Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#27 (994) 11.07.2013 – 17.07.2013

ԲԱՆԱԿԻՆ՝ ԱՌՈՂՋ ԶԻՆՎՈՐՆԵՐ

Որպես ավելի քան երեսուն տարվա մասնագիտական փորձառություն ունեցող հոգեբույժ, որը մոտ տասնհինգ տարի աշխատում է Մեղրիի տարածքային զինկոմիսարիատում, միանշանակ կարող եմ պնդել, որ մեր հասարակությունը բավականին մակերեսային պատկերացում ունի հոգեկան շեղումներ ունեցողների մասին ու ամբողջ խորությամբ չի պատկերացնում այն, մեղմ ասած, վնասները, որ նրանք կարող են պատճառել ինչպես իրենք իրենց, այնպես էլ հասարակությանը: Ցավոք, դեռ իշխող է հին, այսպես ասած, նահապետական մոտեցումը, որ հոգեբանական խնդիրներ, շեղումներ ունեցող հարազատների մասին գերադասելի է լռել, հնարավորինս հասարակությունից գաղտնի պահել:

ՅՈԴԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին տարիներին բավականին շատացել են վահանաձև գեղձի ախտաբանական վիճակներով դեպքերը: Դա հիմնականում կապված է շրջապատում յոդի անբավարարության հետ: Վահանաձև գեղձը ներզատական գեղձ է` տեղակայված պարանոցի առաջնային մակերեսին, և նրա անատոմիական փոփոխությունները` հանգույցը, կիստան, ադենոման, չափսերի մեծացումը, կարող են նկատելի լինել անգամ անզեն աչքով:

«ՍՊԱՆԵԼ ՈՒՐԻՇԻ ԴԱՆԱԿՈՎ»

«Ստրատագեմա» տերմինը հին հունական «strategema» բառից է սերում, որը նշանակում է ռազմական գործ ընդհանրապես և ռազմական խորամանկություն` մասնավորապես: Չինարեն սա հնչում է «ճիմոու» և նշանակում է ռազմավարական պլան, որում հակառակորդի համար կա՛մ ինչ-որ թակարդ է թաքնված, կա՛մ` խորամանկություն: Այս բառը չինարեն միաժամանակ նշանակում է և՛ խելամտություն, և՛ հնարամտություն, և՛ դյուրըմբռնողություն, և՛ սրամտություն: Ուստի «ստրատագեմություն» տերմինն իր մեջ ներառում է բազմազան և նույնիսկ հակասական ձգտումների մի ամբողջ փունջ` քողարկում, մոլորության մեջ գցել, գայթակղություն և փախուստ, առավելությունների ստացում, ավարի հափշտակում:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Ծնունդդ շնորհավոր, ի՛մ զինվոր, ի՛մ Վաչե: Բառերս անզորանում են ասելու այն, ինչ զգում եմ: Հպարտ եմ քեզնով և անսահման երջանիկ: Ուղղակի թող քեզ այսօր ցանկանամ միայն խաղաղ, անփորձանք ծառայություն… Անընդհատ քո մասին եմ մտածում, կարոտը խեղդում է կոկորդս… Ես ու մեր Հայաստանը ապահով ենք, ու դա քո ու մնացած զինվորների շնորհիվ է: Թող հավերժ խաղաղություն լինի մեր հողում, ու հայ զինվորն էլ միշտ եւ բոլոր ժամանակներում լինի խաղաղ օրերի տերն ու պաշտպանը:

ԽՈՆԱՐՀ ՈՒ ԼՈՒՌ ԽԱՉՔԱՐԵՐ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանի աշխատասենյակում զրույցի են բռնվել պատերազմի բովով անցած տղաները: Հիմնական խոսակցությունը Նորիկ Մկրտչյանի մասին է, որի մահվան լուրը հիշողությունների գիրկն է տարել նրանց: Սեղանին Նորիկի վերջին լուսանկարն է, որն արվել է հենց այստեղ` Գրիգորի աշխատասենյակում: Գրիգոր Սարիբեկյանն է, Նորիկը, «ՀԱԲ-ի Արամոն»` Արամ Թորգոմյանը, և էլի ուրիշներ:

ՄԻՇՏ ԱՊՐԵԼՈՒ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սոս Շամոյանը ծնվել է Արմավիրի մարզի Շենավան գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Թբիլիսիի երկաթգծի տեխնիկումում: Աշխատել է մեքենավար` լոկոմոտիվային դեպոյում: ԵԿՄ անդամ է:
Օրերս Սոս Շամոյանը պարգեւատրվեց «Ծովակալ Իսակով» մեդալով:
-Դուք նաեւ «ՀՀ ԶՈՒ 20-ամյակ մեդալով եք պարգեւատրվել: Արցախյան պատերազմի մասնակի՞ց եք,- հարցնում եմ:
Ժպտում է ու պատասխանում. «Մարտի եմ գնացել առանց զենքի»:

...ԵՎ ԿԻՐԱԿԱՆԱՆԱՆ ՔՈ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ

Ես այն տղաներից եմ, որ դեռ փոքրուց երազել են զինվորական դառնալ… Ձեռքս ընկած ամեն ինչ զենք էր՝ եթե կարճ փայտ էր, ատրճանակ էր, եթե երկար՝ ձի… Ապրում էի իմ երազանքով և անհամբեր սպասում, թե երբ կմեծանամ, որ բանակ գնամ, զինվոր դառնամ, իսկական զենք ձեռքս առնեմ… Մի օր էլ, չգիտեմ ինչքան սպասելուց հետո, տասնութս վերջապես լրացավ… Տասնութս լրացավ, բայց ճակատագիրը երես թեքեց ինձնից: Առաջին իսկ բուժզննման ժամանակ զինկոմիսարիատի բժիշկները պարզեցին, որ ձախ ձեռքիս մատները ավելի կարճ են աջ ձեռքիս մատներից, ու ես շարային ծառայության համար պիտանի չեմ… Իմ բոլոր խնդրանքները, աղաչանքները, թե ես աջլիկ եմ, զենքը աջ ձեռքի մատներով են կրակում, որ աջս կրկնակի ուժեղ է, արդյունք չտվեցին, ինձ ազատեցին զինվորական պարտադիր ծառայությունից: Իմ ընկերները բանակ գնացին, իսկ ես մնացի տանը: