#41 (1008) 17.10.2013 – 23.10.2013
Լրատվությունը ամենաուժեղ ու ամենաթանկ զենքն է ամբողջ աշխարհում: Մենք պիտի գիտակցենք, որ ամենաուժեղ զենքի համար պիտի ծախսենք մեծ գումարներ: Չկա արդյունավետ լրատվություն ու քարոզչություն առանց համապատասխան ֆինանսավորման, չի կարող լինել:
Ինչպես լուսանկարում, այդպես էլ կյանքում հայացքը խոհուն է, բնավորությունը` մեղմ, մտքերը` ծանրակշիռ, հաստատուն: Բառը ծնվում է հոգու խորքից, թվում է` խաղաղված, սակայն իր հետ բերում է նաև անցած օրերի պատերազմական փոթորկուն շունչը: Ծնվում է ազատամարտում զոհված եղբոր հուշերով…
Մեր ժողովրդի համար մշակույթը, հատկապես երգն ու պարը միշտ էլ ունեն կարևոր դեր: Այս առումով հաճելի է, որ հաճախ տարբեր երաժշտական խմբեր, անհատ կատարողներ համերգով հանդես են եկել Բերձորում, Կովսականում: Սակայն այլ է, երբ ճանաչված երգիչներ և համույթներ իրենց արվեստը հրամցնում են հեռավոր, այսպես ասած աշխարհից կտրված գյուղերում: Հոկտեմբերի 6-ին Քաշաթաղի շրջանի Աղավնատուն համայնքի բնակչությանը մոտ մեկ ժամ հաճելի անակնկալ մատուցեց մեր ժողովրդի լավագույն երգի ու պարի ազգագրական համույթներից «ԱԿՈՒՆՔ»-ը:
Էդմոն Սիմոնյանն իմ հյուրն է: Ծառայել է ազգային բանակում, մի քանի ամիս առաջ զորացրվել է ավագ սերժանտի կոչումով, արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշանների, բազմաթիվ շնորհակալագրերի:
Մեզանում քչերը գիտեն, որ ԱՄՆ-ի օգնությունն Իսրայելին պայմանավորված է ոչ միայն (ու նույնիսկ ոչ այնքան) հրեական սփյուռքի ամերիկաբնակ հատվածի ազդեցությամբ, որքան ԱՄՆ-ում բնակվող քրիստոնյա սիոնիստների աջակցությամբ: Խոսքն այն մասին չէ, որ ամերիկացիների 65%-ն առհասարակ դրական է վերաբերվում հրեական պետությանը, այլ այն մասին, որ Ամերիկայում առնվազն 20 միլիոն (այլ տվյալներով՝ մոտ 50 մլն) մարդ (քրիստոնեական բողոքականության ճյուղին պատկանող Ավետարանական եկեղեցու հետևորդներ) հավատում է, որ Մեծ Իսրայելի ստեղծման դեպքում կիրականանան աստվածաշնչյան մարգարեությունները, և տեղի կունենա Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը, ուստի այդ պահը մոտեցնելու համար յուրաքանչյուր քրիստոնյա-ավետարանական պարտավոր է օգնել հրեաներին, որպեսզի նրանք ստեղծեն «Նեղոսից մինչև Եփրատ» տարածվող իրենց պետությունը: