Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#14 (981) 11.04.2013 – 17.04.2013

ՃԵՐՄԱԿ ԱՂԱՎՆԻՆԵՐ

Դանդաղ լռությամբ բացվում էր հարթավայրային խաղաղ առավոտը։ Արևի առաջին շողերից, ոնց մեծ խարույկից, թռչող կրակե անհամար լույսեր պեծպեծում-փայլում էր ձյան անսահման ծովը։ Սիբիրի հավերժական ձյան թագավորությունում խաղաղվում էր ողջ գիշեր մոլեգնած բուքը։ Բնությունը այսպես ամեն առավոտ խաղաղվում էր, սակայն ողջ գիշեր անխղճորեն ծեծում էր գերանակապ տնակների դռներն ու պատուհանները։ Ծեծում էր անխղճորեն, դաժանաբար, ու ամբողջ օրը աշխատած, հոգնած մարդկանց աչքերից փախչում էր քունը, դադարը։

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ

Լաբորատոր դիագնոստիկայի միջոցով հնարավորություն է ընձեռվում պատկերացում կազմել օրգանիզմում ընթացող ֆունկցիոնալ փոփոխությունների մասին, լաբորատոր ախտորոշիչ ճիշտ հետազոտությունների ու թեստերի ընտրությունը և մանրակրկիտ գիտականորեն նրանց վերլուծությունը հանդիսանում է հիվանդության ախտորոշման հիմքը, որից էլ հենց կախված է բուժման արդյունավետությունը։ Մարդկանց օրգանիզմում ֆունկցիոնալ փոփոխությունների առաջացման պատճառ հանդիսացող գործոնները տարբեր են, և դրանք էլ կարող են նպաստել այս կամ այլ հիվանդությունների զարգացմանը։

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ

Ալեքսանդրը տագնապած շրջվեց ու հեռվում տեսավ կատաղի արագությամբ իրենց մոտեցող հեծյալին:
– Այդպես մի քիչ էլ, և ձին ուժասպառ կլինի, – իր կողքին մռայլադեմ սլացող Պարմենիոնին դիմեց Ալեքսանդրը` մատնացույց անելով Կայծակին: Նրանք զսպեցին ձիերին լեռնանցքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա և սկսեցին ուշադիր նայել սրարշավ մոտեցող Սլովենայի կողմը:
– Կին է , – վերջապես ապշահար բացականչեց Ալեքսանդրը:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄԸ ՀԱՄԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Զինվորական-սոցիալական աշխատանքի հիմնական գործառույթներն են՝
1. Կազմակերպչական /գործնական/:
2. Պաշտպանական:
3. Խորհրդատվական:
4. Կազմակերպչական /մեթոդական/:
Զինվորական-սոցիալական աշխատանքի հիմնական խնդիրներն են
1. Զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների, քաղաքացիական անձնակազմի սոցիալական երաշխիքների ապահովումը:
2. Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ դաշնային օրենքների նախագծերում առաջարկությունների և միջնորդությունների մշակումը:

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ՕՐԱԽՆԴԻՐ

Մեր ժամանակներում ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում մեր երեխաների դաստիարակության խնդիրը:
Աշխարհում այսքան սրբապիղծ եւ պղծամեծար ինֆորմացիայի առկայության մեջ շատ բարդ ու դժվարին է դառնում երեխաներին սրբության եւ ճշմարտության մեջ հաստատելը, եթե ծնողները չունեն համապատասխան հոգեւոր գիտակցություն: Փոխանակ այն բանի, որ մենք մեր երեխաներին հորդորենք եկեղեցի հաճախել, իրենց նպաստն ու ներդրումը ունենալ եկեղեցական կյանքից ներս, որպեսզի կրթվեն ու դաստիարակվեն հավատքի, մաքրության, սրբության շավիղներում, հեռու մնան մեղքից ու նյութապաշտությունից, բարդույթավորում ենք նրանց, հորդորում ենք, որ ընդամենը մոմ վառեն կամ ընդհանրապես չգնան եկեղեցի` այսպիսով հաստատելով մեր մեղավոր լինելը, որի մասին իմաստունն ասել է. «Մեղավորի համար աստվածպաշտությունը գարշելի է» (Սիրաքի իմաստ. 1; 29), եւ այդ գարշանքը փաթաթում ենք երեխաների վզին:

ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ

Ես կարծում եմ` դա անգամ հիվանդություն չէ: Պատիժ է` ի վերուստ մարդուն Աստծուց ուղարկված իր աններելի վարքի համար… Միրըղ Մուզաֆֆարի տնից քիչ ներքև Կաբան Ղուլամի տունն է: Տեսնո՞ւմ ես, թե ինչ վիճակում է նրա թոռը: Բարձրանում է ցանկապատի վրա և այնտեղից անցորդների վրա քարեր նետում: Հիմա, տե՛ս, թե ինչ է կատարվում մյուս տներում, որոնք ջարդերի ժամանակ նույնպես հայերից են զավթվել: Բեյազի որդի Գաֆիլն արտաքուստ կարգին մարդ է թվում, բայց նա էլ է շիզիկ: Օրերս փողոցում ճանապարհս կտրեց և մի ամբողջ ժամ պատմեց, թե Մուհամմեդը սև ձիու վրա համբառնալով` ինչպես է Սինա լեռան վրա հանդիպել Ալլահին: