Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#46 (1013) 21.11.2013 – 27.11.2013

ԱՍՏՎԱԾ ՊԱՏԺՈ՞ՒՄ Է, ԹԵ՞ ԽՐԱՏՈՒՄ

Քանի որ Աստված գթառատ Հայր է, ուստի պատժելով խրատում է: Ինչպես մեր երկրավոր, մարմնավոր հայրերն են իրենց զավակներին պատժում` խրատելու համար, այնպես էլ մեր երկնավոր Հայրը: Քրիստոսն ասում է. «Դուք, որ չար եք, գիտեք ձեր որդիներին բարի պարգեւներ տալ, որքան եւս առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, որ Նրանից ուզում են» (Մատթ. Է 9-11): Նա սուրբ է ու բարի, ուստի պատժելով, տանջելով ու չարչարելով` խրատում է ու միշտ բարին կամենում Իր զավակներին: Աստված պատժում է նյութական իրողությունների միջոցով. զրկում է ինչ-որ բանից, պատճառում մարմնական, նյութական վնասներ։ Եվ եթե մարդն այդ նյութական իրողություններից կարողանա վեր կանգնել, հավատքով տեսնել աստվածային գութն ու ողորմությունը, նրա համար պատիժն իբրեւ խրատ կդիտվի:

Լուսադեմին առաջին «վերկացը» չափազանց վատ ստացվեց: Երկու մետր հասակ ունեցող կրտսեր սերժանտ Կլիշը հրամանն անվերջ կրկնում էր, բայց ամեն ինչ ավելի վատ էր ստացվում: Ոչ մի կերպ չէինք կարողանում ոտքի փաթաթանը ճիշտ ու ժամանակին փաթաթել: Այնուհետեւ վազեցինք, լվացվեցինք ու գնացինք նախաճաշի: Գիշերը սկսված անձրևը հինգ-տասը րոպեով դադարում ու նորից էր սկսում: Պարբերաբար լսվում էր էլեկտրալարերին ու ցանկապատին շարված ագռավների կռնչոցը: Ես երբեք այդքան մեծ երամ չէի տեսել: Գիշակերներն իջնում էին ճաշարանի մոտ գտնվող աղբարկղերին ու նորից թառում իրենց տեղերը: Երբ շատ էին կռավում, իմ համագյուղացի Վարդանն ասում էր.
-Սրանց կռկռոցը վատ նշան է, զգույշ լինենք՝ մի բան չպատահի՞:

ՄԱՂԱՆՋՈՒՂ ԳԱՎԱՌԻ ՄԱԶՐԱ ԳՅՈՒՂԸ

Այսօր (09. 11. 2013թ.) աշունն ավելի էր իր իրավունքների մեջ: Առավոտից մանր անձրև էր մաղում, իսկ մառախուղը պատել էր անտառ ու ձոր: Այնուամենայնիվ արդեն որոշված էր՝ պետք է հասնեինք Որոտանի աջափնյա լանջերին թառած Մազրա գյուղատեղի: Այստեղ բավականին լավ վիճակում պահպանվել է 17-րդ դարի բազիլիկ հայոց եկեղեցին: Ճանապարհվում ենք Գորիսով՝ դեպի Կապան ձգվող մայրուղիով: Թասի կեռմաններն իջնելով՝ հասնում ենք Որոտան գետին ու համանուն գյուղին, որը, մինչև տարածքի ազատագրումը, գտնվում էր Ադրբեջանի Կուբաթլուի շրջանի սահմանի մոտ: Սկսվում է վերելքը: Աշնանային բազմազան գույները, մառախլապատ անձրևային երկինքը, «Որոտան» ՀԷԿ իջնող ջրվեժը մի անասելի գեղեցկություն էին ստեղծել:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՄԻԿՐԻԱՆ ԵՎ ՓՈՒՇՏՈՒՆՆԵՐԸ

Կենսաբանության մեջ գոյություն ունի երևույթ, որը կոչվում է միմիկրիա (հունարեն «միմիկոս»` նմանակումային): Այդպես են անվանում որոշ կենդանիների (մեծ մասամբ` միջատների)` թշնամիներից պաշտպանվելու նպատակով այլ տեսակներին նմանակելը (միմիկրիայի օրինակ է նաև քամելեոնի գունափոխումը): Այս հասկացությունը գործածվում է նաև քաղաքականության մեջ: Քաղաքական միմիկրիան սոցիալական (այդ թվում էթնիկական) խմբերի` պաշտպանվելու և արտաքին միջավայրին սոցիալ-քաղաքական առումով հարմարվելու (ծպտվելու` սեփական համոզմունքները, դավանանքը, հայացքները, արարքները, կենսակերպը թաքցնելու) երևույթն է, որի շնորհիվ ապահովվում է տվյալ խմբի գոյատևումը կյանքի և գործունեության անտանելի պայմաններում: Այսինքն` դա ճգնաժամային իրավիճակներում ինքնապաշտպանության հարկադրված միջոց է: