Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#12 (1030) 3.04.2014 – 9.04.2014

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ԴՈՒ ՄԵՐ ՔԱՋ ԶԻՆՎՈՐ

Հայոց աշխարհի դու մեր քաջ զինվոր,
Աստված պահպանի քեզ միշտ, ամեն օր:
Յուրաքանչյուր մայր՝ աղոթքը շուրթին,
Որդուն է սպասում կարոտով անգին,
Ցանկալի օրվան նրա վերադարձի:

ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ

Քաշաթաղի շրջանի կայացման գործում իրենց դերն ունեն նաև տարբեր բարեգործական կազմակերպություններ: ԱՄՆ-ում գործող «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը գրեթե 10 տարի է, ինչ իր ֆինանսական ու նյութական օժանդակությունն է ցուցաբերում նորաստեղծ շրջանին: Վերջին տարիներին հիմնադրամը հիմնականում ներդրում է կատարում բնակարանաշինության գործում: Կովսական քաղաքում արդեն ավարտվել է սիրիահայերի համար կառուցվող 12 բնակարան ունեցող երկհարկանի շենքի շինարարությունը: Այս շենքի կառուցման համար ներդրումներ են արել ԼՂՀ կառավարությունը, «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամը, մոտ 4 մլն դրամ հատկացրել է «Թուֆենկյան» հիմնադրամը:

ՔԵՍԱԲԸ ՄԵՐԿԱՑՐԵՑ ԱՆԿԱՐԱՅԻ ԴԵՄՔԸ

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիան կրկին ցուցադրեց իր իրական` հայատյաց դեմքը, այս անգամ` Սիրիայում: Օգտվելով Ուկրաինայի շուրջ ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակից՝ Անկարան փորձեց պարտադրել սիրիական ճգնաժամի իր սեփական լուծումը, ինչպես նաև լրջագույն հարված հասցնել սիրիահայությանը:

ԶՈՐՔԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ

Մարտական խնդրի անթերի կատարմանը, անշուշտ, նպաստում են մի շարք գործոններ, որոնցում կարևոր տեղ է զբաղեցնում զինծառայողի ֆիզիկական պատրաստությունը: Այդ է պատճառը, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախանշած բարեփոխումների ուղեգիծը ՀՀ ԶՈՒ-ում նախևառաջ առնչվում է զինծառայողների առջև դրված ամենադժվարին մարտական խնդիրների՝ սահմանված ժամկետում անթերի կատարմանը, որն էլ իր հերթին սերտորեն կապված է նրանց ֆիզիկական պատրաստության հետ: Ինչ խոսք, առանց ֆիզիկական պատրաստության բարձր մակարդակի ապահովման ռազմական գործի որևէ հաջողության մասին խոսելն ավելորդ է: