Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#36 (1003) 12.09.2013 – 18.09.2013

ԻՄ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԵԶ, ԶԻՆՎՈ՛Ր

… Վերջերս թերթերում կարդում եմ հոդվածներ, որտեղ նշվում է, թե թուրքերը (ադրբեջանցիները) որոշել են Ղարաբաղի հարցը լուծել պատերազմով, և այդ պատերազամը պիտի վարեն Հայրենական պատերազմի օրինակով: Ես չգիտեմ` այդ «ստրատեգը» քանի տարեկան է, նա Հայրենական պատերազմը տեսել է, թե՝ լսել: Այս միտքը անտեղյակ տգետի, սուտ հայրենասերի դատարկաբանություն է: Հասկանալի է, թուրքերը չեն հաշտվում Ղարաբաղի կորստի հետ, նրանք սովոր են զավթելու, գողանալու, թալանելու, կեղծելու, դարերով այդպես են սովորել, հային դիտել են իբրև մատաղացու գառ, երբ ուզել` մորթել կերել են: Հաղթանակը Ղարաբաղում գլխի վրա շրջեց ամեն ինչ: Այսօր հայերիս ագրեսոր են ասում, մենք պետք է ուրախ լինենք թուրքի այս գնահատումների համար: Հարկավոր է ազատվել խփվածի, մոլորվածի, սգավորի հոգեբանությունից: Թուրքը պարտվեց, խաղաղություն մուրաց ու անցավ մեր թիկունքը, թիկունքից խփելը թուրքի վարքագիծն է:

Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Խաղաղության հրապարակում առավոտից մարդաշատ էր. այստեղ էին քաղաքային հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, շրջվարչակազմի և Բերձորում գործող կազմակերպությունների, ուժային կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, բնակիչներ, հյուրեր: Արցախյան գոյամարտում նահատակված հերոսների հուշահամալիրում կայացավ Արցախի Անկախության հռչակման օրվան նվիրված տոնական միջոցառումը: Խոնարհված 3 պատերի մոտ, որոնց վրա քանդակված են շրջանի ազատագրման համար զոհված ազատամարտիկների անունները, խոնարհվեցին ծաղիկներ: Մեկ րոպե նահատակների հիշատակը հարգելուց հետո Բերձորի Վահան Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի սաները ողջունեցին ներկաներին՝ շեշտելով, որ իրենք են այսուհետ Հերոսների արյամբ թաթախված հարազատ հողի տերերը:

ՌԱԶՄԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՌՈԲՈՏԱՑՈՒՄ

ՌԴ ՊՆ 2013թ. օգոստոսին կայացած կոլեգիայի հերթական նիստը նվիրված էր մի քանի խոշոր խնդիրների, այդ թվում` ռոբոտ-տեխնոլոգիաների մշակմանը և տեղակայմանը մարտական զորքերում: Այն տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող զինված ուժերի 19-րդ փորձարկիչ հրաձգարանում (մարդկանց ավելի հայտնի է որպես պոլիգոն «Ռժևկա»): Հենց այստեղ գործողության մեջ կարելի էր և պետք էր տեսնել և վերլուծել այն ամենի արդյունավետությունը, որ այսօր պաշտպանական գերատեսչությանն առաջարկում են ռազմական արդյունաբերությունը և առաջատար կոնստրուկտորական ինստիտուտները:

ՆԵՐԻ՛Ր, ՄԱ՛ՅՐ ՀՈՂ

Ընկերս՝ Հայրապետ Մեսրոպյանը, ավելի քան քսանհինգ տարվա ընդմիջումից հետո հարազատ գյուղում բեմադրեց իր երիտասարդ տարիների ամենասիրելի ու հաջողված ներկայացումներից մեկը՝ Գևորգ Գևորգյանի «Ների՛ր, մա՛յր հող» պիեսը: Քառորդ դար, որի ամեն օրն ապրել էր այդ հույսով ու երազանքով: Մի երկարատև ընդմիջում, որի ընթացքում նա հասցրեց եղբոր ու ավագ որդու հետ միասին զենք վերցնել, կռվել, վիրավոր որդու կյանքի ու առողջության համար տառապել և պայքարել հանուն այն գաղափարի, որն ընկած էր իր բեմադրած պիեսի հիմքում՝ անկախության, ազատության, առ հայրենի հողը անդավաճան սիրո ու նվիրվածության…

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է ՕԿՀ 1-ին մակարդակի միջազգային դասընթաց և ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրաձգային գումարտակի ՆԱՏՕ-ի կողմից 1-ին մակարդակի գնահատում: