Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#02 (1020) 23.01.2014 – 29.01.2014

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՅՑԸ 1-ԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ

2014 թ. նոր ուսումնական տարվա մեկնարկին գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որին մասնակցում էին 1-ին բանակային զորամիավորման, Զանգեզուրի կայազորի զինդատախազության, Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության, Սյունիքի մարզի զինկոմիսարիատների ղեկավարությունն ու սպայակազմը, մարզպետարանի ներկայացուցիչներ՝ մարզպետ Վահե Հակոբյանի ղեկավարությամբ:

ՆՈՐ ԴԻՎԵՐՍԻԱՅԻՆ` ԱՐԺԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆ

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23։50-ից մինչեւ 00։15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավ–րեւելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը։

ԳԵՐԽՆԴԻՐԸ` ՀԱՅ ՄՆԱԼ

Աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնախնդիրների լուծման ուղիները գտնելու, հայրենասիրական դաստիարակության ոլորտում ծրագրեր իրականացնելու, կարգապահ զինվոր եւ պատասխանատու քաղաքացի դաստիարակելու նպատակով պաշտպանության նախարարությունն արդեն հինգ տարի է՝ համագործակցում է մի շարք գերատեսչությունների հետ:

ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԲԱՆԱԿ-ԲՈՒՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

«Ընդամենը մի քանի տարի հետո այսօրվա ուսանողներն են լինելու ղեկին, նրանք են տանը, դպրոցում, բանակում եւ բուհում ստացած իրենց դաստիարակությամբ, գիտելիքներով, որդեգրած սկզբունքներով եւ իրենց հայրենասիրությամբ առաջնորդելու հայ ժողովրդին»,- հունվարի 16-ին ասաց պաշտպանության նախարար Ս.Օհանյանը:

ՀԱՊԿ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է

2014 թվականի հունվարի 1-ին լրացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի գործունեության տասնամյակը: ՀԱՊԿ Միացյալ շտաբն ստեղծվել է ՀԱՊԿ Խորհրդի որոշմամբ և մշտապես գործող մարմին է, որը պատասխանատու է Պայմանագրի ռազմական մասը կազմող որոշումների նախապատրաստման և իրագործման համար: Միացյալ շտաբում ներկայացված են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները` Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Ուզբեկստանի Հանրապետությունը:

ԵՐԴՄԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ

Օրերս գնդապետ Գ.Ենոքյանի հրամանատարությամբ գործող զորամասում երդման արարողություն էր: 100-ից ավելի նորակոչիկներ այդ օրը համալրեցին հայոց բանակի հաղթական շարքերը՝ ձեռք բերելով զենք կրելու, զենք կիրառելու իրավունք: Այսօր մենք ունենք այն ամենը, ինչը չենք ունեցել դարեր շարունակ: Ունենք բանակ՝ ի դեմս հայրենիքի պաշտպանի: Փառք ու պատիվ հայ զինվորին, ազգային բանակն ստեղծողներին, որոնց գործի շարունակողներն են լուսանկարներում պատկերված նորակոչիկները, ինչը եւ վկայեցին նրանք՝ հանդիսավոր երդմամբ: Աստված օգնական, որ հավատարիմ լինեն իրենց երդմանը:

ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԵՐԸ

Ամանորի հանգստյան օրերին մի քանի հետաքրքիր ֆիլմ դիտեցի: Դրանցից մեկում` ամերիկյան «Ֆորեսթ Գամփ» կինոնկարում, դեպքերը տեղի էին ունենում վիետնամական պատերազմի տարիներին: Գլխավոր հերոս Ֆ. Գամփը դպրոցն ավարտելուց հետո գնացել էր բանակ: Նորակոչիկների հետ աշխատող սպան շարքում կանգնած երիտասարդ զինվորներին տալիս էր միևնույն հարցը` ինչո՞ւ ես եկել բանակ: Պատասխանները տարբեր էին: Մեկն ասում էր, թե եկել եմ հայրենիքին ծառայելու, մեկ ուրիշը, թե` եկել եմ Ամերիկայի թշնամիների դեմ կռվելու: Սպային զարմացրեց Ֆորեսթ Գամփի պատասխանը.