Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#32 (999) 15.08.2013 – 21.08.2013

ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Զինված ուժերի զորամասերում օգոստոսի 5-ին հանդիսավոր պայմաններում մեկնարկեց ամառային ուսումնական փուլը: Զինծառայողներին քաջալերելու, ինչպես նաև նոր ուսումնական փուլի կապակցությամբ իր բարեմաղթանքներն ուղղելու նպատակով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա գտնվեց երկրորդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում անցկացված հանդիսավոր միտինգին:

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՅՑԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՍԻՍԱՐԵՒԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 9-ին այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին:

ՊԱՏՎԱՎՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՏՈՒՆ ...

Ես, որպես նախկին ազատամարտիկ, հպարտ եմ, որ այսօր թոռս պաշտպանում է այն հողը, որը ազատագրել եմ ես՝ իր պապը: Կրկնակի հպարտ եմ, որ նա կարգապահ ծառայության համար խրախուսանքի է արժանացել: Վերջերս մարտական հրաձգությամբ զորավարժությանն ակտիվորեն մասնակցելու և մարտական պատրաստության բարձր ցուցանիշի համար թոռս խրախուսվել է պատվոգրով` ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Ի.Մաթևոսյանի կողմից:

ՆՈՐ ՍԿԻԶԲ, ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ

Գնդապետ Վահրամ Գրիգորյանը բանակի փորձառու հրամանատարներից է: Նա եղել է սահմանի պահպանություն իրականացնող զորամասի հրամանատար, հասել է շատ լավ արդյունքի, իսկ այս տարվա ապրիլին նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման ուժերի հայկական զորամասի հրամանատար: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ զորամասը նախկին հրամանատար, գնդապետ Ա.Սմբատյանի հրամանատարությամբ մասնակցեց ՀԱՊԿ ԱԱՈՒ-ի համատեղ զորավարժությանը և ցույց տվեց չափազանց բարձր արդյունքներ:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնական զինվորական հավաքակայանից մինչև մշտական ծառայության վայր, ասել է թե՝ Հայրենիքի հանդեպ պարտքի կատարում, նորակոչիկներին տրվում են նախնական զինվորական գիտելիքներ, պատրաստում շարային քայլքի, ծանոթացնում զորամասի առօրյային, ընթերցում հայրենասիրական գրականություն, ցուցադրում տեսանյութեր, որոնցում արտացոլված է հարազատ զորամասի անցած փառավոր, մարտական ուղին՝ ձեռքբերումների ժամանակագրությունը՝ ուսումնական փուլից մինչեւ զորավարժություններ:

Հերթական միջոցառումն անցկացվեց գնդապետ Տ.Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում: Վարչակազմի սպաները ուշադրությամբ լսեցին գնդապետ Հ.Կարապետյանի դասախոսությունը, որն ուղեկցվում էր դիդակտիկ-ուսուցողական նյութերի մատուցմամբ, տեսանյութի ցուցադրմամբ, վարչության պետի կողմից յուրաքանչյուր հարցի խոր ու համակողմանի ներկայացմամբ ու վերլուծմամբ, անկաշկանդ հարցուպատասխանով:

ՄԵՐ ԽԱՂԱՂ ՕՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԸ

Երթուղայինը սլանում է` փոշեպատ ճանապարհի հետեւում թողնելով արձակուրդիս մեկ ամիսը: Ես մտովի վերականգնում եմ այդ օրերի անցուդարձը, բայց Իսրայելի բանակի, ԱՄՆ տնտեսության, Սիրիական պատերազմի, Ադրբեջանին Ռուսաստանի վաճառած զենքի, աղջիկների ծառայության մասին ծավալված խոսակցությունն ստիպում է ինձ ետ նայել` տեսնելու ակտիվ զրուցողներին. երիտասարդ սպաներ ու զինվորներ են: Ուշադրությունս սեւեռում եմ «գլխավոր հերոսների» վրա` վերջում նստած երկու զինվորները նման են թվում: