#15 (1033) 24.04.2014 – 30.04.2014
ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ապրիլի 18-ին այցելել է պաշտպանության նախարարություն: Մինչ նախարարության վարչական համալիրում ՊՆ կենտրոնական ապարատի անդամների, այնուհետև ղեկավար կազմի հետ խորհրդակցությունները, Նախագահը դիտել է ՊՆ սպորտային համալիրում ցուցադրական մարզումները, պաշտպանության նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ վարչական համալիրի մասնագիտացված բուժկետ, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:
Զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը խիստ կարևոր է մարտունակ բանակ ունենալու համար: Եվ այստեղ մեծ նշանակություն ունի զորամասի հոգեբանի անձնակազմի հետ տարվող աշխատանքների արդյունավետությունը: Գնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ գործող տանկային զորամասի հոգեբան, լեյտենանտ Մարատ Հովհաննիսյանը համոզված է՝ անհրաժեշտ է, որ հոգեբանը ծանոթ լինի բոլոր զինծառայողների խառնվածքի, հոգեբանական ու անհատական առանձնահատկություններին և սոցիալական վիճակին, որպեսզի տեղում և ժամանակին կանխարգելվեն կամ արմատախիլ արվեն հնարավոր անցանկալի, բացասական երևույթները: Նա նշում է, որ զինծառայողի հետ հոգեբանը պետք է աշխատի նրա զորամաս մտնելու առաջին իսկ օրվանից:
Փոխգնդապետ Ս. Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասի տարածքում կառուցված եկեղեցու ճակատային մասում ի պահ ժամանակների փորագրված է. «Ամենակարող Աստծո բարեհաճ կամքով և ողորմությամբ զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Սարգսյանի նախաձեռնությամբ և ծախքով կառուցվեց Սուրբ Սարգիս զորավար եկեղեցին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի օրոք»։
Ապրիլի 24-ին մարդկային հեղեղը կրկին ալիք տվեց Ծիծեռնակաբերդում, հոսեց դեպի հուշահամալիր. հարգանքի տուրք մատուցվեց Օսմանյան Թուրքիայի կողմից բնաջնջման ենթարկված անմեղ զոհերի հիշատակին։ Վայրկյան առ վայրկյան, ժամ առ ժամ բարձրացավ հավերժական կրակը գոտեւորող ծաղիկների բլուրը՝ գարնանային Հայաստանի շքեղ գույներն ու ծաղկավետ բուրմունքը սփռելով շուրջբոլորը։
Կապի ստորաբաժանումներում թևավոր խոսք է տարածված՝ կապավորներին հիշում են միայն այն ժամանակ, երբ կապ չկա: Ասում են, ծիծաղում, ապա կեսկատակ-կեսլուրջ ավելացնում՝ թող մենք անխափան կապ ապահովենք, թող մեզ հաճախ մոռանան, և դա կլինի մեր կատարած աշխատանքի լավագույն գնահատանքը: Իրոք, այսօր շատերը տեղյակ չեն կապի համակարգի ծանրաբեռնված աշխատանքի մասին:
Ազգությամբ արաբ Ֆայեզ Էլ Ղոսեյնը, որը 1915 թ.-ի սահմռկեցուցիչ դեպքերի ականատեսն էր, իր տեսածի ու լսածի մասին գրեց «Հերոսական հայության անցյալից» գրքույկը, որը հայերեն լույս է տեսել Կահիրեում, 1960 թ.-ին։ Առաջին անգամ տպագրվել է Բոմբեյում, 1917 թ.-ին, ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով, 1918 թ.-ին եւ 1922 թ.-ին լույս է տեսել գերմաներեն (որոշ լրացումներով), 1965 թ.-ին, դարձյալ ֆրանսերեն, Բեյրութում։
Ֆրանսիացի մեծ գրող, հումանիստ Անատոլ Ֆրանսը դեռեւս 1890-ական թվականներին հանդես է եկել արեւմտահայության պաշտպանությամբ, ակտիվորեն մասնակցել հայ որբերի համար միջոցների հայթայթմանը, աշխատակցել «Պրո Արմենիա» ամսագրին, եղել միջազգային այն կոմիտեի եռանդուն գործիչներից մեկը, որը հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի եւ Մակեդոնիայի (1903-1904)։