Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#19 (986) 16.05.2013 – 22.05.2013

ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ, ՊԱՅՔԱՐԻ ԿՈՉՆԱԿ...

1991 թվական, մայիսի 20: Գորիս-Երևան ավտոբուսի ուղևորների կեսը բռնագաղթածներ էին. վշտաբեկ հադրութցի տարեց կնոջ աչքերը ողջ ճանապարհին չչորացան: Նրան դաժան ծեծի ու թալանի էին ենթարկել և քշել հարազատ տնից: Այո, ավտոբուսի կեսը բռնագաղթածներ էին Հադրութի շրջանից ու Բերդաձորից: Բոլորն էլ Երևան էին գալիս հարազատների ու բարեկամների, ծանոթների և, ով գիտե, էլի ում մոտ ապաստան խնդրելու: Գալիս էին` չհավատալով, որ ողջ են դուրս պրծել դժոխքից, հիշելով երբեմնի շեն ու լի օջախները, բերքառատ այգիները, հարազատ վայրերը:

ԱՅՍՊԵՍ ԱՊՐԻՐ

Մենք պիտի է՛լ ավելի մոտ լինենք մեր ազգային ինքնությանը` կենցաղային մշակույթին, ավանդույթներին, արժեքներին, պատմությանը: Մեր օդը ներծծված է ասքերով, ավանդույթներով, լեգենդներով և հերոսականությամբ… Մեր կենսագրությունը փառավորված է հզոր մշակութային արարումներով: Այսինքն` մեր ազգային հպարտությունը սնող ակունքը հորդ է ու անսպառ: Մեզ մնում է միայն ճիշտ սնվել այդ ակունքից, չհեռանալ…

ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԱՅԻՍԸ

Օրերս ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում անցկացվեց միջոցառում, որը նվիրված էր մայիսյան հաղթանակներին: Միջոցառումը կազմակերպվել էր «Հայկական Լեգեոն» եւ «Անկախության բանակ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ: Միջոցառմանը ներկա էին զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Բաղդասարյանը, զորամասի սպայական կազմը, Արցախյան ազատամարտին մասնակցած ազատամարտիկներ, զինվորներ, ծնողներ, լրագրողներ, հյուրեր:

ԱՐԺԱՆԻ ՀԵՐԹԱՓՈԽ

Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 դպրոցում արդյունավետ աշխատանք է կատարվում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ։
Այս կրթօջախում հաճախակի են կազմակերպվում միջոցառումներ՝ նվիրված հայոց լեզվին, հայոց պատմությանը, հայ ազգին, հայ ընտանիքին, հայկական բանակին, կազմակերպվում են հանդիպումներ Արցախյան պատերազմի մասնակիցների, զինվորականների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ:

ՀԱՅՈՑ ՔԱՋՈՐԴԻՆԵՐԻՆ

Մեր Քաշաթաղի շրջանը հարուստ է պատմամշակութային բազում հուշարձաններով, այժմ էլ շրջանի տարբեր բնակավայրերում նորակերտ հուշակոթողներ են տեղադրվում՝ հիմնականում խաչքարի տեսքով, որոնք բոլորն էլ նվիրված են հայ ազատամարտիկներին: Նման մի խաչքար էլ տեղադրվեց Դրախտաձոր գյուղում:

«ՆՈՐ ՕՍՄԱՆՆԵՐԻ» ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ

Այս տարվա մարտի 21-ին` մահմեդական Նովրուզ տոնի օրը, Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրում հարյուր հազարավոր քրդերի մասնակցությամբ տեղի ունեցած հանրահավաքում ընթերցվեց Իմրալի բանտում ցմահ ազատազրկված Աբդուլլա Օջալանի (քրդական բանվորական կուսակցության առաջնորդի) նամակը: Օջալանը ՔԲԿ-ի զինյալներին կոչ էր անում դադարեցնել Թուրքիայում քրդական խնդիրը լուծելու համար զինված պայքարը, վայր դնել զենքը եւ հեռանալ Թուրքիայի տարածքից: «Եկել է քրդական խնդիրը ոչ թե զենքի, այլ քաղաքական ճանապարհով լուծելու ժամանակը»,- նամակում գրել է Օջալանը:

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ` ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՔԱՐ

Օրերս Գայի անվան թիվ 129 դպրոցում մեծ շուքով նշեցին Հայրենական մեծ պատերազմի 68 և Շուշիի ազատագրման 21-ամյակները: Միջոցառմանը մասնակցում էին 5-9-րդ դասարանների աշակերտները: Հնչեցին ոգեշունչ երգեր, ելույթ ունեցավ դպրոցի երգչախումբը: Զինվորական համազգեստ հագած թատերական խմբակի անդամները ներկայացրին դրվագներ կռվի դաշտից: Շարադրությունների մրցույթում հաղթողները կարդացին իրենց նամակները` ուղղված ռազմի դաշտում հայրենիքի սահմանները հերոսաբար պաշտպանող զինվորներին: Մեծարվեց վերջերս ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հոբելյանական մեդալի արժանացած զինղեկ Արա Գրիգորյանը: