#09 (976) 7.03.2013 – 13.03.2013
Հայաստանի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձի կապակցությամբ մարտի 5-ի առավոտյան Եռաբլուր պանթեոնում մեկնարկեցին Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված պաշտոնական միջոցառումները: Սպարապետի շիրմաքարին ծաղկեպսակներ դրվեցին: ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ նույնպես ծաղիկներ դրեց՝ հարգելով մարտական ընկերոջ հիշատակը: Եռաբլուրում էին նաև երկրապահ կամավորականների միության անդամները` Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ, ինչպես նաեւ մարզպետներ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավորներ:
Մարտի 5-ին գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ խոշոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի հիմնադիր Վազգեն Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձը:
Այդ օրն առանձնակի շուքով սպարապետի տարեդարձը նշվեց նաև փոխգնդապետ Կարեն Ստեփանյանի հրամանատարությամբ գործող զորամասում:
Աշխարհի շատ բանակներում կանայք ծառայության ոչ մի սահմանափակում չունեն, նրանք օդանավեր են վարում, ծառայում են նավատորմում, հրաձգային, հրետանային, տանկային եւ այլ ստորաբաժանումներում` կոտրելով այն կարծրատիպը, թե բանակը «տղամարդկանց տարածքն է»: Հայկական բանակում ծառայող կանայք եւս բացառություն չեն. նրանց գործառույթները չեն սահմանափակվում վարչական, սպասարկող, սանիտարաբժշկական ոլորտներում:
Մեր առաջնահերթ խնդիրը մարտական պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումների պատշաճ կատարումն է: Միջոցառումներ, որոնք ապահովում են յուրաքանչյուր զինծառայողի անհատական, ինչպես նաև ստորաբաժանման կազմում գործելու համար անհրաժեշտ մարտական ու մասնագիտական ունակությունների զարգացումը: Առանձնապես կարևորում ենք հրամանատարական կազմի դերակատարումը: Այս տարվա ընթացքում արդեն հասցրել ենք անցկացնել գումարտակների, ապա նաև զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ, որոնց արդյունքների մասին խոսել ենք ռազմական խորհրդի նիստում, որտեղ արծարծվել են նաև բազմաթիվ այլ հարցեր:
Որպես 1988 թ. փետրվարից Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման հետ կապված քաղաքական գործընթացների մասնակից` իմ` քաղաքական գործչի, զինվորական դիվանագետի ու քաղաքագետի պարտքն եմ համարում կարծիքս հայտնելու Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման փառավոր հոբելյանի մասին, մի շարժման, որը հաղթահարեց ներկայումս իր ժողովրդավարական պետականությունը հաջողությամբ կառուցող արցախահայության իրավունքների և ազատությունների նկատմամբ խորհրդային ու հետխորհրդային Ադրբեջանի գաղութատիրական բռնաճնշումը:
Ռաֆայել (Ֆելիքս) Հովհաննեսի Գզողյանը ծնվել է 1943թ. հունվարի 15-ին, ՀՀ Լոռու մարզի Շամլուղ բնակավայրում։ Լեռնային փրկարար, հանքափոր հայրն այդ ժամանակ աշխատանքի բերումով ընտանիքով Շամլուղում էր։ Նրանք պատմական Մեծ Հայքի 12-րդ նահանգ Ուտիքի Գարդման գավառից են՝ Շամխորի շրջանի Բաբսում հայաբնակ գյուղից։
Ռաֆայել (Ֆելիքս) Գզողյանը 1963թ. Տաշքենդի տանկային բարձրագույն հրամանատարական ուսումնարանն ավարտելուց հետո ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Անդրկովկասյան ռազմական օկրուգի տարբեր զորամասերի հրամանատարական պաշտոններում՝ որպես տանկային դասակի, վաշտի, գումարտակի, զորամասի հրամանատար, ուսումնական կենտրոնի պետ։
Քանաքեռի բարձունքի հանգստարանից այս էլ քանի տարի Ղազար հայրը հայացքը հառել է Եռաբլուրին, որտեղ ննջում է Գրիգոր որդին, ու հավերժական զրույցի են բռնվել հայր ու որդի։ Այդ զրույցներից, հուշերից պատառիկներ է վերհիշում մայրը՝ տիկին Լիդան ու պատմում-պատգամում ապրողներիս։ Լիդա Աբրահամյան և Ղազար Ղազարյան ամուսինները աշխարհ բերեցին երեք երեխա՝ Արմեն, Գրիգոր, Հռիփսիմե, ունեն չորս աղջիկ թոռ։ Միջնեկ որդին՝ Գրիգորը, քայլեց անմահության ճանապարհով, և ում մասին էլ պատմում է մայրը.