Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#22 (989) 6.06.2013 – 12.06.2013

«ՊԱՏՆԵՇԻ ՏՂԱՆ»` ԵՂԻԿ ԳԱՅԱՅԱՆ

1915թ. Հայոց ցեղասպանդից հետո հայության բեկորները սփռվեցին աշխարհով մեկ: Օտարության մեջ բույն դրած երկրներում ու քաղաքներում ձևավորվեցին հայկական այնպիսի համայնքներ ու թաղամասեր, որոնք պահելով ազգային ոգին, դաստիարակությունն ու դիմագիծը` մեծացրին երիտասարդներ, որոնք իրենց անուրանալի սխրանքներով ու գործունեությամբ` Հայ Դատի ու Գաղափարի մարտիկը դարձան: Նման թաղամասերից էր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի սրտում գտնվող Բուրջ Համուդը, որը հայտնի է որպես «Փոքրիկ Հայաստան»: Բուրջ Համուդը պատմություն է, պայքարի ոգի, որն իր մեջ կրում է ողջ Արևմտահայաստանի հավաքական կերպարը: Եվ այս ազգային շունչ ունեցող մթնոլորտում է, որ ծնունդ առան ու մեծացան մեր նորօրյա մարտիկները, որոնք քաջ գիտակցում էին, որ միայն զենքով ու պայքարով կա Հայոց փրկություն:

ԾՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ՝ ՄԱՐԴԱՍԵ՛Ր ԵՂԵՔ...

Դավիթ Մկրտչյանը շուտով կզորացրվի: Բանակային կյանքի երկու տարիների ընթացքում Դավիթի հարազատները ե՛ւ մտահոգվել են, ե՛ւ կարոտել, ե՛ւ մինչեւ հերթական արձակուրդը օրեր հաշվել, ե՛ւ հպարտանալու առիթներ ունեցել:
Դավիթի հոր` Խաժակն Մկրտչյանի հետ հանդիպման առիթը որդու` զորամասի հրամանատարության կողմից ստացած պատվոգիրն է: Նա ծառայում է մոտոհրաձգային զորամասում: Ուսումնական տարվա ընթացքում զինվորը ցուցաբերեց մարտական պատրաստականության եւ պատրաստության բարձր ցուցանիշներ եւ օրինակելի զինվորական կարգապահություն: «Ինչպե՞ս դաստիարակել օրինակելի զավակ, որ ծառայության ընթացքում լինի առաջավոր, պատրաստակամ, պատասխանատու»,-հարցնում եմ:

ԽԱՉԵՐԸ ԾԱՆՐ ԵՆ ՅՈՒՐՈՎԻ

Խաչը նպատակի ճանապարհին հաղթահարված խոչընդոտները չեն, այլ սխալ արված քայլերի եւ դրանք շտկելու անհրաժեշտության գիտակցությունը. որքան այն բարձր է, այնքան ծանր է խաչը: Խաչը մեր ոտքերի տակ չէ, այլ մեր ուսերին:
Խաչը ինչ-որ բան ձեռք բերելիս մեր տարած դժվարությունները չեն, այլ` ունեցածը պահելու եւ կորցրածը ետ բերելու մեր ջանքերը, որոնք մեծ են այնքան, ինչքան թանկ է ունեցածը կամ կորցրածը. Խաչը միշտ մեզանից անբաժան է:

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ ԶՈՒ բարեփոխումների համատեքստում ռազմական կրթության զարգացումը գերակա խնդիր է: ՀՀ կառավարության 2012 թ. մարտի 7-ի նիստի N 9 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ Ռազմական կրթության հայեցակարգի համաձայն` «Ռազմական կրթության համակարգն ապահովում է զինված ուժերի կիրառման, պլանավորման, կազմակերպման և կառավարման վերաբերյալ առկա գիտելիքների փոխանցումը, համապատասխան հմտությունների և կարողությունների ձևավորումը»: Ստորև ներկայացվող հոդվածում արծարծվում են այդ նպատակի իրականացմանն առնչվող խնդիրներ:

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Կրտսեր հրամանատարական կազմի կատարելագործման ընթացքի վերլուծությունը ցույց է տալիս, որ կրտսեր հրամանատարական կազմի պատրաստման աշխատանքներին ներկայացվում են բավական խիստ պահանջներ: Դրանք են.
1. սերժանտը պետք է գիտակցի ռազմական հոգեբանության և վարքականոնի հիմունքների կարևորությունը, կարողանա լիարժեք գիտելիքներ հաղորդել ենթակա անձնակազմին, ձևավորի առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ,
2. հասնի լիակատար մարտական պատրաստականության, մարտական գործողությունների ժամանակ վստահորեն կատարի իր պարտականությունները, կարողանա մարտը կազմակերպել կոնկրետ տեղանքում, բարդ ու փոփոխվող իրադրության ժամանակ,

Ասպրամ Ծառուկյանը ծնվել է Անիի շրջանի Սարակապ գյուղում։ Պապերը գաղթել են Կարսից ու Ալաշկերտից։ Բնօրրանի կորստյան ցավը շաղախած Շիրակի դաշտի փուշ ու տատասկին՝ վերստին կառուցել են իրենց ծուխ-ծխանին, նոր ծնունդներով շենացրել այն։ Երկար տարիներ աշխատել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, «Առագաստ», «Ճեպընթաց» պարբերականներում։
1997թ.-ից ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում։ Այժմ ՊՆ աշխատակազմի հրատարակչական բաժնի խմբագիրն է։

19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԱՏԱՐ ԽՄԲԵՐԸ

Խմբերից մեկը Որսորդ Գևորգի գլխավորությամբ զատվելով հիմնական մարտախմբից «… Աւելի առաջ գնաց ու դիրք բռնեց Ղալա-Բօղազի քարում, իսկ Թորգոմը՝ իր զինւորները երեք մասի բաժանեց եւ յարմարաւոր դիրքեր բռնեց ռուսական սահմանագծից մօտ 2,5 վերստ հեռաւորութեան վրայ գտնւող Լիրք բլրի գագաթներին: Ռուս զինւորները մեզ վրա կրակում էին բարձրից, բայց մենք չէինք պատասխանում, որովհետեւ խմբապետները արգելել էին, եւ շարունակ ձայն էինք տալիս նրանց, թէ «մենք ձեզ հետ գործ չունենք»…»: Ուշադրություն չդարձնելով հայ մարտիկների կոչերին՝ ռուս զինվորները, որոնց շարքերը գնալով ավելի ու ավելի էին համալրվում և ստվարանում, շարժվում են դեպի Թորգոմի դիրքը ու փորձում պաշարման մեջ վերցնել նրա գլխավորած մարտախումբը: