#11 (978) 21.03.2013 – 27.03.2013
Ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի հետ այս զրույցը երկու տարվա վաղեմություն ունի։ Մեծին վայել պարզությամբ, հոգատարությամբ, նրբանկատությամբ ու անկեղծությամբ լի հակոբյանական մտորումները նրա նկարների նման գունեղ էին, ազնիվ, անպաճույճ ու ի սրտե։ Այսօր մեծ նկարիչն այլեւս մեզ հետ չէ, բայց նրա խոսքը հնչում է որպես սթափության կոչ, որպես հայրենիքը սիրելու ու սեփական գոյությունը առաքինությամբ ու հայրենաշեն գործերով իմաստավորելու պատգամ։
Ար Արարիչն
Ամենազոր
Արևգալի ծնծղաներով,
Մարտ ու ռազմի
թմբուկների
գոռ բամբյունով,
ոգեկոչման
ղողանջներով
ի լուր բազմաց
և բյուր բազմաց
ընծա բերեց
Հայք Աշխարհին
Արի-դրախտ
Երկիրն Արցախ:
Հազիվ մեկ ամիս էր անցել Հայրենական պատերազմի առաջին օրից, երբ Գրիշա Վաղրամյանը մեկնեց ռազմաճակատ՝ հայրենիքը պաշտպանելու, տունը թողնելով մորը, կնոջը և եղբորը՝ Սերգեյին և երկու քույրերին։ Իսկ հայրը` պահեստի սպա Եգոր Վաղրամյանը, արդեն մեկ ամիս էր, ինչ զորակոչվել էր։ Շատ չանցած, զորակոչվեց նաև Սերգեյը։
1994թ. մարտի 23-ին երկու քաջերի զոհվելու լուրը ցնցեց Գառնին։ Երկու մանկության ընկերներ՝ Պողոսն ու Արտակը, հայրենիքի փրկության համար չխնայեցին ամենաթանկը՝ կյանքը։
Պողոս Արամայիսի Կարապետյանն ու Արտակ Արշակի Մելքոնյանը ծնվել էին 1974թ., ապրում էին հարևանությամբ, մեծանում, սովորում, օրն անցկացնում միասին։
Վահե Բաղդասարյանը ծնվել է 1972թ., Թալինի շրջանի Կաքավաձոր գյուղում։ Բժշկական համալսարանի ուսանող էր, երբ սկսվեց Արցախյան շարժումը։ Թողնելով ամեն ինչ՝ միացավ նոր կազմավորվող մարտական խմբերից մեկին։ Հետախույզ-գրոհային էր։
-Պատերազմի ընթացքում մի քանի օրով գալիս էր Երևան, հանձնում քննությունները։ Պայմանավորվել էինք՝ հերթով պիտի Արցախ գնայինք, բայց այնպես ստացվեց, որ Շահումյանի ռազմաճակատում հանդիպեցինք։ Մեղավոր-անմեղ պարզում էինք, թե մեզնից ով է պայմանը խախտել, ով պիտի տանը մնար,- հիշում է եղբայրը՝ Հայկը։
Ռազմահայրենասիրական ոգով են դաստիարակվում ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Տիգրանավանի Պ. Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի սաները: Այս դպրոցում սովորում է ընդամենը 34 աշակերտ, 7 համակազմ դասարաններով: V – XII բոլոր դասարանները անվանակոչված են հերոսների անուններով` Աշոտ Ղուլյանի, Մոնթե Մելքոնյանի, Քրիստափոր Իվանյանի, Վազգեն Սարգսյանի, Յուրա Պողոսյանի:
Պահեստի փոխգնդապետ Գրիգոր Հակոբջանյանը ծնվել է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում, 1963թ.։ Դեռ դպրոցական տարիներից աչքի էր ընկնում ակտիվ խառնվածքով, զբաղվում էր ազատ ոճի ըմբշամարտով, մասնակցում սպարտակիադաների։ Դպրոցից հետո զորակոչվեց խորհրդային բանակ։ Հենց բանակում էլ հասկացավ, որ զինվորականի մասնագիտությունը հրապուրում է իրեն, ծառայությանը զուգընթաց ընդունվեց Սիմֆերոպոլի ռազմաքաղաքական բարձրագույն ուսումնարան։ Ավարտելուց հետո հրամանատարի տեղակալ նշանակվեց։ Ամեն տարի այցելում էր Հայաստան՝ հարազատներին տեսնելու։