#04 (1022) 6.02.2014 – 12.02.2014
Արցախի հերոս, ազգային-ազատագրական պայքարի մարտիկ Պետրոս Ղեւոնդյանը հունվարի 30-ին կդառնար 50 տարեկան։ ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց հուշ-երեկո, որի ընթացքում հերոսի ընկերները, հարազատներն ու զինակիցները մեծարեցին Պետոյին` կարեւորելով նրա ներդրումն Արցախի անկախացման գործում։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գեներալներ, սպաներ, պաշտոնատար այլ անձինք։
Կռիվ թեժացավ Կարախանբեյլում,
Չաուշ Պողոսը իր խումբն էր տանում,
Ա՛խ, պայթեց մի արկ տղոց ոտի տակ,
Մերուժն ու Մակարն եղան նահատակ:
Գնդապետ Կ. Սեդրակյանի զորամասը համալրված է երիտասարդ ու շնորհալի սպաներով: Նրանցից մեկն էլ վաշտի հրամանատար, կապիտան Եփրեմ Ներսիսյանն է: Նա թալինցի է, երեսուն տարեկան: 2000-2004թթ. սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ավարտելուց հետո ծառայության է նշանակվել զորամիավորման մոտոհրաձգային զորամասերից մեկում, այնուհետև տեղափոխվել է այստեղ:
Կապիտան Եգոր Գևորգյանը մայոր Վիգեն Մկրտչյանի մոտոհրաձգային գումարտակի վաշտերից մեկի հրամանատարն է, իսկ այժմ կատարում է ուսումնական վաշտի հրամանատարի պարտականությունները: Սովորաբար նորակոչիկների հետ աշխատանք վստահում են զորամասի լավագույն սպաներին ու սերժանտներին: Եգորը երևանցի է, 2003-2007թթ. սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ավարտելուց հետո դասակի հրամանատար է նշանակվել այստեղ: Նույնիսկ դասակի հրամանատար եղած ժամանակ նրան ընդգրկել են նորակոչիկների հետ տարվող աշխատանքներում:
Այսօր ազգային բանակ են զորակոչվում մեծ թվով ստեղծագործող երիտասարդներ, մշակույթի ոլորտը ներկայացնող ուսումնական հաստատությունների ուսանողներ, որոնց համար զորամասերում ստեղծվում են բարենպաստ պայմաններ, որպեսզի զինվորական մասնագիտություն սովորելուն զուգահեռ զբաղվեն նաև իրենց սիրած գործով, զարգացնեն ունակությունները և նպաստեն զորամասերի հոգևոր-մշակութային կյանքի կազմակերպմանը:
Բազմադարյան պատմություն ունեցող հայ բանաստեղծությունը այնքան է հարուստ ստեղծագործական վառ անհատականություններով, գեղարվեստական խոսքի կոթողներով, որ մեր օրերում դժվար է արժանի կերպով կանգնել նրա խոշորագույն դեմքերի կողքին, նոր էջ բացել նրա «ոսկե մատյանում»։ Դրա համար ոչ միայն բնատուր մեծ տաղանդ է հարկավոր, այլեւ ժամանակի սուր եւ խոր զգացողություն, գեղարվեստական մշակույթի բազմակողմանի իմացություն, ավանդույթների եւ համարձակ նորարարության զուգակցման կարողություն։
Ականավոր գիտնական, ակադեմիկոս Նիկողայոս Մառը (1864-1934) իր ողջ գիտական կյանքում զբաղվել է նաեւ հայագիտությամբ, խորապես ճանաչել մեր ժողովրդին եւ ոչ միայն սիրել, այլեւ ծառայել նրան։ 1915-1916թթ. հենց նա է Հովսեփ Օրբելու հետ մեկնել Վան եւ ուսումնասիրել սեպագիր արձանագրությունները, որպես հայ մատենագրության պատմաբան՝ քննության առել Եղիշեի, Եզնիկ Կողբացու, Ղազար Փարպեցու, Մխիթար Գոշի գործերը, նրա ջանքերով են 1916-ին փրկվել հայոց մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, որոնց մեջ տեսնում էր մեր ժողովրդի գոյության խորհուրդը եւ ազդակը։ Հեղինակ է բազմաթիվ հայագիտական հոդվածների եւ գրքերի։ Բազմիցս եղել է Հայաստանի հնավայրերում, ձեռագրատներում, համագործակցել եւ բարեկամություն արել հայ մշակույթի նշանավոր դեմքերի հետ։ Հայրը շոտլանդացի էր, մայրը՝ վրացուհի, բայց նրան է պատկանում հետեւյալ խոսքը՝ «Ես ծագումով հայ լինելու պատիվը չունեմ»։