Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#11 (978) 21.03.2013 – 27.03.2013

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ

Իշխանն իր ուսից մի կողմ նետեց Դարեհի ձեռքը և հայացքն ուղղեց Պարմենիոնին: Զայրույթն ու ցավը աղավաղել էին իշխանի դեմքը: Զուսպ արցունքի մի կաթիլ գլորվեց նրա աչքից ու սահելով այտի վրայով՝ կախվեց թավամազ կզակից ու թեթևակի թրթռաց: Փառանձեմը մոտեցավ իշխանին, ձեռքի աննկատ շարժումով սրբեց արցունքն ու գլուխը խոնարհեց նրա կրծքին:

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱՊ (16 ՄԱՐՏ)

«Ճշմարիտ,ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար: Եթե մեկն Ինձ ծառայի, Իմ հետեւից կգա. եւ ուր Ես եմ, այնտեղ կլինի եւ Իմ ծառան. եթե մեկը Ինձ ծառայի, նրան կպատվի Իմ Հայրը» (Հովհ.12; 24-26):

ԱՎԱՐՏՎԵՑ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱՆ

Պաշտպանության նախարարի հրամանով ռազմամարզական վարժարաններում ռազմակիրառական մարզաձևերը մասսայականացնելու, ֆիզիկական պատրաստության դերն ու նշանակությունը բարձրացնելու նպատակով 2010 թվականին մեկնարկեց ռազմամարզական վարժարանների առաջին սպարտակիադան, որին մասնակցում են ՊՆ ենթակայության տակ գտնվող Մոնթե Մելքոնյանի և Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանները, Երկրապահ կամավորական միության «Երկրապահ» թիմը, ՀՀ կրթության և գիտության նախարարության Արմավիրի մարզի «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանն ու «Փոքր Մհեր» կադետասեպուհական կրթահամալիրը։

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԲԱՋԱՆՔԸ ԿԱՄ ՔԱՆԻ՞ ԳԼՈՒԽ ՈՒՆԵՐ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ

Աշխատանքային իմ օրը, երկար տարիներ ձևավորված ավանդույթի համաձայն, սկսվում է թերթերն ընթերցելով, վերջին տարիներին` նաև սոցիալական ցանցերն ու կայքերը բացելով, նորություններն ու ինձ հետաքրքրող թեմաներն ուսումնասիրելով։ Օրերս, երբ սովորականի նման թերթում էի կայքերը, ադրբեջանական 1news.az քիչ թե շատ օբյեկտիվ (Ադրբեջանի չափանիշներով) կայքում հանդիպեցի մի պոչով ստի, որին հնարավոր չէր չարձագանքել։

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱԿԸ ՎԱՐԿԱԲԵԿՎԵՑ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Հազվադեպ է լինում, որ շաբաթն անցնի` առանց ադրբեջանական բանակում մահվան ելքով պատահարների: Անցնող շաբաթը նույնպես բացառություն չէր: Մարտի 7-ին ավտովթարի հետևանքով ադրբեջանցի երկու զինծառայողներ վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ: Մարտի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի Ֆիզուլիի շրջանում տեղակայված զորամասերից մեկի 19-ամյա զինվոր Ալի Իլհամ օղլու Աբիլովը սպանվել է, մանրամասներ չեն հաղորդվում:

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Գրոզնիի համար մղվող մարտերի ժամանակ (1994-96թթ. առաջին չեչենական պատերազմ) չեչեն գրոհայիններն ամբողջովին ջախջախել են Ռուսաստանի Դաշնության տանկերը։ Դիպուկահարների արձակած գնդակները ծակել են մարտական մեքենաների տանիքի բարակ զրահը։ Այն ժամանակ Ռուսաստանը դեռևս չէր օգտագործում հակահետևակային զրահը, իսկ БМП-2-ները չէին կարող հրանոթները բարձրացնել այնքան, որ հնարավոր լիներ պատասխան կրակ բացել։ Ուստի Ռուսաստանը սկսեց քաղաքային պայմաններում մարտական գործողությունների համար նախորոշված զրահապատ աջակցող մեքենայի՝ «Տերմինատորի» մշակումը։