Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#09 (1027) 13.03.2014 – 19.03.2014

1989թ. օգոստոսն էր։ «Սասունցիներ» ջոկատը Ալֆրեդ Ներսիսյանի (Աֆո) հրամանատարությամբ Գորիսի օդանավակայանից պետք է թռչեր Բերդաձոր, որի երեք գյուղերը՝ Եղծահողը, Մեծ շենը և Թթու ջուրը շրջապատված էին Լաչինի, Լիսագորի, Շուշիի ադրբեջանցիներով,- վերհիշում է Գրիգոր Գրիգորյանը՝ Գիգին։ -Մեկնելուց առաջ ես, իմ սասունցի ընկեր Ժուլվեր Հովհաննիսյանը, Աֆոյի հետ գնացինք Լեռնարոտ, որպեսզի սահման մեկնելուց առաջ Աֆոն հրաժեշտ տա հորը։ Անհնար է մոռանալ, նկարագրել այն, ինչ կատարվեց այդ օրը Արագածի փեշին ծվարած փոքրիկ գյուղում, որտեղ բնակություն էր հաստատել Սասնո Գելիգուզան գյուղից Մեծ եղեռնից մազապուրծ փրկված փողփուչ Ներսեսի բազմանդամ ընտանիքի միակ զավակը՝ Արշակ քեռին։ Նա իր տասնմեկ զավակներին անվանակոչել էր իր զոհված ծնողների, քույրերի, եղբայրների, հարազատների անուններով…

ՀԱՅՈՑ ՍՐԲԱԶԱՆ ԼԵՌՆԵՐԸ

Մարդը վաղնջական ժամանակներից սկսած՝ ինչպես բնության բոլոր առարկաներին ու երևույթներին, այնպես էլ լեռներին շունչ ու ոգի է հաղորդել, իր մի շարք հատկանիշներ վերագրելով նրանց՝ հորինել է այլաբանական զրույցներ ու պատմություններ։ Կարելի է վստահաբար ասել, որ Հայկական լեռնաշխարհում չկա որևէ բարձր սար կամ լեռ, որ չունենա իր հետ կապված ավանդական զրույց կամ վիպական գողտրիկ պատում։

ՎՐԱՑԱԿԱՆ ԽԱՂԱՔԱՐՏԵՐ

Եթե մենք տարածաշրջանը դիտարկենք նեղ առումով (հարավկովկասյան երեք պետություններ), Վրաստանը տարածաշրջանային լիդեր դառնալու հավակնություններ չունի: Բնակչության թվաքանակով, տնտեսական հնարավորություններով, Ադրբեջանը, անշուշտ, ուներ այդ դերն ստանձնելու բոլոր նախադրյալները, բայց քանի որ Ադրբեջանը պարտություն է կրել Արցախյան պատերազմում, ստիպված է սահմանափակել իր ռազմաքաղաքական հավակնությունները: Հետեւաբար` Վրաստանը նաեւ շնորհիվ ղարաբաղյան չլուծված հակամարտության դառնում է կովկասյան կենտրոն:

ՈՒԿՐԱԻՆԱ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԻՑ

Հայերը հաստատվել են Արևմտյան Ուկրաինայում կամ Գալիցիայում դեռ XII-XIII դարերում: Ըստ հայկական պատմագիրների` նրանց մի մասը ներգաղթել էր Անիից և Շիրակից: XV-XVI դարերում գաղութներ են հիմնադրվել Սնյատինում, Չերնովցիում, Յազլովեցում, Խոտինում, Բարում, Կուբացիվցիում, XVII դարում` Բերեժանիում, Զոլոչևում, Ստանիսլավում (ներկայիս Իվանո-Ֆրանկովսկ), Գալիչում, XVIII դարում` Սատանովում, Տոլչինում, Յուզեֆգրադում, Ռաշկովում, Օբերտինում: Բացի այդ` հայեր կային Ժիտոմիրում, Կանևում, Վիննիցայում, Ուժգորոդում, Կրեմենեցում: Հայերը ունեցել են ներքին ինքնավարություն` իրենց վարչական մարմիններով, հայկական դատարաններ, որոնք ղեկավարվում էին Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» հիման վրա կազմված և տեղական պայմաններին հարմարեցված դատաստանագրքով: Հայերն այստեղ ծավալել են շինարարական լայն աշխատանք, կառուցել են եկեղեցիներ, դպրոցներ: