Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#17 (1035) 8.05.2014 – 14.05.2014

ՊԱՏԳԱՄ

Նոր լույս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արևը բերեց:-

Ահա ոսկյա մի արև՝
ճառագումով իր հրե՝
Այգաբացի պուրպուրե

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ...

Հայաստանում այսօր բնակվում է Հայրենական մեծ պատերազմի 1450 վետերան, որոնցից ամենակրտսերը 88 տարեկան է: Նրանցից երեքը կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին, տասը` Նովոռոսիյսկում: Վետերանների մոտ յոթանասուն տոկոսը անկողնային վիճակում է, մի մասը` միայնակ: Վետերանների ամսական պատվավճարը կազմում է ընդամենը 25 հազար դրամ: Անցած երկու տարվա ընթացքում Հայաստանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերանների թիվը կրկնակի նվազել է:
Այսօր Հայաստանում գործում է վետերանների 48 կազմակերպություն, որոնց կից Դիլիջանում, Գյումրիում, Վանաձորում, Մարտունիում գործում են բարեգործական ճաշարաններ: Բոլոր քաղաքներում կան վետերանների ժամանցի տներ: Գործում են նաև վետերանների Փառքի սրահներ:

«...ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԲԱՔՎՈՒՄ»

Ժողովրդի մեջ առավելապես ԿՈՄԱՆԴՈՍ պատվանունով հայտնի գեներալը 22 տարի առաջ հմուտ ղեկավարում էր հայոց մշակույթի հնամենի ոստան, իսկ 20-րդ դարավերջին մեր ոխերիմ հարևանների կողմից օձերի բույնի վերածված Շուշի քաղաքի՝ իր իսկ մասնակցությամբ մշակված ազատագրական գործողության մարտերը: Գործողությունը, որ կոչվում էր «Հարսանիք լեռներում», առանց դույզն-ինչ երկմտելու, կարելի է դասել հայոց ազատամարտի լավագույն մարտական գործողությունների շարքը:

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անհնար է գերագնահատել հրամանատարաշտաբային զորավարժությունների նշանակությունը զորքերի հրամանատարական կազմերի, շտաբային զինծառայողների մասնագիտական, մարտավարական գիտելիքների հարստացման, հմտությունների կատարելագործման գործում: Եթե պատերազմն ու ճակատամարտը համարվում են հնարավորությունների օգտագործման արվեստ, ապա հրամանատարաշտաբային զորավարժությունների, այսինքն՝ փորձնական մարտի ժամանակ հակառակորդի սպառնալիքները բազմապատկվում են, և արվեստն իր տեղը զիջում է ճշգրիտ գիտություններին, մաթեմատիկական բարդ հաշվարկներին, երբ որոշիչ նշանակություն են ունենում մտքի արագությունը, ճկունությունը, կողմնորոշվելու, պատասխանատվություն ստանձնելու, որոշումներ ընդունելու համարձակությունը: Հիմնականում աննկատ անցկացվող այս մարզումները ԶՈՒ մարտական պատրաստության տարեկան պլանի կարևոր մաս են կազմում և անցկացվում են ուսումնական գործընթացի ողջ ժամանակահատվածում:

ՄԵԾԱՐՈՒՄ

Էրեբունու թիվ 107 միջնակարգ դպրոցում կազմակերպված ցերեկույթը նվիրված էր 1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմի վետերան Իվան Մեխակի Սարգսյանի 90-ամյակին։ Նա ծնվել է Ադրբեջանի Եվլախի շրջանի Նամեթարաթ գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում։ Դեռ 18 տարին չլրացած՝ 1942թ. հոկտեմբերին զորակոչվել է Կարմիր բանակ, նախնական զինպատրաստությունը անցել Վրաստանում և ուղարկվել Հյուսիս-Կովկասյան, այնտեղից էլ Ուկրաինական առաջին ռազմաճակատ։ Պարգևատրվել է Կովկասի, Ուկրաինայի, Կիևի ազատագրման համար մեդալներով։ Պատերազմից հետո աշխատել է դպրոցում՝ որպես ռազմագիտության ուսուցիչ։ Երկար տարիների անբասիր աշխատանքի համար արժանացել է բազմաթիվ պարգևների, մեծ հարգանքի և պատվի։

ԱՍՔ ԺԱՄԱՆԱԿԻ ՈՒ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ

«Հայրենիքի և պատվի համար» գրքում մի անկեղծ խոստովանություն կա, որը պետք է մտահոգի սպիտակ թղթի առջև նստած ամեն մարդու, եթե նա գիտի գրի, տպագիր խոսքի արժեքն ու ամենակարևորը` ազնիվ է ու առաջնորդվում է միայն անկեղծ մղումներով: Հեղինակը խոհեմաբար, ավելի շուտ` ազնվաբար, այդ խոստովանությունը զետեղել է գրքի վերջին էջերում. «Միշտ վախեցել եմ այս գործը (հուշերի գիրքը – Գ.Ա.) ձեռնարկելուց, ու գիտե՞ք ինչու, վախեցել եմ գրելիս զգամ, որ ասելու բան չունեմ, կամ այն, ինչ ինձ պատկերացել է կարևոր, ուրիշների համար աննշան թվա…»: Եվ այս մտահոգությունը տանջել է պատկառելի կենսափորձ ու վաստակի տեր մի մարդու և զինվորականի, որը ԽՍՀՄ անվտանգության բարձրաստիճան սպա է եղել և կանգնած է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետախուզության ու հակահետախուզության ակունքներում:

ՉՄԱՐՈՂ ՀՈՒՅՍ

Հորս հորեղբայրը՝ Ասքանազ Պետրոսյանը, Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղից Կարմիր բանակ է զորակոչվել 1939թ., մասնակցել է Խորհրդա-ֆիննական պատերազմին, որի հաղթական ավարտից հետո երազել է առաջիկա զորացրման, օր առաջ հայրենի գյուղ վերադառնալու, հարազատներին տեսնելու, նորից դպրոցում դասավանդելու, ապա եւ՝ ընտանիք կազմելու մասին։ Բայց, ցավոք, օրերը շարունակում են մնալ տագնապալի. հիմա էլ Խորհրդային Միությանն սպառնում են ֆաշիստական Գերմանիայի զորքերը։ Եվ Ասքանազ Պետրոսյանի վերադարձը հայրենի օջախ կրկին հետաձգվում է։