#17 (984) 2.05.2013 – 8.05.2013
Սեյրան Չիլինգարյանի կենսագրական տեղեկանքներին ծանոթանալիս (իսկ դրանք շատ-շատ են՝ բնութագրեր հասարակական կազմակերպությունների նախագահների, ջոկատների հրամանատարների, անհատների կողմից։ Սեյրանի մասին գրված է նաև Հ. Միրզոյանի «Արծիվներ», Մ. Բաղդասարյանի «Ազատագրում» և Ն. Վարդերեսյանի «Համայնապատկեր» գրքերում) ինձ հետաքրքրեց մի դրվագ, որտեղից էլ ուզում եմ սկսել իմ ակնարկը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013թ. մարտի 19-ին ընդունված օրենքը ««Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»: Այս օրենքի համաձայն` ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքում կատարված հիմնական փոփոխությունները հետևյալներն են.
«2005-ի փետրվարին Կալիֆոռնիայում Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելուց հետո ես վերադարձա Հայաստան՝ որպես դեսպան, սակայն ինձնից պահանջել էին հայտարարություն անել, որ տպավորություն կստեղծվեր, թե այն, ինչ ես ասել էի, տեղին չէր: Թեմայի մասին բարձրաձայնելը տաբու էր, այն անգամ քննարկման ենթակա չէր: Դա պետք էր փոխել, նույնիսկ եթե ես զրկվեի իմ աշխատանքից: Կարծում եմ՝ քանի դեռ աշխարհը չի լուծել այս խնդիրը, այն կշարունակի իր վնասարար հետեւանքներն ունենալ»:
Փամփուշտը զենքի ամենակարևոր մասն է: Հզոր ու դիպուկ կրակի համար անհրաժեշտ է ստեղծել ոչ միայն կատարյալ հրացան, այլ նաև կատարյալ փամփուշտ: Ավելին` զենքերը հիմնականում ստեղծվում են փամփուշտների հիման վրա և ոչ թե հակառակը: Ներկայումս տարատեսակ փորձեր են արվում փամփուշտները (հատկապես` դիպուկ կրակի փամփուշտները) փոխարինելու այլ միջոցներով, սակայն դեռ ոչինչ ի զորու չէ փոխարինելու դիպուկ ու հզոր գնդակներին: Դեռևս 18-րդ դարի վերջին մարդը հակված էր ստեղծելու միասնական արդյունավետ ու անվտանգ փամփուշտ, բայց փամփուշտների կատարելագործման մեջ անկյունաքարային դեր ունեցան Առաջին և հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմներն ու հետպատերազմյան շրջանները: