#43 (1010) 31.10.2013 – 6.10.2013
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեղադրանք են ներկայացրել մի խումբ իսրայելական լրտեսների, հաղորդում է իրանական «Մեհր» տեղեկատվական գործակալությունը: Ըստ դատավոր Դադխոդա Սալարիի` լրտեսական ցանցն ստեղծել են երեք մարդիկ, ովքեր հավաքագրել են ևս 60 հոգու` նպատակ ունենալով ընդվզել իրանական ռեժիմի դեմ: Ըստ Սալարիի` կալանվածներից շատերը խոստովանել են իրենց մասնակցությունը լրտեսական գործողություններին:
Թուրքիայի ազգային հետախուզությունը բացել է երկրում լրտեսական հարմարանքների առաջին թանգարանը: Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News թերթը, թանգարանի ցուցանմուշներ կհանդիսանան թուրքական հատուկ ծառայությունների կողմից երկրի երկարամյա պատմության ընթացքում օգտագործված սարքերը:
Աբու Դաբիի (ԱՄԷ) տասներեքամյա դպրոցականը կոտրել է բրիտանական գաղտնի հետախուզական ծառայության հինգ կոդերը, որոնք մշակվել էին առաջատար ծածկագրողների կողմից: Այման Կապուրին սովորում է Աբու Դաբիի Ալ- Կուբայրաթի բրիտանական դպրոցի 9-րդ դասարանում: Մեծ Բրիտանիայի կառավարական կապի կենտրոնի մասնագետների մշակած կոդերը նա կոտրել է ընդամենը երեք շաբաթում: