Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#34 (1001) 29.08.2013 – 4.09.2013

ՀԻԱՑՐԻՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Բանակի մարտունակության բարձրացումը պայմանավորված է ոչ միայն մարտական պատրաստության, պատրաստականության և զինվորական կարգապահության բնագավառներում զորքերի արձանագրած բարձր ցուցանիշներով, այլև իրենց ծառայական պարտականություններին քաջատեղյակ, գերազանց եւ կարգապահ զինծառայողներով:

...ԹԵ ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ԻՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

2012 թվականի հուլիսի 17-ն էր: Գյումրիի զինկոմիսարիատում վերջնական բուժզննում անցնելուց հետո զորակոչվեցի հայկական բանակ: Մեկնելու օրը տխուր էի. երկու տարի հայրական օջախից հեռու եմ լինելու, բարեկամներիս ու ընկերներիս չեմ տեսնելու…
Միաժամանակ նաև գիտակցում էի, որ այդ երկու տարին անտեղի չի անցնելու, և ծառայելու եմ հայրենիքիս, ծնողներիս, հարազատներիս ու ընկերներիս համար:

«ԱՄՈՒՐ ԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՄԵՐ ՀՈՂԻՆ»

«Երիտասարդության կամք» երիտասարդական կազմակերպությունը և Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունն օգոստոսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում իրականացրին հերթական ռազմահայրենասիրական ծրագիրն Արցախում: Ծրագրին մասնակցում էին Ղարաբաղյան պատերազմի վետերաններ, երիտասարդներ և Արթիկի թիվ 7 ավագ դպրոցի նախազորակոչային տարիքի աշակերտներ:

ՀՈԳՈՒ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Աստվածաշնչյան այս երեք մեջբերումները սպառիչ պատասխան են տալիս, թե ինչ ենք լինելու, երբ հետեւենք Քրիստոսի հանձնարարություններին:
Հիշենք նաեւ, որ դարեր շարունակ Քրիստոսի բազմաթիվ հետեւորդները պարզ, հասարակ ու սովորական մարդիկ էին: Առանձնապես ոչ մի յուրահատուկ բան նախապես չէր եղել նրանց հետ կամ նրանց միջոցով: Հետո, ինչպես տեղի ունեցավ Պետրոսի եւ աշակերտների հետ, Նրանք Սուրբ Հոգով լցվեցին, եւ նրանց կյանքը փոխվեց:

«Լեռնային Հայաստան» առողջարանում զինծառայողների հետ հանգստանում էին զոհված ազատամարտիկների կանայք, մայրեր, հարազատներ: Ամեն անգամ, երբ հավաքվում էին, նստում միջանցքի նստարաններին և զրույցի բռնվում, սևազգեստ մի մայր իր համեստ պահվածքով, բազմոցի մի անկյունում նստած, համարյա միշտ լսողի դերում էր: Միջամտում էր հազվադեպ: Սակայն դեմքին միշտ մի թեթև, բարի ժպիտ էր խաղում:

ԵՍ ՀԱՍԱՐԱԿ ԼՐԱԳՐՈՂ ԵՄ

ՉԷ, ես գիր ծաղկեցնող չեմ, չափազանց հեռու եմ ճարտասանությունից, ինքնագովությունից, սնապարծությունից: Չունեմ վառ երևակայություն, հորինելու, մեկը տասը դարձնելու շնորհք: Մեր ազգը (ցեղը կամ տոհմը) Գառնիի այն վեց ազգերից է, որոնց Գրիբոյեդովն է 1829-30թթ. բերել Պարսկաստանի Մակու քաղաքից:

Պահակային ծառայության մեկ օրինակով եզրափակենք զինվորական ծառայության անվտանգության պահանջները, որոնք բնութագրում են զինվորական ծառայության անվտանգությունը:
Պահակային ծառայությանը նախապատրաստվելիս զինծառայողին անհրաժեշտ է.