#05 (1023) 13.02.2014 – 19.02.2014
Հայոց բանակի տարեդարձին նվիրված տոնակատարությունները ժողովրդական սիրո ամենամեծ վկայությունն են, որ տոնվեցին բուհերում, դպրոցներում, անգամ մանկապարտեզներում: Ժողովուրդը սիրում է իր բանակը, համարում է իրենը, հարազատը և ուրախանում է նրա ձեռքբերումներով ու հպարտանում։
Բարև, սիրելի Տիգրան քեռի։ Ես քեզ շատ եմ կարոտել, շատ-շատ։ Գիտեմ, որ դու և քո զինվոր ընկերները շատ քաջ եք, անվախ և պաշտպանում եք մեր հայրենիքը թշնամուց։ Ես ու քույրիկս՝ Անուլիկը, հպարտ ենք, որ քեզ նման զինվոր քեռի ունենք։ Իմացի՛ր, որ քեզ շա՜տ-շա՜տ ենք սիրում։ Ու թեև փոքրիկ ենք, բայց շա՜տ մեծ մի երազանք ունենք՝ ուզում ենք, որ աշխարհում միշտ խաղաղություն լինի։
Գիրքը նվիրված է Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունուն եւ նրա կնոջը՝ Թամար (Մլքե) թագուհուն: Հեղինակը, սերված լինելով Մլքե տոհմից, ընտանիքի մեծերից մշտապես լսել է առասպելի հետ միահյուսված բազմաթիվ պատմություններ իրենց տոհմի ծագման, բազմաթիվ հերոսների քաջագործությունների եւ հատկապես Գագիկ թագավորի մասին՝ որպես «անպարտ զորավարի, երկիրը շենացնողի, ոչ արծաթասերի եւ շատ գրասերի»:
Երբ կազմավորվեց Մասիսի «Զորավար Անդրանիկ» աշխարհազորային ջոկատը, առաջին անգամ սահման դուրս գալուց հրամանատար Գնել (Գագիկ) Մանուկյանը որոշեց այցելել Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ տիրոջ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի օրհնությունն ստանալու։
Այս դեպքից հետո ես ու Մամեդով եղբայրներն ավելի մտերմացանք: Նա կարծես՝ իմ անձնական զորքի հրամանատարը լիներ, հենց որ տեսնում էր ես ինչ-որ մեկի հետ վիճաբանում եմ, իսկ նման առիթ Աբոն հաճախակի էր ստեղծում, անմիջապես հավաքում էր թալիշ նորակոչիկներին ու կռվի պատրաստ կանգնում էր կողքիս: Մի անգամ գործարանի տարածքում Աբոյի հետ երկու ծովայինների «դաստիարակչական» ապտակ տվեցինք, որից հետո սուզանավի ամբողջ անձնակազմը մեզ վրա էր եկել հենց այն պահին, երբ մենք գործն ավարտել, հավաքվել ու պատրաստվում էինք վերադառնալ զորամաս: Մամեդովը, գլխի ընկնելով կատարվելիքը, իրենց լեզվով ինչ-որ բան ասաց ընկերներին, որոնք էլ անմիջապես շինարարական աղբակույտի միջից իսկույն ամրաններ, փայտեր, աղյուսի կտորներ վերցրին և կիսաշրջանաձև կազմելով, պատրաստվեցին կռվի:
Սևանի շրջանի լեռնային փոքրիկ Զովաբեր գյուղում էին ծնվել և իրենց անհոգ մանկությունն անցկացրել դասընկերներ Գառնիկ Մկրտչյանն ու Հայկազ Բաղդասարյանը, ստացել միջնակարգ կրթություն, միասին մեկնել հող հայրենին ֆաշիստական հորդաներից պաշտպանելու։ Գառնիկը 1943թ.-ի հունվարին մեկնեց ռազմաճակատ, սովորեց Կրասնոդարի զինվորական ուսումնարանում, ստացավ լեյտենանտի կոչում, նշանակվեց հրետանային վաշտի հրամանատար՝ Կովկասյան նախալեռներից մարտերով հասնելով Լեհաստան, Չեխոսլովակիա: Մասնակցեց Բեռլինի գրավմանը, արժանացավ մայորի կոչման։ Պատերազմի հաղթական ավարտից հետո ավարտեց Ֆրունզեի անվան ռազմաքաղաքական ակադեմիան և իր կյանքը մեկընդմիշտ կապեց ռազմական արվեստի հետ։ Նա սովորել և 1952 թվականին ավարտել է նաև Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Տեղեկատվական դաշտում պարբերաբար ակտիվանում է հայ-ադրբեջանական կիբերպատերազմը. հակառակորդի հաքերների հարձակումներին են ենթարկվում թե՛ պետական ու մասնավոր կայքերը և թե՛ տեղեկատվական համակարգերը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, կայքերի, առավել ևս` սոցկայքերի օգտատերերը պետք է զգոն լինեն իրենց էջերի և գաղտնաբառերի նկատմամբ, հատկապես` պետական աշխատողներն ու զինվորականները, տիրապետեն կիբերանվտանգության մշակույթի պարզագույն պահանջներին: