#14 (981) 11.04.2013 – 17.04.2013
Ավետիս Վարոսյանը այնքան էլ վաղուց չէ, որ զորացրվել է։ Բանակից երիտասարդը վերադարձել է 7 պատվոգրով և 2 կրծքանշանով՝ «Հայոց բանակի գերազանցիկ» և «Լավագույն զինվոր մարզիկ»։
-Սկզբում դժվար, շատ դժվար համակերպվեցի,- հիշում է Ավետիսը,- մինչև բանակ զորակոչվելը սովորում էի Երևանի ագրարային համալսարանում և սովորելուն զուգընթաց աշխատում էի՝ փոքր կոլեկտիվի ղեկավարի պաշտոնն էի ստանձնել։ Եվ ահա հայտնվում եմ բանակում, և արդեն ոչ թե ես պետք է ղեկավարեմ, այլ ղեկավարվեմ։
Մեր օրերում դեպքեր, իրադարձություններ են տեղի ունենում, որոնք օրվա լրահոսի մեջ դիտելի չեն, չեն շեշտադրվում, առանձնանում, մինչդեռ դրանք երբեմն պատմական, պատմություն կերտող իրադարձություններ են։ Եթեր է դուրս եկել ևս մի ռադիոկայան՝ «Թալիշստանի ձայն» անվանումով, հերթական մի ձայն եթերի անհուն օվկիանում։ Իրականում, սակայն, այն դառնալու է թալիշ ժողովրդի պատմության և մշակույթի, ազգային զարթոնքի փաստն ու ուղենիշը և հայ ժողովրդի հասարակական-քաղաքական մտքի հասունության առհավատչյան։
Ձեզ ենք ներկայացնում մեր թղթակից Գևորգ Ասատրյանի հարցազրույցը ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ:
Ուղիղ 20 տարի առաջ ապրիլի 13-ին Ռուզան և Գնել Գալստյանների ընտանիքում մեծ ուրախություն էր. առաջնեկն էր ծնվել, արու զավակ, որը պիտի դառնար օջախի սյունը, հենարանը։ Փոքրիկին անվանակոչեցին Գոռ։ Գոռը դեռ մանկության տարիներից աչքի էր ընկնում իր ունակություններով, զարմացնում, հիացնում էր շրջապատին՝ անասելի հպարտություն պարգևելով ծնողներին։ Վերջիններս էլ անում էին հնարավորը, որ որդին է՛լ ավելի զարգացնի իր ընդունակությունները։ Դպրոցում Գոռը լավ էր սովորում, զուգահեռ գնում էր պարի, ասմունքի, լողի, մարմնամարզության։
-Երբ բացվեց Լաչինի միջանցքը, թվաց, թե պատերազմն ավարտվեց։ Բայց ոչ, շուտով պարզվեց, որ պատերազմում նոր, ավելի ծանր փուլ է սկսվում…
Արմենը հընթացս կազմավորվող զորամասի կազմում մասնակցել է 1992-93-94թթ. գրեթե բոլոր մարտական գործողություններին։ 1994թ. ապրիլին վիրավորվել է, բուժվել և մեկ տարի անց՝ 1995թ. վերադարձել ծառայության։
Տարիների ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Եղել է դասակի, վաշտի, գումարտակի հրամանատար, զորամասի հրամանատարի տեղակալ։ Վերապատրաստության դասընթացներ է անցել Ռուսաստանի Դաշնության ռազմական համալսարաններից մեկում։
Բարձրունիի մարտական հենակետում պայմանագրային զինծառայողները հիմնականում Եղեգնաձորի Մալիշկա գյուղից էին՝ Արամը, Արմենը, Արսենը, Գևորգը։ Հայաստանի մյուս բնակավայրերից զինվորագրվածները մշտապես նրանց հոգու հետ էին խաղում` ասելով. «Պառավ թալանողներ»։ Երբ այդ մասին փորձեցի իմանալ, տղաները, ոչ այն է կատակով, ոչ այն է լուրջ, պատմեցին. «Կուբաթլուի գրավումից հետո (շատերն էլ ասում էին՝ առաջ, որովհետև ասում էին, որ մինչև մեր զորքերի մտնելը, քաղաքն արդեն դատարկված էր), մի քանի մալիշկացիներ գնում են, այսպես ասած, «թալանի»։
-Կոբրայի դիրքերում էինք։ Սպառազեն թշնամուն հակակշիռ մի տանկ ունեինք,- վերհիշում է Ա. Պետրոսյանը։ -Տանկիստի անունն Արարատ էր, որը նախկինում եղել էր մեխանիզատոր-տրակտորիստ։ Մեր տանկն ավելի շատ թշնամուն վախեցնելու, ցուցադրելու համար էր, թե՝ նայե՜ք հա։ Տանկիստ Արարատը տանկի աշտարակը պտտեցնում էր, փողը բարձրացնում, նշանառությունը բռնում էր, որ կրակի, մեկ էլ փողը թրըմփ, ընկնում էր ցած։ Այսպես հաճախ էր պատահում։