#02 (1020) 23.01.2014 – 29.01.2014
Կայացավ 2013թ. ձմեռային առաջին զորահավաքը, և Քաշաթաղի շրջանի նորակոչիկները համալրեցին հայոց բանակի շարքերը: Միեւնույն ժամանակ ժամկետային զինծառայողներից մի խումբ տղաներ, որոնք այս ամռանն էին մեկնել բանակ, 10-օրյա արձակուրդով տուն եկան: Նրանցից Տիգրան Հովհաննիսյանը, Կարեն Հակոբյանը, Անդրանիկ Բրսոյանը, Ազնիվ Բաբայանը, Կիմ Ավագյանը և Հովիկ Սարգսյանը համադասարանցիներ են. ավարտել են Բերձորի Վ. Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգը, և բոլորն էլ ընդունվել պետական բուհեր: Ավարտելով առաջին կուրսը՝ զորակոչվել են ազգային բանակ և իրենց զինվորական պարտքն են կատարում հայրենիքի հանդեպ:
Ժիրայր Հայկազի Սարգսյանը ծնվել է Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում: Գյուղի սասունցի մեծերից, իր ծնողներից լսած պատմությունները անմոռաց տարեթվեր, դեպքեր էին դրոշմել նրա հոգում, և նա տարիների հետ դրանք այնպես էր պատմում, վերհիշում այդ օրերը, ասես ինքն էր ականատեսը: Տարիներ անց, երբ Ժիրայրն արդեն դուրս էր եկել հայոց ազատամարտի և իր կռիվն էր մղում հայրենի սահմաններին, ու երբ ազատագրված Արցախի անկախության օրը պետականորեն հաստատվեց սեպտեմբերի 2-ը, նա հպարտությամբ ասում էր` «Սեպտեմբերի 2-ը նաև իմ ծննդյան օրն է, ինչ իմանաս, որ 1959-ին այդ օրը ինձ համար նախանշված չի եղել»:
«Այսօր զորացրվում են երկվորյակ զինվորներս: Բայց ինձ համար առավել ուրախալին ոչ թե զորացրվելու փաստն է, որը, այսպես թե այնպես, պետք է լիներ, այլ այն, որ ավագ որդիներս երկու տարվա ընթացքում գլխարկս գետնով չտվեցին՝ ծառայեցին ու զորացրվում են առանց որեւէ կարգապահական տույժի»: Ազատամարտիկ Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան այս գրառումը ուշադրությունս չէր կարող չգրավել: Թերեւս իր տղային բանակ ուղարկող յուրաքանչյուր ծնողի ցանկությունն է, որ որդին հեշտությամբ հաղթահարի ծառայության դժվարությունները, ենթարկվի հրամանատարներին, հարմարվի նոր պայմաններին, կողքինին չվնասի, տհաճ պատմությունների մեջ չընկնի, կռիվ չսարքի, անփորձանք ծառայի եւ իր «գլխարկը գետնով չտա»:
Հարգելի՛ խմբագրություն
Թոռնիկս` Սևակ Միրաբյանը, ծառայում է հայոց բանակում: Մինչև ծառայությունը սովորում էր Երևանի պետական բժշկական համալսարանում: Հունվարի 21-ին լրանում է նրա 20-ամյակը: Ուզում եմ ձեր թերթի միջոցով շնորհավորել նրան.
– Սևակ ջան, շնորհավորում ենք քեզ և մաղթում խաղաղ, անամպ երկինք, անփորձանք ծառայություն, երջանկություն: Թող ամեն մի օրդ լցված լինի խինդով, խաղաղությամբ և ջերմությամբ: Բարի, անփորձանք ծառայություն, բարի վերադարձ: Քեզ շնորհավորում են ծնողներդ, պապիկդ, քույրերդ և փոքրիկ Սամվելիկը:
Ինչպես մեծ վիպասան Մուրացանն է ասում` «Պետության հիմքը ընտանիքն է»: Այդ ընտանիքում են ծնվում, հասակ առնում մեր երկրի պաշտպանները, հայոց բանակի զինվորները: Այդ ընտանիքներում են սնվում նրանք ինչպես մարմնապես, այնպես էլ հոգեպես:
Բաղդասարյաններին ճանաչողները կհաստատեն, որ նրանք ապրել են մաքուր խղճով ու հավատով, մեր ազգային արժեքներին վերաբերվել գուրգուրանքով, եղել ազգային միասնության ջատագով, հայրենասեր: Այսպես է ապրում այս օջախի ամեն մի անդամ: Նրանք հանդարտ, առանց այդ մասին բարձրաձայնելու, երկրի զարգացման ու շենացման համար քարը դնում են քարին:
19-րդ դարի սկզբներին անգլիական բանակի գնդապետ Թեյլորը, Բաղդադում ծառայելով որպես իր երկրի ներկայացուցիչ, ծանոթանում է մի հայուհու հետ, սիրահարվում է եւ ամուսնանում։ Նրանց ամուսնությունից ծնվում է երկու աղջիկ։
Արդեն հասուն տարիքում նույն Բաղդադում Թեյլորի դուստրերի հետ ծանոթանում են երկու հորեղբորորդիներ Լինչ ազգանունով, որոնք նույնպես զինծառայողներ էին։ Ծանոթանում են, սիրահարվում եւ ամուսնանում՝ այդպիսով դառնալով քենակալներ։ Երկուսն էլ իռլանդացիներ էին։ Նրանցից մեկն էլ հենց դառնում է ապագա նշանավոր ճանապարհորդ- աշխարհագրագետ, հայագետ, փաստաբան, հասարակական-քաղաքական գործիչ Հենրի Ֆինիս Բլոս Լինչի հայրը։
Անվանի գրող Խաչիկ Դաշտենցը մի փոքրիկ հուշ ունի՝ կապված Եղիշե Չարենցի, նրա «Խմբապետ Շավարշը» պոեմի եւ Լինչի հետ։ Արժե վերապատմել այն՝ ուսանելի է մի քանի առումներով։
1935-ին Չարենցը կարճ ժամանակով Մոսկվայում էր, եւ Խաչիկ Դաշտենցը, որ ուսանում էր օտար լեզուների ինստիտուտում, շտապում է հանդիպել նրան։ Զրուցում են ամեն ինչից, իսկ հրաժեշտին Չարենցը Խաչիկին հանձնարարում է մտնել «Օկտյաբր» ամսագրի խմբագրություն եւ ստանալ «Խմբապետ Շավարշը» պոեմի հոնորարը։ «Կստանամ, կուղարկեմ Երեւան»,□ ասում է Դաշտենցը, իսկ Չարենցը՝ «Կպահես քեզ, ուսանող ես»։