Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#45 (1012) 14.11.2013 – 20.11.2013

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՎԱՍՏԱԿՆ Է ՈՒ ՍԻՐԵԼԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

Նոյեմբերի 4-ին լրանում է մեր զորամասի ֆիզիկական պատրաստության պետ, ՍՀՄ վաստակավոր մարզիչ, սպորտի վարպետ, կապիտան Արթուր Հախումյանցի ծննդյան 50-ամյակը: Անսահման հումորի տեր, զինվորին գնահատող, նրա առողջությանը հետևող, սպորտային հաջողություններով ուրախացող, զորամասին անմնացորդ նվիրված մարդ` ահա այսպիսին է մեր շատ սիրելի պարոն կապիտանը, որ անչափ հետաքրքիր կյանք է ապրել, ունեցել օրինակելի երիտասարդություն: Նա ծնվել է 1963թ. Բաքու քաղաքում` ծառայողի ընտանիքում: Հայրը եղել է Տեխնիկական վերահսկողության բաժնի պետ, մայրը` մանկավարժ, արմատներով Ղարաբաղից է, նախնիները Շուշեցի են: Միջնակարգն ավարտել է Բաքվում, ծառայել Խորհրդային բանակում` 1982-1984թթ.: Այնուհետև սովորել և ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը, ստացել ռազմագիտության և ֆիզկուլտուրայի ուսուցչի որակավորում:

ՆԱԽՆԻՆԵՐԻ ՀՈՂԸ ԿԱՆՉՈՒՄ Է

Մեր ընտանիքը շատ մեծ է եղել, ունեցել ենք Մաին տատ, նրա անունով են ինձ կոչել Մարիկա: Մաին տատը ամուսնացած էր Մկրտչի հետ: Ծնվում են իմ պապը` Իգնատը և նրա եղբայրը` Մադաթը: Ամուսինը մահանում է, նա երկրորդ անգամ է ամուսնանում մի մարդու հետ, որը որդի և երկու դուստր ուներ: Խմբակային այս լուսանկարի վրա զինվորական համազգեստով Իգնատն ու Մադաթն են, կենտրոնում էլ Մաին տատն է իր երկրորդ ամուսնու և նրա երեխաների հետ: Իսկ այս երկու երեխաները չգիտենք, թե ովքեր են: Հավանաբար նրանց վերցրել ու որոշ ժամանակ պահել են:

20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԱԶԳԻ ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐ

Ռուբեն Էքսերջյան: Հայտնագործել է զենիթային հրանոթները, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործում էին ԱՄՆ ռազմական ուժերը:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ` ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Սպայի տները համարվում են մշակութային կարեւորագույն եւ անհրաժեշտ կենտրոններ, որտեղ գործում են ակումբներ, թատերական խմբակներ, երաժշտական դպրոցներ, պարի խմբեր, տարբեր մասնագիտական դասընթացներ եւ հարուստ գրադարան:
Սպայի տները գործել են դեռ ցարական ժամանակներից, լրացրել զինվորականների հոգեւոր-մշակութային դաստիարակությունը` կրթել են, լուսավորել, զարգացրել ժամանակի պահանջներին համապատասխան: Խորհրդային ժամանակահատվածում ժողկոմիսարիատները իրենց շնչով ու ոգով «վերաձեւեցին» նմանաբնույթ կառույցները: Երեւանում այն գործում էր որպես ԽՍՀՄ ԶՈւ 7-րդ բանակի կայազորի Սպայի տուն: ԽՍՀՄ փլուզումից հետո որոշ վայրերում այս կառույցները դադարեցրին գործունեությունը, իսկ որոշ հանրապետություններում, ընդհակառակը` հարմարվելով ժամանակի պահանջներին` նպատակային աշխատանք ծավալեցին: Երեւանում եւս այն շարունակեց գործել` 1993թ նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով դառնալով ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի Սպայի տուն:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՐՇ

Ադրբեջանում ավարտվում է «Մեծ նավթի» դարաշրջանը` պայմանավորված Ազերի-Չիրագ-Գյունեշլի /ԱՉԳ/ նավթադաշտի շահագործումով: Այս դաշտը ապահովում է մերօրյա Ադրբեջանի հում նավթի արդյունահանման ավելի քան 90, և ողջ պետական եկամուտների ավելի քան 80 տոկոսը: Անցած դարի 20-ականներին Վրաստանը հաճախ կիսահեգնական անվանում էին «Վրաստանի Խողովակաշարային Հանրապետություն»: Այսօր ունենք բոլոր հիմքերը Ադրբեջանը կոչելու «Ազերի-Չիրագ-Գյունեշլիի Հանրապետություն»: Անհրաժեշտ է փաստել, որ, հիմնվելով ԽՍՀՄ Նավթային արդյունաբերության նախարարության 1970թ. աղավաղված քարտեզի վրա և հետևելով «Ալիևի դոկտրինին», Ադրբեջանը միակողմանիորեն զավթել-օկուպացրել է այս նավթադաշտը՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի և Կասպիցի կարգավիճակը սահմանող բոլոր հիմնական դրույթները:

ՈՐՈՏԱՆ՝ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ ԼՂՀ-ՈՒՄ

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում 2013թ. հունիսի 27-ին կատարվել է փոփոխություն, համաձայն որի Քաշաթաղի շրջանի Կերեն գյուղը դարձել է առանձին համայնք՝ ներառելով Գրհամ և Սպիտակաշեն գյուղերը: Եզնագոմեր գյուղը անվանափոխվել է Լեռնահովիտ: Ավելացել է նաև քաղաքային համայնքների թիվը՝ դառնալով 4. Կուբաթլու նախկին քաղաքը վերանվանվել է Որոտանի քաղաքային համայնք՝ Անդոկաբերդ, Բարկուշատ, Դողար և Վանանդ գյուղերով:

ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՆ ԱՆԱԿՆԿԱԼ ԷՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոկտեմբերի 31-ին մեր զորամաս անակնկալ այցով հյուր եկան Հայաստանի Հանրապետության Պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի անդամները` կոմիտեի նախագահ, հայրենական մեծ պատերազմի վետերան, գնդապետ Պետրոս Արտաշեսի Պետրոսյանը, նրա օգնական Ժենյա Հարությունյանը, Արտաշատի Հայրենական մեծ պատերազմի վետերանները` Արտաշատի վետերանների խորհրդի նախագահ Հուսիկ Փանոսյանը, «Ժայռ» համահայկական երիտասարդական կազմակերպության պատվավոր նախագահ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի առաջին պետ, գնդապետ Ալեքսան Մինասյանը: