Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#45 (1012) 14.11.2013 – 20.11.2013

ՄԱԿԱՐՈՆԱՅԻՆ ՀՐԵՇ

Մարդը կրոնական էակ է, նա դեռ հիշում է, որ մի ժամանակ ինքը պաշտում էր իր Արարչին եւ երջանիկ էր իր դրախտային գողտրիկ անկյունում:
Մարդու հոգում կա մշտապես լցվելու ենթակա մի անկյուն, որը լցնելու փնտրտուքներում նա հաճախ ընտրություն չի կատարում աղբյուրների, միջոցների, ճանապարհների միջեւ, ինչի հետեւանքով հասնում է սխալ նպատակակետի:
Մարդը իր հոգու այդ դատարկ անկյունում ծնկում է բոլորի եւ ամեն ինչի դիմաց` սկսած սեփական անձից, վերջացրած դիվաբնակ կուռքերով ու նրանց իշխանով: Հենց այդպես են բոլոր ժամանակներում առաջացել հերձվածները, հերետիկոսությունը, սնահավատությունը, աղանդները եւ բոլոր ճշմարտանման, բայցեւ ճշմարտազուրկ գաղափարները:

Երբ Մոսկվան անցանք, սկսեցին զինակոչիկներին խումբ-խումբ իջեցնել վագոններից: Կեսգիշերին գնացքը կանգնեց Պսկով քաղաքի կայարանում: Քիչ անց բացվեց մեր վագոնի դուռը, և շարժակազմի հրամանատարի հետ կառամատույցին կանգնած սպաներից մեկը՝ ծովայինի համազգեստով մի կապիտան, հայտարարեց.
-Ում անուն, ազգանուն, հայրանունը կկարդամ, թող առաջ գա ու ցած իջնի:

ԱՐՑԱԽԻ ԴՈՒՍՏՐԸ

Արցախ տանող ճանապարհն ինձ համար Ուխտի ճանապարհ է։ Բնությունն ասես շնչավոր լինի, զրուցում է քեզ հետ՝ հարցեր է տալիս՝ բազմաթիվ ու բազմախորհուրդ։ Եվ դու պետք է լռությամբ պատասխանես այդ հարցերին։ Դու էլ քո կողմից ես փորձում ինչ-որ հարցեր ուղղել, լսել պատասխանը, և պատասխանն էլի լռության ձայնով պիտի կարողանաս լսել։ Սակայն այս անգամ գնում եմ հանդիպելու մի անձնավորության հետ, մի հայուհու, որին դեռ մանկուց ճանաչել եմ։ Ճանաչել եմ մայրիկիս, մեր մտերիմ հարևան Արեգա տատի պատմություններից։ Արեգա տատը իմ հերոսի մասին խոսելիս ասում է. «Նա մեր օջախի ճրագն է», իսկ Սուսաննա մայրս նրան համարում է իր հոգևոր քույրը (ազգանունները նույնն են) ու բնորոշում է այսպես՝ Արցախի դուստրը, կամ էլ Արցախի գանձը։

ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԽՆԿԱՀՈՏ ՈՒ ԱՂՈԹՔ ԷՐ...

Մարտական դիրքերում, որտեղ հակառակորդն ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա հետևում է քո ամեն շարժին, որտեղ վտանգն առավել ծանր ու խիտ է կախված ամեն մեկի գլխին, եւ ամեն անզգույշ քայլ կարող է ճակատագրական լինել` հավատքն առ Աստված առավել մեծ է։ Ուստի պատահական չէ, որ ԼՂՀ ՊԲ առաջնագծի գրեթե բոլոր մարտական դիրքերում աղոթատեղի կամ փոքրիկ մի մատուռ կա, որտեղ զինվորները մոմ են վառում, աղոթում։ Դրանք հիմնականում զինվորների նախաձեռնությամբ ու իրենց իսկ ձեռքերով են կառուցված։

Մեր նախորդ հոդվածում («Իրանի բնական հակառակորդները», «Հայ զինվոր», թիվ 44) առաջ քաշեցինք այն վարկածը, թե թալիբները և փուշտունները, առհասարակ, ունենալով հավանաբար հրեական ծագում, կարող են ստանձնել Իսրայելի շահերը Կենտրոնասիական տարածաշրջանում առաջ տանողի դերը: Հարց է ծագում` թեև Իսրայելն ու Աֆղանստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն, այդուհանդերձ կա՞ն, արդյոք, Իսրայելի և Աֆղանստանի համագործակցության այնպիսի նախադրյալներ, որոնց հիման վրա կարելի է նման ենթադրություն անել: Ստորև կփորձենք պատասխանել այդ հարցին` օգտվելով «www.izrus.co.il» կայքում 2008 թ. հրապարակված տվյալներից:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով 2014թ. փետրվարի 10-ին ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցի բազայի վրա կսկսվի պայմանագրային ավագ սերժանտների ուսումնական 4-ամսյա դասընթացը: Այն իրականացվելու է «ՀՀ ԶՈՒ պայմանագրային ավագ սերժանտների (հրաձգային դասակի հրամանատարի տեղակալներ) դասընթացների չորսամսյա ծրագրի» պահանջների համաձայն: ՀՀ զինված ուժերում պայմանագրային սերժանտական համակարգի (հրաձգային ջոկի հրամանատար) հերթական հոսքի համալրման աշխատանքներն արդեն սկսվել են: