#44 (1011) 7.11.2013 – 13.11.2013
Այս տարի ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները մի շարք միջազգային մրցումներում զբաղեցրել են մրցանակային տեղեր: Ո՞րն է հաջողության գաղտնիքը. այս հարցին պատասխանում է վարժարանի ուսումնական մասի պետ-պետի ուսումնական մասի գծով տեղակալ, մայոր ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ:
«Ամենայն ռուսաստանյան զորաց գեներալիսիմուս» (բառացիորեն՝ «ամենագլխավոր») գերագույն կայսերական ռազմակոչումով տիտղոսված, Ռիմնիկյան կոմս եւ Հռոմեական Սրբազան Կայսրության կոմս, Իտալական իշխան, ժամանակակիցների եւ սերունդների կողմից «Ռուսական առյուծ, Հերկուլես», «Ազգային ռազմական հանճարի խորհրդանիշ», «Միշտ եւ ամենուր, բոլոր հանգամանքներում հաղթելու ապշեցուցիչ կարողության տեր», «Ռուսաստանի առաջին թուր» հռչակված Ալեքսանդր Սուվորովի (1730-1800) հայ պապը՝ իմա՝ մոր՝ Եվդոկյա (Ավդոտյա) Մանուկովայի (1711-1746) հայր Ֆեդոսեյ Սեմյոնի Մանուկովը, պաշտոնապես բարձրագույն սպայական (գեներալական) կոչման արժանացած մեզ հայտնի առաջին հայկազունն է (որոշ ռուսական աղբյուրներով՝ մոր անունը Դշխուհի էր, մոր հայրանունը՝ Թադեւոս)։
Դոկտոր Ալբերտ Կապիկյան, հայտնագործել է բերանավիրուսային վարակի դեմ շիճուկը:
Էդ Իկենդերյան, հայտնագործել է սպորտային մեքենայի հիդրավլիկ պատնեշը։
Վարազդատ Կազանջյան` պլաստիկ վիրաբուժության հիմնադիր:
Ալեքսանդր /Ալեքս/ Մանուկյան, հայտնագործել է պաղպաղակի վաֆլիի կոները:
Մենք մի գաղթական հայ ընտանիք էինք ու, ինչպես բոլոր գաղթական հայ ընտանիքները, կապված էինք մեր լեզվին, սովորույթներին ու եկեղեցուն։ Զուսպ, քաշված, համեստ էր մեր ընտանիքը։ Հավասար չափով զգայուն էր եւ՛ հումորի, եւ՛ դժբախտության նկատմամբ։ Մենք սիրում էինք երգել, պարել եւ□ արտասվել։ Այո՛, եւ արտասվում էինք, որովհետեւ հայը շատ զգացմունքային է ու հեշտությամբ է լաց լինում։ Նա լաց է լինում եւ՛ կնունքին, եւ՛ պսակին, եւ՛ թաղմանը։
… 35-ին, երբ առաջին անգամ եկա Հայաստան, կուզեի տեսնել՝ ուր են մեր ժողովուրդ, ուր են հայություն, ինչ փողոց է, ինչպես կքալեն, ինչ երեւույթ ունին, ինչպես կզրուցեն իրարու հետ, ինչ համ ու հոտ կա։ Ատոնք եկան ինձի, հիացա, բայց տխրություն մը կար մեր վիճակին մեջ։ Տխրություն ան էր, թե փոքրիկ ենք□ 60□ին, երբ նորեն եկա, աշխարհ արդեն տեսած էր մեր ահագին մտքեր, տաղանդներ, անուններ, Վիքթոր Համբարձումյան, Արամ Խաչատուրյան, Անաստաս Միկոյան, եւ Նալբանդյաններ, որ հին ժամանակն էր։ Անոնց ալ խառնած ենք մեր նորության հետ։ Ատի մեզի շատ ուրախցուց, մեզի ուժ տվավ:
Հովհաննես Այվազովսկի (1817-1900)- աշխարհահռչակ ծովանկարիչ։ Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարդի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ։ Շուրջ 6000 կտավի հեղինակ։ Ծովապաշտ նկարչի մասին պատկերավոր է արտահայտվել Հովհ. Թումանյանը.
Ջազը ազատություն է։ Ջազի սահմանները անսահմանության տիրույթում են, ջազը բնություն է՝ անվերջ փոփոխվող, ջազը ծավալվում է խորքով, ջազում պահի ապրում է… Մայլզ Դեյվիզը ասում էր. «Թող նվագեմ, հետո կասեմ՝ ինչ է»… Այսինքն՝ դու ապրում ես բեմի վրա, բաբախում ես ու չգիտես, թե հաջորդ պահը ինչ է… ու հանկարծ դահլիճը հայտնվում է քո ապրումների տիրույթում, քո ներքին անսահմանության մեջ… Դա աստվածային է…