Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#01 (1019) 15.01.2014 – 22.01.2014

ՄԱՐԴՈՒ ՄԱՐԴԱՑՄԱՆ ՀՈՐԴՈՐ՝ ՏԱՐԵՄՈՒՏԻ ՈՒՂԵՐՁՈՒՄ

Ապրում ենք` գրքերով հեղեղված, մնում է՝ ձեռքդ մեկնես ու վերցնես այն, ինչ պետք է, կամ կարծում ես, որ քեզ պետք է: Տարեմուտի ուղերձների նկատմամբ ես երբևէ առանձնակի հետաքրքրություն չեմ ունեցել. չկարդացած` դժվար չէ ենթադրել` մոտավորապես ի՞նչ պիտի լինի ներփակը: Խոստովանեմ` ինձ այս անգամ հետաքրքրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2014-ի տարեմուտի` «Մեր ամրոցում` մեր օրենքներով, կամ միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» վերտառությամբ ուղերձը: Տարեմուտի լինելուց զատ` ուղերձն ակնհայտորեն մարդու մարդացմանն ուղղված մտահոգ պաշտոնյայի հորդոր է, ահազանգ պարունակող զգոնության կոչ` ուղղված մեզնից յուրաքանչյուրին, այդ թվում և ինձ` իմ գրականության մեջ հետայսու ևս արծարծելու այս ցավոտ թեման: Այդ իսկ պատճառով եմ արձագանքում:

Արդեն քանի տարի է՝ ամեն օր, լինի առավոտ, կեսօր, թե օրվա ավարտ՝ պահեստի գնդապետ Արամ Հակոբյանի և իր ընկերների հանդիպումը լինում է կարոտով, ջերմ։ Նրանք միասին ճանապարհ են անցել, ծառայել ինչպես խորհրդային, այնպես էլ հայոց բանակում և պահպանում են անցած օրերի բարի և միևնույն ժամանակ տխուր ու թախծոտ հուշերը։

1993 թվականի դեկտեմբեր ամիսն էր։ Մոտենում էր Ամանորը,- պատմում է Արագած Մկրտչյանը՝ Բոնդոն։ -Թալինի վաշտի տղաներով, Սարգիս Կարապետյանի հրամանատարությամբ, ավտոբուսով, դեռ լույսը չբացված` շարժվեցինք։ Վաղ շարժվեցինք, որպեսզի շատ չլինեն ճանապարհողները՝ մայրեր, քույրեր, կանայք, հարազատներ։ Խուսափում էինք տխուր, հուզական հայացքներից, խոսքերից։ Գնում էինք Ֆիզուլի։ Ճանապարհը դժվարին էր, ձյունառատ։ Ավտոբուսի շարժիչի միալար ձայնի տակ մինչ լուսաբաց անքուն տղաները մեկը մյուսին հենված` հանդարտ քնել էին։ Լռություն էր. միայն շարժիչի ձայնն էր լսվում։ Գորիսի Տեղ գյուղն անցնելիս տեսանք ճանապարհով մի զինվոր է գնում՝ ուսապարկը շալակին։

ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԱԽՏԱՎՈՐԸ

2000 թ. հունվարի 19-ին Վայոց ձորի լեռներում, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով կործանվեց հայոց օդուժի ուղղաթիռը։ Օդային աղետի զոհ դարձան Կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետ, մայոր Սերգեյ Հարությունյանը, նեյրովիրաբուժության բաժանմունքի պետ, կապիտան Կարո Հեբոյանը, վիրաբուժության բաժանմունքի անեզթեզիոլոգ, ավագ լեյտենանտ Տիգրան Հնեսյանը և ուղղաթիռի անձնակազմը` օդաչուներ Բորիս Խաչատուրովը, Գուրգեն Կիրակոսյանն ու Արթուր Հայրապետյանը։ Նրանք թռչում էին Արցախ` ծանր վիրավոր երկու զինծառայողի կյանք փրկելու։

ՁՄԵՌ ՏԱՏԸ

Գյուղը հենց սահմանի բերանին էր։ Թշնամու տարածքները գյուղին ավելի մոտ էին, քան հայկական գյուղերը։ Մի կողմում թշնամին էր, մյուս կողմում՝ անտառը, որ հիմա դարձել էր ավելի դավադիր ու վտանգավոր։ Գյուղի դաշտերը, հողատարածքները անմշակ էին, կծղած։ Հողը մշակելու ամեն փորձ ծանր էր նստում հայ գյուղացու վրա. թշնամին գնդակների տարափ էր տեղում ու հողի մեջ սերմ ու հունդի փոխարեն երկաթե պարկուճներ «ցանում», իսկ անջրդի մնացած հողերը հայ գյուղացու արյամբ էին հեղվում։ Թշնամին այնքան էր լկտիացել, որ մութ գիշերով համարձակվել էր գյուղ մտնել, տան մեջ մորթել էր կնոջն ու պատանդ էր տարել նրա ամուսնուն:

Մինչ քնելը հաջողացրինք ճաշարանից դուրս բերել թաքցրած պունշը, իսկ արդեն առավոտյան պարզեցինք եղելությունը. Նիզամին մենակ պահասենյակում առանց ինչ-որ բան ուտելու, միայն սխտորից հոտ քաշելով, խմել էր մի ամբողջ շիշ ռոմ ու հարբել: Հետո մտել էր այն ննջասենյակը, որտեղ մի քանի զինվորների հետ քնում էր, բայց, անկողնուն չհասած, փոսխել էր, ընկել մեջը ու այդպես քնել հատակին: Գլուշակովն էլ, տեսնելով նրան այդ վիճակում, հետևել ու տեսել էր, թե ինչպես պատերից բռնվելով՝ մի կերպ եկել էր մեզ արթնացնելու…

ԱՄԵՆԱԳՆԱՑ  ՄԵՔԵՆԱՆԵՐ` ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

Ամանորի նախօրեին Քաշաթաղի շրջանի 3 համայնքներ ԼՂՀ կառավարության կողմից լավ նվեր ստացան՝ ամենագնաց «ՈՒԱԶ» մեքենաներ: Դեկտեմբերի 29-ին շրջվարչակազմի մոտից 3 մեքենաները Ձմեռ պապի և Ձյունանուշի ուղեկցությամբ ուղևորվեցին Ծիծեռնավանքի, Արտաշավիի գյուղական և Որոտանի քաղաքային համայնքներ: