#50 (1017) 19.12.2013 – 25.12.2013
Ապելյանների տոհմածառի արմատները պատմական Նախիջեւանից են: Երկար դեգերումներից հետո Հայրապետ Ապելյանը տիկնոջ` Սաթիկի հետ, որը ծնունդով Նախիջեւանի Ղազանչի գյուղից էր, առ Աստված տածած իր մեծ հավատով ընտանիք կազմեց Մասիսի շրջանի Նորաբաց գյուղում:
Մարդիկ կան, որոնք առաջին իսկ ծանոթությունից հետո դառնում են քո կենսագրության անբաժանելի մասը: Նմաններն իրենց ինքնատիպության կնիքն են դնում բոլոր նրանց վրա, որոնց հետ շփվում են, ճանաչում են, որոնց հետ մտերիմ են և առահասարակ՝ այն ամենի վրա, ինչին դիպչում են… Նմանները, ուզենաս թե ոչ, ուղեկցում են քեզ քո կյանքի բոլոր օրերում՝ շարունակելով կրթել քո մտածողությունն ու հոգին, քո էությունը… Հայրենական մեծ պատերազմի վերջին մոհիկաններից մեկը (ինչպես ինքն իրեն սիրում էր անվանել)՝ Լև Գրիգորի Ղուկասյանը, այդպես էլ խմբագրություն չբերեց իր «Կյանքը մայթի վրա» ձեռագիր ինքնակենսագրական գրքի խոստացված հատվածները. մեկ տարի առաջ Ռիգայից եկած հեռախոսազանգը գուժեց այդ ինքնատիպ արվեստագետի, ճշմարիտ մտավորականի ու բյուրեղյա մաքրության հոգու տեր մարդու մահը:
«Սևծովյան տարածաշրջանում միջազգային համագործակցությունն անցած և ապագա 20 տարում» թեմայով գիտաժողովը կազմակերպվել էր Ձեր հիշատակած Հարվարդի ծրագրի կողմից` Ռումինիայի ազգային հետախուզական ծառայության հետ համատեղ: Դրան մասնակցում էին մասնագետներ 11 պետություններից, այդ թվում` տարածաշրջանի երկրներից, ցավոք` բացառությամբ Ռուսաստանի: Հարվարդի հետ պայմանավորվածության համաձայն այսուհետև տվյալ Համաժողովը կվարի Ռումինիայի ազգային հետախուզության ծառայությունը:
Դժվարություններով, մակընթացություններով լիուլի է կյանքը: «Կյանքը Նեւայի պողոտան չէ, որ ամեն ինչ հարթ ու սահուն ընթանա»,- ասում է մեծ գրողը: Ամեն ժամանակաշրջան իրեն հատուկ ու բնորոշ դժվարություններն ունի:
Բագրատ Կանայանի համար այդ դժվարությունները սկսվեցին մանկությունից: Ծնվել է Երեւանում 1945թ.-ին, սակայն մանկության հիշողությունները նրան տանում են Երեւանից շատ-շատ հեռու, հատկապես տպավորվել է անվերջ ձգվող մի ճանապարհ, որ տանում էր նրանց դեպի անհայտություն. 1949թ.-ին իրենց ընտանիքին աքսորեցին Սիբիր: Պատճառը` Դրաստամատ Կանայանի` Դրոյի զարմից լինելն էր:
Զորամասի հրամանատարի տեղակալ գնդապետ Վ.Հարությունյանի աշխատասենյակում ենք: Ներս է մտնում մի լեյտենանտ, հստակ զեկուցում որոշակի խնդրի մասին, ներկայացնում իր մոտեցումները տվյալ հարցի շուրջ: Ստանալով համապատասխան ցուցումներ` գնում է ստորաբաժանում` օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումները կատարելու: Գնդապետ Հարությունյանը միանգամից աշխուժանում է, ոգևորված ներկայացնում է երիտասարդ սպային.
-Վաղվա մաքրության աշխատանքները չենք անելու… Իվանովի դատն է,- ուրբաթ երեկոյան անվանականչին ասաց կապիտան Ֆյոդորովը:
Առավոտյան ժամը տասին անձնակազմը տեղավորվեց ակումբի դահլիճում: Եկան, բերեցին Իվանովին` նիհար, խուզած գլխով, աչքերը փոս ընկած: Դատավորը, պետական մեղադրողը, ատենակալները, դատապաշտպանը, բոլորը բարձրահասակ, փողկապավոր լուրջ մարդիկ էին: Երկու միլիցոներներ կանգնել էին աթոռին նստած Իվանովի կողքերը: Նայում էի ու մտածում. «Էս մարդուկն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ էսքան կարևոր մարդիկ նրա վրա ժամանակ են ծախսում»: Պետական մեղադրողը խոսում էր շատ խիստ, հուզված, նաև զարմացած: Իվանովը չորս օր, ամբողջ չորս օր ինքնագլուխ լքել էր զորամասը և տրվել հարբեցողության: Հանցանքը ծանր էր, հավասար պետական դավաճանության:
Լույս է տեսել պրոֆեսոր Արմեն Ալեքսանի Հովսեփյանի «Ասք կոմիսարի մասին. Բենիամին Գալստյան» պատմավավերագրական գիրքը` նվիրված Հայրենական մեծ պատերազմում մեծ զորականի հեղինակություն նվաճած, հայազգի փառապանծ գեներալ-մայոր Բենիամին Ալեքսանի Գալստյանին, որը հայտնի է Լենինգրադի պաշտպանության ժամանակ անձնակազմի շրջանում հայրենասիրության ոգին բարձր պահելու իր անձնուրաց գործով։ Լինելով ռազմաճակատի առավել մարտունակ բանակներից մեկի Ռազմական խորհրդի անդամ` նա մեծ աշխատանք է կատարել զինկոմիսարների ինստիտուտի հնարավոր վերացումը կանխելու և բանակում հրամանատարության միանձնյա սկզբունքը հաստատելու, զորքերում կուսակցական-քաղաքական աշխատանքը վերակազմակերպելու համար։