#11 (978) 21.03.2013 – 27.03.2013
Կապի ուսումնական զորամասում գործում է կապավորների պատրաստման նոր ուսումնական ծրագիր: Ըստ դրա` ուսման տևողությունն ավելացել է շուրջ մեկուկես ամսով: Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Գ.Մովսիսյանի խոսքով, ծրագրի փոփոխության նպատակը ավելի որակյալ մասնագետներ պատրաստելն է` շեշտը դնելով գործնական պարապմունքների և վարժանքների վրա: Կապավորները պետք է կարողանան սահմանված ժամանակում բացազատել կայանները և անխափան կապ ապահովել:
Ինժեներաճանապարհային դասակի հրամանատար, լեյտենանտ Մկրտիչ Օմփոսյանը ծնվել է Երեւանում, բայց մանկությունը անցկացրել է Ջավախքում:Այստեղ ռուսական զորամաս էր տեղակայված, եւ փոքրիկ Մկրտիչը հիացած-հմայված հետեւում էր զինվորներին:Հենց մանկուց էլ որոշեց զինվորական դառնալ: Ծնողները չընդդիմացան, հակառակը` ողջունեցին իրենց որդու որոշումը. պատվաբեր է հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը:
Փոխգնդապետ Վ. Դոլունցի հրամանատարությամբ գործող գումարտակը 2012թ. տվյալներով ամենաբարձր արդյունքներն ունի գնդապետ Հ. Թևոսյանի հրամանատարությամբ գործող զորամասի կազմում։ Լավ կազմակերպելով ուսումնական գործընթացը, գումարտակի ստորաբաժանումները բարձր արդյունքներ գրանցեցին աշնանն անցկացված զորավարժություններում։
Քանի որ Վ. Դոլունցն արձակուրդում էր նախորդ տարվա ձեռքբերումների և շարունակվող ուսումնական գործընթացում հաջողության հասնելու նախադրյալները ներկայացրեց կապիտան Արմեն Բեժանյանը։
Սրտի թրթիռով, գուցե նաև անորոշ մի տագնապով, իրենց զավակներին հայոց բանակ ճանապարհած մի խումբ մայրեր գնդապետ Ա. Մկրտչյանի հրավերով օրերս զորամասում էին։
Զինվորների հետ հանդիպմանը մասնակցելու էին եկել նաև բանաստեղծուհի, արձակագիր, երգահան, հասարակական գործիչ, քսան գրքերի հեղինակ Անահիտ Սարգսյանը։ Հայ մայրերի այս հիանալի նախաձեռնության նպատակն էր լինել զինվորի կողքին, հաղորդակից լինել այն ամենին, ինչով ապրում է նա։
Աշնանային ցուրտ առավոտյան զինկոմիսարիատի բակում հավաքված զինակոչիկների ծնողների դեմքերին դրոշմված անհանգստությունը, մտավախությունը կարծես ավելի մռայլ էր դարձնում կապարագույն երկինքը։ Ամենից շատ միայն մի բան էի ցանկանում. չկոտրվի որդուս կամքը, ցանկությունը՝ հայկական բանակում ծառայելու, հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու։
Ինչպես իմ, այնպես էլ մյուս ծնողների անհանգստությունը պայմանավորված էր վերջին ժամանակներս լրատվական միջոցներով անընդհատ հաղորդվող բանակային դժբախտ դեպքերի չընդհատվող շարքով։
«Կադրային ռեսուրսների ամբողջական հաշվառում եւ պլանավորում», «Կադրերի ընտրություն եւ որակավորում», «Կադրերի առաջխաղացում եւ հերթափոխում». պաշտպանության նախարարությունում արդեն մի քանի օր հենց այս թեմաներն են քննարկում մարտի 17-ին Հայաստան ժամանած ՀՀ ԶՈւ անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումների գործընթացին օժանդակող ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ծովային հետեւակի, ԱՄՆ-ի պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության համատեղ փորձագիտական խմբի անդամներն ու ՀՀ պաշտպանական գերատեսչության համապատասխան վարչությունների մասնագետները:
Լուսանկարիչ Հովհաննես Արմենակյանը դարձավ 65 տարեկան։ Այս տարիների ընթացքում ոչ մի անգամ չնշեց իր ծնունդը՝ չէր սիրում։ Չէր սիրում նաև գովեստի, մեծարման խոսքեր։ Անում էր իր գործը բարեխիղճ, նվիրված։ Անգամ իր արդեն հանգստի տարիներին սիրտը չկտրվեց հայոց բարձունքներից, որտեղ կանգնած էին հայոց բանակի արծիվ տղաները։ Նրա տպագրած «Ես մի զարկն եմ քո կռվի» գիրք-ալբոմը, լուսանկարների ցուցահանդեսները նվիրված էին հայոց հաղթական բանակին։