#04 (1022) 6.02.2014 – 12.02.2014

1942թ. սկզբներին Ս. Մկրտչյանը նշանակվեց 118-րդ առանձին տանկային բրիգադի գումարտակի հրամանատար, միաժամանակ նրան շնորհվեց մայորի զինվորական կոչում։ Սկսվեցին խորհրդային բանակի հարձակողական մարտերը։ Նրա գումարտակն ակտիվորեն մասնակցեց Բելառուսի, Լատվիայի և Լիտվայի ազատագրության համար մղվող մարտերին։ 208-րդ հրետանային բրիգադի նախկին հրամանատար, գնդապետ Սախարովը այսպես է բնութագրում մայոր Մկրտչյանին. «1945թ. մարտի 8-ից 10-ը հունգարական Սելեշ-Բալխաշ, Դեգ գյուղերի համար մղված մարտերում Ս. Մկրտչյանն իր գումարտակով ապահովել է ամբողջ գնդի մարտական գործողությունների հաջող ընթացքը։

Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 31-ին տոնական միջոցառում տեղի ունեցավ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 127 մանկապարտեզում: Նախակրթական հաստատության սաները մեծարեցին հայրենի հողի պաշտպաններին, հանդես եկան երաժշտական համարներով, ասմունքով: Ինչպես իր խոսքում նշեց մանկապարտեզի տնօրեն Մարգարիտա Ալեքսանյանը, հայրենասիրությունը պետք է դաստիարակվի դեռ մանուկ հասակից, եւ որ նման միջոցառումները կոչված են երեխաների հոգում սեր արթնացնելու սեփական երկրի, հող ու ջրի հանդեպ, հարգանք այդ հողը պաշտպանող զինվորի, բանակայինի հանդեպ:
Ձմռան այս ցուրտ օրերին սուր ալերգիայով (Կվինկեի այտուց) Բագրատաշենից Երևան տեղափոխվելիս հայտնվեցի Վանաձորի զինվորական հոսպիտալում:
Օրը կիրակի էր, ոչ աշխատանքային: Ընդունարանում մեզ դիմավորեցին հերթապահ բժշկուհի, բուժծառայության կապիտան Մետաքսյա Ավդալյանը, բուժքույր Աիդա Մատինյանը, հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Գագիկ Մարտիրոսյանը: Հերթապահ բժշկուհին հեռախոսով կապ հաստատեց ալերգոլոգ Գոհար Ստեփանյանի հետ: Նրանից ցուցումներ ստանալով` առաջին բուժօգնություն ցույց տվեցին ինձ և տեղափոխեցին հիվանդասենյակ: Նախքան անկողնում կտեղավորվեի, ներս մտավ բժշկուհի Ստեփանյանը` բարի ժպիտով: Հարցեր էր տալիս իմ հիվանդության մասին` պարզելու ալերգիայի պատճառը: