Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#31 (998) 8.08.2013 – 14.08.2013

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՄՈՒՐ ԶԳԱՆՔ ՈՒ ԱՄՐԱՆԱՆՔ ՄԵՐ ՀՈՂՈՒՄ»

Կամո Ծատրյանը ծնունդով ԼՂՀ Մարտակերտի շրջանի Զարդախաչ գյուղից է: Սովորել է ավտոճանապարհային տեխնիկումում, ապա որպես վարորդ աշխատանքի անցել Արցախի մետաքսի կոմբինատում, որը հարեւան գյուղերի մասնաճյուղերն ապահովում էր կոմբինատի արտադրանքով:
1988 -ից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց, կյանքն ընկավ իր բնականոն հունից: Ադրբեջանցիների հետ սահմանակից հայկական տարածքներում օդը շիկացած էր, ազգային հողի վրա բախումները դառնում էին ավելի հաճախադեպ: Ենթադրվող պատերազմի առաջին շունչը Կամոն զգաց, երբ մեքենայով Կիրովաբադի (Գյանջա) ճանապարհով գնում էր Հայաստան:

«ԿԱՐՈՂ ԵՔ ՀՊԱՐՏԱՆԱԼ ՁԵՐ ԶԱՎԱԿՈՎ»

Գրող, հրապարակախոս, երջանկահիշատակ Սասունիկ Թորոսյանի անունը հայտնի է ինչպես մեր գրասեր հասարակությանը, այնպես էլ հայոց բանակի զինծառայողներին: Նրա ակնարկները, հոդվածները, պատմվածքները, հանրապետության մամուլից զատ, բազմիցս տպագրվել են ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» թերթում: Սասունիկ Թորոսյանի ստեղծագործության ամեն մի տող, նկարագրություն, բառ հայրենագիտությամբ ու հայրենասիրությամբ է ներծծված:

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԻՆԻ-ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ

Թալիշ-Մուղանյան հանրապետության նախկին նախագահ գնդապետ Ալաքրամ Հումմատովը ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն այսօր չեն պատերազմում, և հրավերի դեպքում ինքն անպայման Հայաստան կայցելի: Ընդ որում, Հումմատովը նշել է, որ երկու երկրների միջև խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը Բաքվի իշխող ռեժիմն է: Մեկնաբանելու խնդրանքով REGNUM լրատվական գործակալությունը դիմել է արևելագետ, Շուշիից թալիշերենով հեռարձակվող «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի հիմնադիր, պրոֆեսոր ԳԱՌՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ:

ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Մարտարվեստի իրական նպատակը, դերը և կարևորությունը, ցավոք, այսօր աղավաղված է, հասարակության մեջ այն թյուրընկալումն է, ըստ որի` մարտարվեստը կռիվ տալու, հակառակորդին ջախջախելու, ուժի միջոցով նպատակներին հասնելու համար է: Մինչդեռ մարտի արվեստը անմիջական կապ ունի հավատամքի, կրոնի հետ, ինքնակատարելագործվելով, ինքնամաքրվելով մարդը իր համար հարթում է այն բոլոր ուղիները, որոնցով գնում է դեպի կամքի ամրություն, ուժեղ մարմին, առողջ միտք:

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՕԱԶԻՍ

Զինադադարից հետո բոլորիս նպատակն է եղել մեր ազգի մարտական ոգին, զգոնությունն ու պատրաստակամությունը մշտապես բարձր պահել՝ հայ երիտասարդին հաղորդակից դարձնելով Արցախյան ազատամարտին մասնակցած կամավորական ջոկատների, անհատ քաջերի անցած ուղուն, մարտական սխրանքներին:

«ՍԻՐՏՍ  ԽԱՂԱՂ Է»

Երանուհի Ասատրյանը վերջերս Մոսկվայից եկել է Հայաստան` տեսակցելու սահմանային զորամասերից մեկում ծառայող զինվոր զավակներին` Արտյոմին ու Գոռին:
-Ամբողջ օրը մտքերով զավակներիս հետ եմ,- ասում է Երանուհին,- ժամանակն ինչքան արագ է թռչում: Հայաստանում դժվար ժամանակներ էին, աշխատանք չկար, ստիպված գնացինք Ռուսաստան ու մնացինք այնտեղ:

Կանգնած են դիրքում
զինվորները,
Մեր բարձր լեռներն են հսկում,
Հայոց բանակի արծիվները՝
Ուժեղ, հպարտ եւ տոկուն։