարած գեղարվեստական թարգմանությունները (տողացի թարգմանությունների հեղինակը վաղամեռիկ արևելագետ Նիկոլայ Գևորգյանն է)։ Այս հատորում կգտնեք նաև Սայաթ-Նովայի մի քանի խաղերի ռուսերեն թարգմանությունները, որոնք կատարել է երջանկահիշատակ Ռաֆայել Պապայանը՝ հիմք ընդունելով իմ կատարած գրական վերածումները։
Վերջերս ծանոթացա մի լուսավոր, ազնիվ աղջնակի հետ։ Մաքուր է, զուլալ ինչպես հայրենի Արցախի աղբյուրները։ Ծնվել է Հադրութում։ Երկու քույր են։ Երբ 1993-ին հայրը զոհվեց, ինքը չորս տարեկան էր, քույրը՝ Լուսինեն՝ երկու։ Լուսինեն շատ ծանր տարավ Շահեն հայրիկի կորուստը։ Մանկության լուսանկարում ինքն է, քեռու աղջիկը՝ Քնարը, Լուսինեն, որը լուսանկարներում միշտ տխուր է, ինքնամփոփ… Հետո՝ 1994-ին, զոհվեց Էրիկ քեռին, որը կոնսերվատորիայի ուսանող էր եւ օպերային երգչի իր փայլուն ապագան մի կողմ թողած, եկել էր ծննդավայրը պաշտպանելու։ Իսկ մինչ ընդհարումները, մյուս քեռին՝ Էմիլը, Արցախը Հայաստանին միացնելու ստորագրահավաքի նախաձեռնողն էր, կազմակերպիչը, այդ ստորագրությունները Մոսկվա ուղարկողներից…
Գևորգը զոհվեց 1993 թվականի մարտի 31-ին, Վակունիսում՝ Քարվաճառի մարտական գործողությունների ժամանակ։ Ծանր է անգամ վերհիշել այդ օրվա մարտերը։ Այդ օրը զոհվեցին Վուրգը, Վոլոդյան, Գևորգը, Վահանը, Հրայրը… 10 զոհ տվեցինք՝ թանկ ու նվիրական անուններ, տղաներից 13-ը վիրավորվեցին։ Գևորգի որդին՝
Հակոբը, արդեն 20 տարեկան է։ Փոքր էր, շատ էր փոքր, երբ զոհվեց հայրը։ Հասակ առավ, մեծացավ Անուշ տատի օրորներով, Անուշ տատի որդու մասին հիշողություններով։
Փետրվարի 28-ին Ադրբեջանում և Թուրքիայում նշում են «Ադրբեջանցիների ցեղասպանության օրը»: Ավելի քան երկու տասնամյակ ադրբեջանական քարոզչությունը ճգնում է համաշխարհային հանրությանը ապացուցել, համոզել, որ հայերը Խոջալուում (այժմ` Իվանյան) ադրբեջանցիների ցեղասպանություն են կազմակերպել։ Նպատակը մեկն է` հավասարության նշան դնել Սումգայիթում ու Բաքվում, Կիրովաբադում ու այլ բնակավայրերում ադրբեջանական հրոսակների՝ հայերի նկատմամբ կիրառած սպանդի, բռնությունների, տեղահանության միջև։ Ոգևորված սեփական մտքի փայլատակումներով,ադրբեջանցիներն ու թուրքերը ավելի առաջ գնացին` «ապացուցելով», որ այդպիսի բան եղել է նաև ոչ վաղ անցյալում` 1918-20 թվականներին, երբ հայերը Բաքվում ու Շուշիում կոտորեցին տասնյակ հազարավոր անմեղ ադրբեջանցիների…
Վաշտի հրամանատար Վիտոյի ուղեկցությամբ Պետոն գալիս է գումարտակի աջ թևը և տեղում մեկ անգամ ևս քննարկելով ստեղծված կացությունը՝ վճռում է կազմակերպել շրջանաձև պաշտպանություն և դիմադրել մինչև օգնական ուժերի տեղ հասնելը: Քանի որ 3-րդ և 4-րդ հենակետերը բավական առաջ էին ընկած, և գործնականում գրեթե անհնարին էր իրականացնել դրանց պաշտպանությունը, ուստի Պետոն հրամայում է այդ հենակետերում դիրքավորված ջոկատներին մի փոքր հետ քաշվել և քառասունհինգ աստիճանով շրջվելով դեպի աջ կողմի բաց տարածքից առաջացող հակառակորդը՝ Մուկուչի և Հովիկի դասակների համագործակցությամբ կանգնեցնել հակառակորդի առաջխաղացումը: Այդ իրավիճակում շատ կարևոր էր, որ հենակետերի հետքաշումը կազմակերպվեր այնպիսի վարպետությամբ, որպեսզի տեղի չտրվեր ավելորդ շտապողականության ու խուճապի: Մեծ հմտությամբ կազմակերպված նահանջը տևում է ընդամենը երկու ժամ: