#03 (1021) 30.01.2014 – 5.02.2014
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ։
Երբ հայ ժողովուրդը տեւական ընդմիջումից հետո վերականգնում էր իր անկախությունը, հայոց բանակն առաջին կայացած պետական կառույցը դարձավ։ Հայաստանի զինված ուժերի ստեղծումը մեր երկրի առաջին եւ մեծագույն ձեռքբերումն էր։ Սա արդեն պատմական փաստ է եւ անհերքելի ճշմարտություն։ Բայց դա չի նշանակում, որ բանակաշինությունը կորցրել է իր արդիականությունը։
Բանակի օրվա առթիվ, Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար, Արցախի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձը փոքրաթիվ ուժերով կասեցրած եւ հակառակորդին հետ մղած զորամասի զինծառայողները նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել են պետական բարձր պարգեւներով։
Հունվարի 24-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ամփոփեց 2013թ. արդյունքները, նախանշեց 2014թ. գործունեության հիմնական ուղղությունները և գերակա խնդիրները:
ՀՀ զինված ուժերի 22-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 24-ին Երևանի պետական համալսարանը հյուրընկալեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նախարարը հանդիպեց պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, շնորհավորեց ներկաներին Բանակի օրվա կապակցությամբ եւ կարևորեց գիտելիքի դերը հաղթանակների հասնելու, մեր երկրի պատմության կերտման ճանապարհին:
Մայոր Սամվել Լալայանը ծնվել է Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո՝ 1987թ., ընդունվել է հայկական պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ: 1993թ. ավարտել է ուսումը և ծառայության անցել ազգային բանակում: Մասնակցել է 1993-94թթ. մարտական գործողություններին: Հրադադարից հետո Ս. Լալայանը ծառայել է ՆԳ զորքերում՝ որպես ֆիզպատրաստության սպա, այնուհետև Շինուհայրի միջնակարգ դպրոցում եւ շրջանային մանկապատանեկան մարզադպրոցում, նախ՝ որպես մարզիչ, ապա` տնօրեն:
Նա միակն է, որ մասնակցելով Արցախյան շարժմանը, ինքնապաշտպանական կռիվներին, բանակի կազմավորման առաջին օրից անցել է ծառայության և անցած քսաներկու տարիների ընթացքում երբեք չի մտածել բանակից դուրս գալու, ինչ-որ բիզնեսով զբաղվելու մասին: Բայց կար ժամանակ, որ զորամասը գրեթե ամբողջությամբ համալրված էր կամավորական ջոկատների տղաներով, որոնք հիմնականում Գորիսի և տարածաշրջանի գյուղերից էին: Երբ այդ մասին ասացի Գարունին, նա մի քիչ լռեց, ապա հանգիստ, կարծես ինչ-որ բան հիշելով, ասաց.