Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#29 (996) 25.07.2013 – 31.07.2013

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԻՋԱԿ ՊԱՇՏՊԱՆԵԼ»

Էսօր զինվորական երդում տվեցի: Մերոնց նոր եմ ճամփել: Էս ի՜նչ լարված օր էր: Ո՞նց էի հուզվել: Էդքան մարդու ներկայությամբ երդումդ պիտի սահուն լինի, համոզիչ լինի, խրոխտ լինի: Ամենից շատ մերոնցից էի քաշվում: Բայց դե տակից դուրս եկա: Հիմա արդեն իսկական զինվոր եմ` երդվյալ զինվոր:

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ` ԱՌԱՋՆԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔ

Գնդապետ Կարեն Սերոբյանի հրամանատարությամբ գործող զորամասում զինծառայողների բուժսպասարկումը բավական բարձր հիմքերի վրա է, որովհետև նախևառաջ կարևորվում է զինվորի, առհասարակ՝ զինծառայողի առողջության պահպանման սկզբունքը: Նորակառույց բուժկետը տիպային է, նորոգված` և, որ պակաս կարևոր չէ, գործն արված է որակով: Բուժծառայության պետ, կապիտան Հարություն Հարությունյանը ցույց է տալիս դատարկ ընդունարանը, հիվանդասենյակները, մեկուսարանները, վիրակապարանը, ճաշարանը, սանհանգույցները, մշտապես գործող բաղնիքը, դեղատունը… Ինքը` կապիտան Հ.Հարությունյանը, երկու տարի առաջ է ավարտել ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրան, ծառայել է երրորդ զորամիավորման զինավաններից մեկում.

ԹՇՆԱՄՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Չինացի անվանի գրող և գիտնական Լին Յույտանը գրել է. «Չին ժողովուրդը երևի թե կընդունի քրիստոնեական ուսմունքի միայն մի մասը, այն է` լինել աղավնու նման հեզ և օձի նման իմաստուն»: Այնպես որ՝ չինացիները թշնամական կամ անհասկանալի վարքը վերլուծում են ստրատագեմների տեսանկյունից: Հաճախ դա կարող է ճիշտ լինել, սակայն ստրատագեմական տրամաբանությանն անծանոթ օտարերկրացիների հետ շփվելիս դա կարող է և հանգեցնել թյուրըմբռնման: Երևի այստեղ է թաքնված «հանելուկային Չինաստանի» մասին հին պատկերացման արմատներից մեկը:

Հայրս Իջևանի Սևքար գյուղի ծնունդ է, եկել էր Երևան, ուսանել ու մնացել քաղաքում: Սակայն կապը ծննդավայրի հետ երբեք չէր կտրել: Մայրս ուսուցչուհի էր, Երևանում ծնված: Ամառային արձակուրդը ծնողներիս, եղբորս, քրոջս հետ անցկացնում էինք գյուղում,-վերհիշում է Գրիգոր Սարիբեկյանը:- Հայրիկիս երազանքն էր, որ կապվենք մեր գյուղին, հողին, երկու եղբայր այնտեղ տուն ունենանք` ո՞վ գիտի, մտածում էր, հնարավոր է, մի օր վերադառնանք, հաստատվենք գյուղում: Հաճախ էր այդ մտահոգությունը կիսում մայրիկիս հետ. «Տեսնես` իմ մահից հետո երեխաներս կհիշե՞ն իմ ծննդավայրը, մեր նախնիների հողն ու ջուրը». Մայրս էլ ժպիտով պատասխանում էր. «Անկասկած. բացի քո պատմություններից, քո մանկությունից, դու այնպիսի հոգևոր կապ ես ստեղծել քո ծննդավայրի ու մեր որդիների միջև, որ այն փոխանցվելու է նույնիսկ իրենց զավակներին, մեր թոռներին»:

…Օրերից մի օր, երբ սահմանից եկա մորս տեսության` մայրս տանը չէր:
Հարևաններն ասացին, որ քիչ առաջ իջավ գյուղամեջ: Օրն արդեն կիսվել էր: Մտածեցի, որ դժվար թե հեռու գնա ու մինչև տուն գալն էլ` արի ես գնամ գերեզմանոց, հայրիկիս շիրիմին այցի, քանի որ արդեն ամիսը լրանում էր, որ սահմաններում էի ու չէի այցելել գերեզմանոց: «Վիլիսով» մոտեցանք հանգստարանին: Տղաները մնացին մեքենայի մեջ, իսկ ես դանդաղ քայլերով ներս մտա: Երբ գերեզմանոց ես մտնում, աջից Սևքարեցի Սաքոյի գերեզմանն է, հետո Բրուտյաններինը, մյուսը հայրիկիս տապանաքարն է: Մի քանի քայլ էի արել, երբ խոսակցություն լսեցի: Զգուշացա, ավտոմատը պատրաստ պահեցի ու… ինչ տեսնեմ… Մայրս նստած հորս տապանաքարի դիմաց` բարձր-բարձր զրուցում է, այնպես է զրուցում, որ իրոք թվաց` հայրս լսում է.

ԱՄՐՈՑԸ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Շուշիի իրենց հավատակիցներին օգնության հասնելու նպատակով Աղդամից անվանի թուրքերից Ադիգյոզալբեկ Ադիգյոզալովի 200 ձիավորները հարձակվեցին Ասկերանի պաշտպանների վրա, բայց, հանդիպելով մի քանի տասնյակի հասնող հայ մարտիկների համազարկերին, նահանջեցին: Համալրում ստանալով՝ հակառակորդը հետմիջօրեին վերսկսեց գրոհը: Ասկերանի, ինչպես նաեւ Խաչենի ու Վարանդայի մոտակա գյուղերի բնակիչները օգնության հասան ամրոցի պաշտպաններին եւ ստիպեցին թաթարներին նահանջել: Համազասպ Սրվանձտյանի շարժունակ խումբը հանկարծահաս գրոհով նպաստեց հակառակորդի լրիվ ջախջախմանը Խրամորթ եւ Ոսկեվազ գյուղերի արանքում:

«Զինուժ» հեռուստածրագրի անձնակազմը պարոն Մութաֆյանի գովասանքների կարիքը չունի: Հանրությունն ինքն է առավել հստակ ու ճշգրիտ գնահատում «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումները, և պարոն Մութաֆյանը կարող է նեղություն չկրել իր տարտամ «հերյուրանք-նկատառումներով» հասարակությանը շեղելու համար: