Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#08 (1026) 6.03.2014 – 12.03.2014

ԵՐԲ ՔԵԶ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ

Մեր ժամանակների ամենից երևելի կանանցից մեկն անտարակույս Գոհար Վարդանյան-Փահլևանյանն է՝ համաշխարհային հետախուզության լեգենդ, ծպտյալ հետախույզ Գևորգ Վարդանյանի այրին: Կին, որ գրեթե կես դար ամուսնու հետ միասին կիսեց աշխարհի խոշորագույն տերություններից մեկի հետախույզի բարդ ու վտանգավոր, ծանր ու դժվարին կյանքը` անանց փառք բերելով իր հայրենիքին, հայ մարդուն ու հայ կնոջը:

ՊԱՅՔԱՐ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՐՔԵՐԻ ԴԵՄ ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2014 թ. հայտարարել է բանակում փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի տարի: Նախարարն իր տարեմուտի ուղերձում շեշտում է, որ հայը խաղաղասեր է, մեծահոգի, ընկերասեր, եւ հարկավոր է թե՛ տանը, թե՛ դպրոցում, թե՛ բուհում, թե՛ բանակում հայեցի դաստիարակության միջոցով վեր հանել բնավորության վերոնշյալ գծերը և անխնա պայքար մղել հոռի, փողոցային բարքերի ու մերժելի երեւույթների դեմ: Ինչպե՞ս դպրոցում պայքարել փողոցային բարքերի դեմ, ինչպե՞ս դաստիարակել հանդուրժողականություն՝ այս հարցերի շուրջ զրուցեցինք ուսուցիչների հետ:

ՊԱՅՔԱՐ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՐՔԵՐԻ ԴԵՄ ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ

«Բանակ – հասարակություն» կապի ամրապնդման շրջանակներում Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի միջև մշակվել է համատեղ միջոցառումների և փոխհամագործակցության պլան, համաձայն որի՝ երկուստեք կանցկացվեն մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության համալիր միջոցառումներ: Դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը վստահություն հայտնեց, որ այդպիսի համագործակցությունը կունենա իր հաղթական արդյունքը, կկանխարգելի փողոցային բարքերի ներթափանցումը բանակ ու կնպաստի բանակի հանդեպ վստահության և սիրո ամրապնդմանը:

ՏԱՆԿԱՅԻՆ ՄԵՆԱՄԱՐՏ

1994 թվականի սկզբներին Արցախյան պատերազմը թևակոխել էր դաժան ու վճռական փուլ։ Ռազմաճակատի որոշ հատվածներում բնակավայրերը մերթ ընդ մերթ ձեռքից ձեռք էին անցնում, առաջխաղացումներ էին լինում, լինում էին նաեւ ձախողումներ։ Քարվաճառի մի հատվածը առաջին ազատագրումից որոշ ժամանակ անց կրկին ընկնում է թշնամու ձեռքը։ Ադրբեջանցիները երեք բրիգադ զինուժ ու տեխնիկա են կենտրոնացնում այնտեղ՝ նպատակ փայփայելով վերածելու այն գերհզոր ռազմակայանի, որտեղից դյուրին կլիներ ոչ միայն Հայաստանի հյուսիսային մի քանի շրջանները մշտապես կրակե աքցանի մեջ պահելը, այլև Արցախին թիկունքից հարվածելը։

26 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Բերձորի երկրագիտական թանգարանը շրջանի մշակութային կարևոր օջախներից է, որտեղ գործում են պատկերասրահ, ցուցասրահ և Փառքի սրահ: Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը թանգարանի հետ փետրվարի 20-ին կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Արցախյան շարժման 26-ամյակին: Թանգարանի փառքի սրահում, որտեղ պահպանվում են նորօրյա հերոսամարտի մասին բազմաթիվ նյութեր, Լեոնիդ Ազգալդյանի անվան դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները դասղեկ, պատմության ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանի գլխավորությամբ ասմունքով, երգով, մեծերի ասացվածքներով ներկայացրին օրվա խորհուրդը:

Ավագ սերժանտ Վալյա Եսայանը փոխգնդապետ Հ. Խաչատրյանի հրամանատարությամբ գործող զորամասի բուժակն ու դեղատան պետն է: Անցնող ծանր ձմռան ընթացքում բուժանձնակազմի եւ հրամանատարության ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել զորամասում: Հրամանատարի հավաստմամբ` «մեղավորը» ավագ սերժանտ Վալյա Եսայանն է:

Ես ` Արուսյակ Սարգսյանս, երեք որդիների մայր եմ, երեք զինվորի մայր, որոնցով հպարտանում եմ: Ինքս էլ ծառայում եմ հայոց բանակում: Մայրը երջանիկ է լինում, երբ իր որդիները լինում են հայեցի դաստիարակված: