Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#43 (1010) 31.10.2013 – 6.10.2013

Նշանավոր արեւելագետ, ակադեմիկոս Վ. Գորդլեւսկին ականատես է եղել, թե ինչպես հայերը, իրենց բնօրրանը թողած, 1917թ. ռուսական զորքերի նահանջի ժամանակ զանգվածաբար գաղթում էին Անդրկովկաս՝ փրկվելով ֆիզիկական ոչնչացումից։ Նույնիսկ այդպիսի ծանր օրերին հայերի պահվածքը նրան հիացմունք է պատճառել, եւ այդ մասին գրել է ծավալուն հոդված, որից ներկայացնում ենք մի հատված։

1889թ. մայիսի 15-ին մշեցի Հակոբ Սարկավագի հայդուկային խմբին միանալու մտադրությամբ, Սալմաստից դուրս գալով, Վանի ճանապարհն են բռնում երեք հայրենասեր երիտասարդներ՝ Վարդան Գոլոշյանը, Հովհաննես Ագրիպասյանը եւ Կարապետ Գուլագսզյանը։ Սպիտակ կոչված աղբյուրի մոտ եռյակն անսպասելիորեն մարտի է բռնվում այդ կողմերով անցնող թուրքական ոստիկանական ջոկատի հետ, անհավասար կռվում առաջին երկուսը զոհվում են, երրորդին հաջողվում է խույս տալ հետապնդումից։ Հետագայում (1913թ.) «Հորիզոն» թերթը տպագրում է Վարդան Գոլոշյանի վերջին նամակը՝ ուղղված հորը։ Թվագրված է՝ 1889թ. մարտի 19։ Այսինքն՝ գրվել է քաջ ֆիդայու զոհվելուց երկու ամիս առաջ։

ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Հոկտեմբերի 25-ին «Դինամո» մարզահամալիրում տեղի ունեցավ գիտաժողով «Անչափահասների շրջանում արատավոր երևույթների և փողոցային բարքերի դեմ պայքարի կարևորությունը օրինակելի զինվոր և քաղաքացի պատրաստելու գործում» թեմայով:
Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան պաշտպանության նախարարության, ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, զինղեկներ, մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Վերջիններս իրենց ելույթներում ներկայացրին այն աշխատանքները, որ կատարում են մատաղ սերնդի բարոյահոգեբանական դաստիարակության ուղղությամբ:

Իմաստությունը անցողիկից ու ժամանակավորից հավիտենականը պեղելու արվեստն է:
Ո՞վ է այսօր մեզ առաջնորդում դեպի հավիտենական արժեքներ. թույլ տվեք այդ հարցը առկախ թողնել` հայցելով բոլոր նրանց ներողամտությունը, ովքեր վստահ են, թե գիտեն դրա պատասխանը:
Անիմաստ է մարդու կյանքը, եթե այն հավիտենության համար չի ապրվում, որովհետեւ ամեն ժամանակավոր ու անցողիկ բան անիմաստ է, որովհետեւ եղած իմաստն էլ չի ամրագրվում, այլ ցնդում է թույլ շամանդաղի նման, որ անհնար է ձեռքում պահել, այլ միայն կարելի է միառժամանակ պարուրվել դրանով, իսկ երբ այն վերջնականապես ցնդում է, մարդու դեմ հառնում է դաժան ու անշտկելի իրականությունը` զուրկ որեւէ մխիթարիչ հեռանկարից:

«ԿԾԱՌԱՅԻ ՆՎԻՐՈՒՄՈՎ»

Հարգելի՛ խմբագրություն, ձեր թերթի միջոցով ցանկանում եմ շնորհավորել ազգային բանակում ծառայող զինվոր թոռանս` Գեւորգ Սահակյանի ծննդյան 20-ամյակը:
Իմ սիրելի Գեւորգ բարի,
Տարեդարձդ շնորհավոր լինի,
Ապրես ուրախ հարյուր տարի,
Ոտքդ երբեք չառնի քարի,
Կյանքիդ ուղին միշտ հարթ լինի
Բացվող օրդ երջանկություն քեզ պարգեւի:

20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԱԶԳԻ ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐ

Մայքլ Տեր-Պողոսյան (1925-1996), ամերիկահայ ֆիզիկոս, հայտնագործել է պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիան: Ծնվել է Ֆրանսիայում, ավելի ուշ տեղափոխվել է ԱՄՆ` դառնալով Վաշինգտոնի բժշկական համալսարանի անդամ: Նրա հայտնագործությունները կարևոր նշանակություն են ունեցել բժշկական ախտորոշման զարգացման համար:

ՄԻ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ

Գնդապետ Հենրիկ Արտեմի Ավդալյան: Ծնվել է 1937թ. Լենինականում, այժմ` Գյումրի: 1956 թ. ավարտելով Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցը, զորակոչվել է խորհրդային բանակ: Ժամկետային ծառայության ավարտից հետո (1957-60 թթ.) ավարտել է Պոլտավայի զենիթահրետանային «Կարմիր դրոշի» շքանշանակիր ռազմական ուսումնարանը և անցել ծառայության՝ որպես կրակային դասակի հրամանատար: Ծառայության ճանապարհները նրան տարել են Խորհրդային Միության հանրապետություններ, տարբեր քաղաքներ, ինչպես նաև Մոնղոլիա: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ` կրակային դասակի հրամանատար, ռադիոլոկացիոն մարտկոցի ավագ սպա, C-60 մարտկոցի հրամանատար, դիվիզիոնի շտաբի պետ, զորամասի հրամանատարի տեղակալ, C-60 դիվիզիոնի հրամանատար, ՀՕՊ-ի մասնագետ-խորհրդատու, դիվիզիայի ՀՕՊ-ի պետ: