#26 (993) 4.07.2013 – 10.07.2013
Մկրտիչ Աղամալյանի գլխավորած խումբը փայլուն է կատարում Դումանի մարտական առաջադրանքը: Նրանք դեպքի վայր են հասնում ճիշտ այն պահին, երբ թուրք ամբոխը շրջապատել ու հրդեհում էր հայերի տները: Գիշերվա մթության մեջ, անսպասելիորեն կրակ բացելով, խումբը խուճապի եւ փախուստի է մատնում թուրք ամբոխին ու կարողանում թաղամասի հայերին փրկել ստույգ կործանումից:
Բավականին թեք սարալանջին է գտնվում գյուղը, և մի տան կտուրը մյուսի համար գրեթե բակ է դառնում: Առաջին հայացքից թվում է՝ երկհարկանի է եկեղեցին: Մուտքը հարավ-արևելքից է՝ պայտաձև կամարով, սրբատաշ անկյունաքարերով: Վերևում՝ դեպի աջ, կա փոքր պատուհան, իսկ երկրորդը, որն ավելի մեծ է, բացվել է նույնանման փոքրի տեղում ադրբեջանցիների կողմից, երբ եկեղեցին օգտագործել են հավանաբար որպես պահեստ… Արեւմտյան պատի մեծ պատուհանի վերևի մասում տանիքը քանդված է:
Սթունիսից դեպի հյուսիս՝ ավելի բարձր դիրքում է գտնվում /1500-1600 մ/ Ղուշչի գյուղը, որը նույն անվամբ հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի մոտ՝ Տաթևի վանքի հարկատու բնակավայրերի ցուցակում/1600 պտղաչափով/: Գյուղի արևելյան կողմում խոր ձոր կա, որտեղ մի քանի քարանձավներ կան, իսկ դրանց դիմաց բարձրաբերձ սնկաձև ժայռեր են: Գյուղի մեջ պահպանվել են 2 կամարակապ աղբյուրներ: Մեկը գտնվում է հյուսիսային մասում, մյուսը՝ հարավայինում: Առաջին իսկ հայացքից զգացվում է, որ հայ վարպետն է կերտել դրանք: Հարավային կողմի աղբյուրն ավելի է կարևորվում ձախակողմյան վերին անկյունաքարով, որն ունի արաբատառ արձանագրություն:
Քաշաթաղի շրջանն ունի բուժմիավորում, իսկ Բերձորում գործում է հիվանդանոց, Կովսականում նույնպես կա նման մի հիմնարկություն, Իշխանաձորում՝ բժշկական ամբուլատորիա, սակայն նշված բուժհաստատություններում տարբեր նեղ-մասնագիտական բժշկական հետազոտություններ հնարավոր չէ իրականացնել, քանի որ չկան համապատասխան սարքավորումներ, ամենակարևորը՝ մասնագետներ: ԼՂՀ կառավարության որոշմամբ՝ հունիսի 22-ին Իշխանաձորում կազմակերպվել էր խորացված բժշկական հետազոտությունների համար բաց դռների օր՝ շարժական լաբորատորիայով:
ՊԲ թիկունքը մարտունակ է՝ հագեցած իր առջեւ դրված խնդիրները կատարելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, ինչպես նաեւ համալրված է արհեստավարժ անձնակազմով, ուստի և պատրաստ է կատարելու վերադաս հրամանատարության ցանկացած ցուցում:
Զինակի՛ց եղբայր, ընկեր մարտական,
Զինվեցիր հույսով, ելար պայքարի,
Քեզ հետ պայքարի տարար մի սերունդ՝
Հանուն մայր հողի ու հաղթանակի:
ՀՀ ԶՈՒ բարեփոխումների համատեքստում ռազմական կրթության զարգացումը գերակա խնդիր է: ՀՀ կառավարության 2012 թ. մարտի 7-ի նիստի N 9 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ Ռազմական կրթության հայեցակարգի համաձայն` «Ռազմական կրթության համակարգն ապահովում է զինված ուժերի կիրառման, պլանավորման, կազմակերպման և կառավարման վերաբերյալ առկա գիտելիքների փոխանցումը, համապատասխան հմտությունների և կարողությունների ձևավորումը»: Ստորև ներկայացվող հոդվածում արծարծվում են այդ նպատակի իրականացմանն առնչվող խնդիրներ: