Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#18 (985) 9.05.2013 – 15.05.2013

ՄԵՆՔ ԳՈՒՄԱՐՎԵԼԻՍ ԲԱԶՄԱՊԱՏԿՎՈՒՄ ԵՆՔ

Հայ ժողովրդի եւ ոչ մի սերունդ, ամենաօրհասական պահին անգամ, գեթ մի վայրկյան չի համակերպվել իր պատմական հողերը անվերադարձ կորցնելու մտքի հետ, չի ասել՝ եղածը եղած է, չի հրաժարվել երբեմն անհավանական թվացող երազներից։ Ու եթե զենք չի առել, եթե անգամ ուժ չի ունեցել բարձրաձայնելու, միեւնույն է, բռնադատված հայրենիքի յուրաքանչյուր թիզը իրենն է համարել, փայփայել է հոգում գերեվար հողի ազատագրության տեսիլքը ու□ սպասել է իր ժամին։

«ԳՏԻՐ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՋԴ»

Հայրենական մեծ պատերազմի 40 վետերաններ մայիսի 6-ին մասնակցեցին Երևանի Մոսկվայի տանը կազմակերպված հեռուստակամուրջին, որը նվիրված էր Մեծ հաղթանակի 68-րդ տարեդարձին: Հազարավոր կիլոմետրեր հեռվից Հայրենական մեծ պատերազմի վետերանները կարողացան ազատ շփվել և տեսնել միմյանց: Երևանի տան նախաձեռնությանը միացան Մինսկի և Սևաստոպոլի Մոսկվայի տները:

ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆՆԵՐԻ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔ

Մարտի 29-ից պաշտպանության նախարարության համազորային զորավարժարանում մեկամսյա ճամբարային հավաք անցկացրեց գնդապետ Ռ. Գասպարյանի հրամանատարությամբ գործող զորամասը։ Ինչպես նշեց հրամանատարը, ընթացիկ ուսումնական տարում սա զորամասի առաջին դաշտային ելքն է։

ԴԱՇՏԱՅԻՆ ԵԼՔ՝ ՏԱԳՆԱՊԻ ԱԶԴԱՆՇԱՆՈՎ...

Վերջին չորս տարիներին գնդապետ Արմեն Հարությունյանը հրետանային ուսումնական զորամասի հրամանատարն էր, և այդ ընթացքում զորամասը չորս անգամ առաջինը ճանաչվեց ուսումնականների մեջ։ Կասկածից վեր է, որ գրանցված հաջողությունը նախևառաջ հրամանատարի կազմակերպչական աշխատանքում ցուցաբերած մասնագիտական հմտությունների, առաջադրանքները ճշգրիտ կատարելու և մեծ պատասխանատվության արդյունք է։ Բոլորովին վերջերս գնդապետ Ա. Հարությունյանը նշանակվել է հրետանային մեկ այլ զորամասի հրամանատար։ Պարտականությունների ստանձնումից շատ չանցած, նրա ղեկավարությամբ զորամասն անցկացրեց առաջին դաշտային ելքն ու զորավարժությունը։

«ԱՄԵՆ ԻՆՉՈՎ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԻՆ»

Այսօր երիտասարդ սպայի ծառայության համար լավ պայմաններ են ստեղծված։ Երիտասարդ սպան զորամաս ոտք դնելուն պես հայտնվում է զորամասի հրամանատարության ուշադրության և հոգածության կենտրոնում։ Մենք նրանց ասում ենք, բացատրում, որ իրենց սպասում է ծանր ու դժվարին աշխատանք։ Ամեն ինչով աջակցում ենք, որ երիտասարդ սպան իրեն նախևառաջ հոգեբանորեն պատրաստ զգա ծառայությանը։ Հաստատապես կարող եմ ասել, որ զորամասը հիմնականում համալրվում է գիտակից ու բանիմաց, իրենց առաքելությունը հրաշալի պատկերացնող սպաներով, որոնք արագ հարմարվում են զորամասային կյանքին, կարգուկանոնին։ Զորամասի երիտասարդ սպաները չունեն բնակարանային խնդիրներ, ասել է թե, պաշտպանության նախարարությունը տարեցտարի ավելի ու ավելի կազմակերպված է հոգում զինծառայողների բնակարանային խնդիրները։

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՍԵՐԺԱՆՏՆԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Զինված ուժերի գործունեության որոշակի շրջանում պայմանագրային կրտսեր հրամանատարների համակարգի ներդրման խնդիր առաջ եկավ: Իհարկե, որոշակի փորձ մեր բանակն արդեն ուներ. Արմավիրի և այլ ուսումնական կենտրոնների բազայի հիման վրա պատրաստվել են կրտսեր հրամանատարներ ժամկետային զինծառայողների կազմից: Բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն ունեցող, պարզապես լավ տվյալներ ունեցող նորակոչիկների կազմից թեկնածուներ ենք առանձնացրել և սերժանտներ պատրաստել՝ հիմնականում տարիուկես ժամկետով: Իսկ այժմ պայմանագրային սերժանտը կարող է մինչև իր ծառայության ավարտը, քանի տարի էլ այն կազմի, լինել սերժանտ տարբեր պաշտոններում:

ԳՐՈՀԵԼԻՍ՝ ԱՌԱՋԻՆԸ, ՆԱՀԱՆՋԵԼԻՍ՝ ՎԵՐՋԻՆԸ

…Շուշվա ճակատամարտը։ Մենք կենաց-մահու կռվի էինք պատրաստվել։ Ադրբեջանցիները կատաղի դիմադրում էին։ Նրանք չդիմացան ճնշմանը, գրոհի թափին։ Հետո խուճապ սկսվեց։ Ցնծությունը անսահման էր, երբ վերջին ադրբեջանցին հեռացավ Շուշիից, երբ թշնամու վերջին կրակակետերը լռեցին, ու մենք հասկացանք, որ սա հաղթանակած պատերազմի անշրջելի ու ամենագլխավոր արարն է։