Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#23 (990) 13.06.2013 – 19.06.2013

ՊԱՏՇԱՃ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻՆ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2013թ. գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Մոսկովյան 5 հասցեում տեղակայված հասարակական խորհրդի աշխատավայրում, յուրաքանչյուր երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին, ժամը 11:00-ից – 16:00-ը: Դիմում բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` հասարակական խորհրդի աշխատավայրում:
Հունիսի 6-ին հանձնաժողովի առաջին նիստն էր:

ՈՒ ԿՅԱՆՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՍԽՐԱՆՔ

Իմ գզրոցում պահպանվել են գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանի հետ հարցազրույցի գրառումները եւ ձայնագրությունները, իսկ նրա առինքնող ներկայությունը վայելելու բավականությունը անանց է իմ հոգում: Արտուշ Հարությունյանի առերեւույթ խիստ ու պրագմատիկ կերպարը իրականում ողողված էր լույսով, բարությամբ, սիրով: Նրա կրծքի տակ ազնիվ ու փխրուն, միեւնույն ժամանակ քաջ ու աննկուն սիրտ էր տրոփում: Այս ակնարկը փոքրիկ ներբող է հրաշալի մարդուն եւ իսկական զինվորականին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

ԳԱՅԼ ՎԱՀԱՆ (նստած) իր թիկնապահներով

Եթե հայդուկները ռուս զինվորի նկատմամբ չդրսևորեին ծայրահեղ գթասրտություն ու հարգալից վերաբերմունք և համարժեք պատասխան տային նրանց գործողություններին, ապա, անտարակույս զոհերը անհամեմատ քիչ կլինեին, և չէր բացառվում, որ ռուս զինվորը նույնպես, երկյուղելով հայ ֆիդայու հարվածի ու վրեժխնդրության կարողությունից, փոխեր իր վերաբերմունքը: Զարդանիսի կռվի մասնակից սպաներից մեկը, անկեղծորեն դրվատելով իրենց նկատմամբ հայդուկների դրսևորած մարդկային վերաբերմունքը, խոստովանում է, որ եթե հայ զինվորները ցանկանային, ապա կարող էին իրենցից շատ-շատերին գնդակահարել: Իրենց զինվորների արարքներն ու կռվի մանրամասները քննելու ու պարզելու նպատակով դեպքի վայր է գալիս մի քննիչ հանձնախումբ:

«Նահանջող հայ զորաբանակին ընդառաջ էր վազում նա…Մեծ տիկինը: Նա հերարձակ էր, բոկոտն, տագնապաժպիտ: Նրա հետևից հասնում էր կույսերի խումբը` հետ պահելու նրան: Զինվորները գլուխները խոնարհեցին և անցան: Մեծ տիկինը կանգ առավ, նայեց Ատոմին, չոքեց և հողը գլխին ածելով` խռպոտ կռնչաց.
-Սև հավը կանչեց Մամիկոնյան տան վրա…
-Հայոց աշխարհն ապրի, Մեծ Մայրիկ,-գոչեցին զինվորները, կանգ առան, շրջվեցին դեպի թշնամին` պատրաստվելու հերթական գրոհի,- Հայոց աշխարհն ապրի…

ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ ԹՈՇԱԿԱՌՈՒ ՉԻ ԼԻՆՈՒՄ

– Ողջո՛ւյն, հրամանատա՛ր…
– Ողջո՛ւյն, պարո՛ն գնդապետ…
– Հարգանքներս, Արամ Սերգեյի…
Արդեն քանի տարի է` ամեն օր, լինի առավոտ, թե կեսօր, ականատես – վկան եմ լինում պահեստազորի գնդապետ Արամ Հակոբյանի և իր ընկերների այսպիսի ջերմ հանդիպումների: Արամ Հակոբյանը քաղաքացիական հագուստով է: Հրամանատար և գնդապետ կոչումով դիմողները նրան ճանաչում են դեռ շատ վաղուց, միասին ճանապարհ են անցել, ծառայել ինչպես խորհրդային, այնպես էլ հայոց բանակում, իսկ անուն – հայրանունով դիմողները այդ հիշողությունները, անցած օրերի բարի հուշերը պահպանողներն են: Երկու դեպքում էլ զգացվում է այն հարգանքը, որը տարիների ընթացքում վաստակել է Արամ Սերգեյի Հակոբյանը:

ԱՄԵՆ ՊԱՀԻ ՊԱՏՐԱՍՏ...

Հակառակորդի հետ շփման գծի առավել վտանգավոր հատվածներն արդեն քանի տարի հսկում են ՀՀ զինված ուժերի պայմանագրային ստորաբաժանումները: Նման ստորաբաժանումների առավելություններն ակնհայտ են. առաջնագծում ավելի հասուն, արդեն իսկ ծառայության փորձ ունեցող անձինք են հերթապահում, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողները ավելի շատ և նպատակային զբաղվում են առօրյա մարտական պատրաստության խնդիրներով: Իսկ արդյունավետության մասին խոսում է այն փաստը, որ նման ստորաբաժանումներով համալրված տեղամասերում հակառակորդը մեծ զգուշավորություն է հանդես բերում, քանի որ մեր դիրքապահների, առավել ևս՝ բնակավայրերի ուղղությամբ, դիպուկ կրակի դեպքում պատասխանը շատ ավելի հուժկու է լինում:

ՀԻՇԵՆՔ, ՈՐ  ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ

Արցախյան գոյամարտում մեր ժողովրդի հազարավոր քաջորդիների արյան գնով կայացավ հաղթանակը, ու հաստատվեց խաղաղությունը: Արցախում և Մայր Հայաստանում չկա որևէ բնակավայր, որ չունենա թանկ կորուստ: Ասկերանի շրջանի Պատարա գյուղում, ճիշտ է, պատերազմական գործողություններ չծավալվեցին, սակայն 155 տեղացի տղաներ մարտի ելան՝ հայրենի Արցախի պաշտպանության ու ազատության համար: Շատերը տուն դարձան հաղթանակած, իսկ 22-ը, որպես հավերժի ճամփորդներ, իրենց արյամբ սրբացրին մայր հողը: