Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#19 (986) 16.05.2013 – 22.05.2013

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄՈՒԺԸ` ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ

«Վերջին տարիներին Ադրբեջանն իր ռազմական համագործակցության մեջ իրականացնում է բազմավեկտոր քաղաքականություն: Այս միտումը գնալով խորանում է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի` իր ռազմական արդյունաբերության թվացյալ զարգացումն ապահովելու ճիգերով: Ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական մամուլը անընդհատ շեշտում է, որ այդ երկիրը ռազմաարդյունաբերական ոլորտում հաջողություններ է գրանցում, սակայն, իրականում, այս ամենը պետք է դիտարկել զուտ քարոզչական հարթության վրա: Եթե դիտարկենք հենց ադրբեջանական կողմի` սպառազինության ձեռք բերման համար ծախսվող գումարների վերաբերյալ տեղեկությունները, ապա պետք է փաստել, որ առ այսօր Ադրբեջանը ռազմաարդյունաբերության ոլորտում էական, որևէ խոշոր նախագիծ չի իրականացրել»,- նշեց Լևոն Հովսեփյանը:

ՃԱՆԱՉԵՆՔ ՆՐԱՆՑ

Մայիսի 7-ին ՀՀ ՊՆ Սպայի տանը կազմակերպվել էր «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի անդամների հանդիպումը Արցախյան ազատամարտի նվիրյալների հետ: Միջոցառման խորագիրն էր` «Ճանաչենք նրանց»: Այն կազմակերպել էին «Գևորգյան մարտարվեստի դպրոցի» հիմնադիր Գևորգ Գևորգյանը և Սպայի տան պետ, գնդապետ Գուրգեն Խաչատրյանը:

Հարազատ եղբայրներս` Գառնիկ և Տիգրան Մուրադյանները, ծառայում են սահմանային զորամասում, ծառայում են անմնացորդ նվիրումով, բարեխիղճ եւ անտրտունջ: Ձեր թերթի միջոցով ուզում եմ նրանց ասել` ես շատ հպարտ եմ, որ դուք ծառայում եք հայոց բանակում և հսկում եք մեր ու մեր ծնողների անդորրը: Սիրում և կարոտով սպասում ենք ձեզ:
Նաեւ ողջունում եմ նույն զորամասում ծառայողներ Նարեկ Մանուկյանին և Ներսես Մայսուրյանին: Բոլոր զինվորներին մաղթում եմ խաղաղ, անվտանգ եւ անփորձանք ծառայություն: Հիշեք` ձեզ տանը սպասում են: