#05 (1023) 13.02.2014 – 19.02.2014
Քարվաճառում (թուրքերն այն Քելբաջար էին վերանվանել) առաջին անգամ հայտնվեցի 1994 թ.-ի ամռանը՝ հայկական այդ հնամենի տարածքը ԼՂՀ հերոսական բանակի եւ աշխարհազորայինների կողմից ազատագրելուց անմիջապես հետո։ Համալսարանի մեր պատմության դասախոս Հայկազ Ժամկոչյանը առիթը բաց չէր թողնում՝ խոստանալու, որ եթե մի օր ադրբեջանցիները թույլ տան՝ մեզ կտանի հետաքրքիր այդ լեռնաստանը՝ Պատմական Հայաստանի Արցախ աշխարհի երկրորդ գավառը, ու ցույց կտա, թե երկնամերձ այդ տարածքում, քարաժայռերի ծերպերին մեր պապերն ինչ հոյակերտ հուշարձաններ են կառուցել։ Ավաղ, հայրենասեր պատմաբանը չապրեց մինչեւ իր երազանքի իրականացումն ու դա թողեց մեզ՝ իր սաներին։
Յուրաքանչյուր տարի փետրվարի սկզբին ԼՂՀ Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարները բնակչության և շրջվարչակազմի ղեկավարությանն են ներկայացնում հաշվետվություն՝ անցած տարվա կատարված աշխատանքների և բացթողումների վերաբերյալ: Այս տարի առաջինը նման հաշվետվությամբ հանդես եկան շրջանի հյուսիսարևելյան լեռնային Միրիկի, Հակի և Լեռնահովիտի գյուղական համայնքների ղեկավարները: Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի, գյուղվարչության և վերաբնակեցման վարչությունների պետեր Լևոն Սիմոնյանի, Ռոբերտ Մաթևոսյանի, քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի վարիչ Հովհաննես Հակոբյանի և իրավաբան Արթուր Առաքելյանի հետ եղանք նշված համայնքներում:
«Հայրենիք» ակումբն առանձին գրքույկով հրատարակել է Գարեգին Նժդեհի 1930 թ. մայիս-հունիս ամիսներին Բոստոնում (ԱՄՆ) հրատարակվող «Հայրենիք» օրաթերթի համարներում հայտնաբերված «Յիշի՛ր պատերազմը» հոդվածաշարը (Գ. Նժդեհ, Յիշի՛ր պատերազմը: Հրատարակիչ «Հայրենիք» ակումբ, Երևան, 2013, 101 էջ): Հոդվածաշարը հրատարակության պատրաստած խմբագիրը նկատել է, որ հոդվածները, ինչպես Նժդեհի մյուս աշխատությունները, առանձնանում են այժմեականությամբ և հիմնականում դուրս են մնացել ցայսօր հրատարակված զորավարի երկերի ժողովածուներից:
Հայ մնալ, հայ ապրիլ՝ կնշանակե մարդկային ոգեկանության վավերական ձեւերեն մեկը իրականացնել աշխարհի քաղաքակրթության հորիզոնին վրա, զի հայ ժողովուրդի հոգեւոր ու մշակութային ժառանգությունը համամարդկային արժեքներեն մին կհանդիսանա։
Հավատարիմ մնալ այդ ժառանգության՝ կնշանակե հայկական ազգային ձեւերու մեջ համամարդկայինը ապրիլ ու զարգացնել՝ ոգեկանության բարձր մակարդակի մը վրա։
Թողի երկիրն իմ հայրենի,
Անահ անցա Արաբ ու Հինդ,
Տեսա մարդիկ չորսգլխանի,
Տեսա հազար աղետ ու խինդ։
Հասա մինչեւ Չինումաչին,
Հասա մինչեւ ծովը Ճերմակ,
Տեսա երկրի ծայրը վերջին
Եվ դրախտի դուռը կրակ։
Պատերազմն իր օրինաչափությունն ունի՝ ընթացքն ու ավարտը, տարբեր երեսները, և ինքն է տնօրինողը մարդկային ճակատագրերի: Շատ ավելի ծանր է, սակայն, երբ այդ չարիքին նայում ես երեխայի աչքերով…
Արցախյան ազատամարտն էլ ունեցավ պատանի տղաների` «գնդի որդիների» իր բանակը, որոնք մոռացած մանկություն, վառոդի հոտն զգացին իրենց քիմքին: Նրանք իրենց կյանքի ամենակարևոր դասը՝ արդարության համար ճշմարիտ կռիվը, սերտեցին հենց պատերազմի թոհ ու բոհում՝ մոռացած մանկության իրենց երազանքը… Եվ նրանք պատերազմն այսօր կրում են իրենց մեջ՝ իրենց հուշերում, կրում են թանկ մասունքի նման:
Ամեն տղա էլ մինչ զորակոչվելը մի ներքին անհանգստություն է ապրում` որտեղ կծառայի, ինչ փոխհարաբերություններ, մթնոլորտ կտիրի զորամասում: Ես պետական տնտեսագիտական համալսարանի 2-րդ կուրսից զորակոչվեցի։ Բանակն ինձ համար սկսվեց հենց զորահավաքակայանից։ Հիշում եմ` մեն-մենակ նստել էի` մի քիչ տխուր, մի քիչ լարված, շուրջբոլորս անծանոթ տղաներ էին, ու ինքս ինձ նեղսրտում էի. «Հետո էլ ասում են` երկու տարին ինչ է, որ, արագ կանցնի, կգնա։ Րոպեներն էին անգամ դանդաղ անցնում, ասես ժամանակը կանգ էր առել: Ու այդ օրն ինձ համար ձգվեց դարից էլ երկար: Դե, սկզբում քաղաքացիական կյանքից կտրուկ անցումը զինվորական կարգուկանոնի դժվար էր։ Բայց կամաց-կամաց ամեն ինչ ընկնում էր հունի մեջ…